ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Ռոն Պրոսորը կտրուկ քննադատության է ենթարկել բանաձևի նախագիծը, որը ենթադրում է ՄԱԿ-ի շտաբ գրասենյակի տարածքում դիտորդի կարգավիճակով պետությունների դրոշների բարձրացնելը: Այս մասին գրում է Interfax-ը` վկայակոչելով արևմտյան ԶԼՄ-ներին: Ի դեպ, դիտորդ երկրներ են համարվում նաև Պաղեստինն ու Վատիկանը:
Նշվում է, որ Պրոսորը նամակով դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին և Գլխավոր ասամբլեայի նախագահ Սեմ Քութեսին` խնդրելով թույլ չտալ փաստաթուղթն ընդունելու վերաբերյալ քվեարկությունը:
Իսրայելի ներկայացուցիչը նշել է, որ Պաղեստինի նախաձեռնությունը «պետականություն և խաղաղություն հաստատող ճանապարհ չէ»: