Monday, 20 05 2024
Ի՞նչ է պատասխանել Բորջին Արարատ Միրզոյանը
«Խորապես վշտացած եմ իմ եղբայր Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի կապակցությամբ»․ Էրդողան
23:54
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնումները ղեկավարող ԻՀՊԿ հրամանատարը հայտնել է պատահարի ճշգրիտ վայրը պարզելու մասին. ԶԼՄ
23:45
Իրանի նախագահին ուղղաթիռում ուղեկցողներից երկուսն արտակարգ պատահարից հետո կապ են հաստատել
23:30
Ռուսաստանը հետևում է Իրանի նախագահի ուղղաթիռի ուղևորների ճակատագրի մասին տեղեկատվությանը
23:15
Խամենեին հույս է հայտնել, որ Ռայիսին և նրան ուղեկցողները ողջ են
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
22:45
Թուրքիան օգնություն է առաջարկել Իրանին
Հայաստանը փրկարարարական աշխատանքներին աջակցելու պատրաստակամություն է հայտնել Իրանին
Վա բանկ են գնում. եթե շարժումը հաջողության չհասնի, կարող են դիմել սադրանքի
Այլ տնտեսությունների ուժը պետք է բերել Հայաստան. այստեղ եմ նպաստելու այդ ծրագրերին
21:45
Իրանի փրկարարները պարզել են նախագահ Ռայիսիի ուղղաթիռի գտնվելու վայրը
Էբրահիմ Ռայիսին մայիսի 19-ին պետք է այցելեր Հայաստան
Ադրբեջանին տարածաշրջանի լիդերի դեր տվել է Մոսկվան
Ադրբեջանը ռուսաստանյան տարածք է
Ալիևի հայտարարությունը՝ Ռայիսիի հետ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ
Ուզում եմ Հայկ Մարությանին ու իր կուսակցությանը դիմել․ Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը Կիրանց է վերադառնում
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները պարգևատրվել են
19:30
Կենտրոնական Ասիայում ահաբեկչության ռիսկեր կան. Տոկաև
19:15
Իրանի նախագահի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է
19:00
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են
18:45
Ռուս-աֆղանական առևտրաշրջանառությունը աճել է 500%-ով
18:30
Նախագահի ուղեկիցների հետ կապ է եղել, սակայն այն ավելի ուշ ընդհատվել է․ Իրանի ՆԳ նախարար
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիեննայում
Էրդողանը փորձում է միաժամանակ չորս աթոռի վրա նստել. պոկեր խաղացող է
17:50
Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կոշտ վայրէջք է կատարել
Հոգևորականի քաղաքական հայտը քաղաքական համակարգի վախճանի նշան է

«Նաիրիտը» դեռ 8 ամսվա աշխատավարձի պարտք ունի

«Նաիրիտ» գործարանն այսօրվա դրությամբ իր աշխատողներին պարտք է 8 ամսվա աշխատավարձ: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց գործարանի լրատվական ծառայության պատասխանատու Անուշ Հարությունյանը: Նրա խոսքերով՝ վերջին աշխատավարձը տվել են մարտի 7-ին: Հիշեցնենք, որ գործարանի աշխատողները նախագահական նստավայրի մոտ պարբերաբար բողոքի ակցիաներ էին կազմակերպում իրենց աշխատավարձերի համար: Եվ այդ ակցիաներից հետո վճարումը վերսկսվեց:

Ա. Հարությունյանը չկարողացավ հիշել, թե ընդհանուր գումարով աշխատավարձերի որքան պարտք ունի գործարանը, և ընդհանրապես որքան է կազմում «Նաիրիտի» պարտքը: Իսկ այսօր հայտնի դարձավ, որ «Նաիրիտի» ունեցած պարտավորությունների վերաբերյալ ֆինանսների նախարարությունը ստուգումներ է անցկացրել գործարանում, ակտ է կազմել, որի հիման վրա նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչություն: Ֆինանսների նախարարությունից մեզ խոստացան ավելի ուշ մանրամասներ տրամադրել, թե ինչ ստուգումներ են անցկացրել և ինչ ակտ են կազմել:

Հայտնի է, որ «Նաիրիտ» գործարանն այժմ չի աշխատում, և աշխատողների մեծ մասը գտնվում են հարկադիր պարապուրդում: Իսկ աշխատավարձի գումարը տրվում է էներգետիկայի նախարարության կողմից, որն էլ իր հերթին դա ստանում է Երևանի ՋԷԿ-ից:

Հիշեցնենք նաև, որ այս պահին «Նաիրիտ գործարանի» 90 տոկոս բաժնեմասը կրկին կառավարման հանձնելու համար էներգետիկայի նախարարությունում մրցույթ է անցկացվում: Նախարար Արմեն Մովսիսյանն անցած շաբաթ ասել էր, թե նոր բաժնետերը հայտնի կդառնա առաջիկա ամսում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում