Tuesday, 28 05 2024
Կապանի քաղաքապետի ավտոմեքենան հրդեհելու գործով կա ձերբակալված. ՔԿ
Ռուսաստանն այլևս բացահայտ աջակցում է Գալստանյանին
Նռնակով բանկ ներխուժած անձը ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմին
00:45
Զախարովան հակադարձել է Մակրոնին
-
00:40
Աղետի հետևանքները. պետության ֆինանսական բեռը խիստ ծանրացավ
Աշխարհասփյուռ հայությունը նշում է Առաջին Հանրապետության հիմնադրման 106-ամյակը
«Սառեցված» սրբազանի հայտարարած վճռական փուլը. կա՞ ծրագիր
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Ոստիկանը պետք է պաշտպանված լինի հակասոցիալական տարրերի հարձակումներից. չհաճոյանա՛լ կրիմինալին
Գալստանյանին պետք գալո՞ւ է բերետավորների ծառայությունը, եթե վարչապետ դառնա
Հանդիպել է նախկին կնոջը, վիճել, ապա հրդեհել է մեքենան․ կինը փախել է
Տավուշի թեմի նոր առաջնո՞րդ պետք է նշանակվի. հարց՝ Գալստանյանին
Ֆինանսական շատ մեծ բեռ է լինելու աղետը կառավարության վրա, մեծ վնասներ ենք կրել, մի մասը տեսանելի չէ
Կայացել է Նավասարդ արքեպսկ․ Կճոյանի ապօրինի գույքի բռնագանձման հայցի քննությունը
Գերագույն հոգևոր խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ
Ինչ ասես՝ հասնում է նրան ասելու. Գալստանյանը արձագանքում է ոստիկանապետին
23:00
Ֆրանսիայի և Ուկրաինայի ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Կիևին ֆրանսիական զենք մատակարարելու հարցը
Միրզոյանը և Սիֆրեդին քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև բազմաշերտ գործընկերության հարցեր
Մոսկվան սրբազանյան շարժմանը չի՞ վստահում
Վրաստանի իշխող էլիտան այս օրենքով ձգտում է մաքսիմալ իշխանության. ընդդիմությունը միավորվում է
Մուրա՛դ Փափազյան, էդքան լավն է Ռուսաստանը, ինչո՞ւ ես Ֆրանսիայում, վերցրու տնեցիքին, գնացեք Սիկտիվկար
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է Գազայի հատվածի կենտրոնում 800 մ երկարությամբ թունելի ոչնչացման մասին
Արցախցիների վերադարձի ճանապարհը Հաագայով է, այլ ոչ՝ Ոսկեպարով
Արագ տեմպերով անցկացվում է Ալավերդի-Մադան-Շամլուղ գրունտային ճանապարհը` 7 բնակավայրի հետ կապը վերականգնելու նպատակով
21:30
ՄԱԿ-ը Իսրայելին կոչ է արել պատասխանատվության ենթարկել Գազայում ճամբարին հասցված ավիահարվածների մեղավորներին
Մենք կանենք ամեն ինչ, որ Հայաստանը դառնա Եվրոպայի լիիրավ անդամ. Նատալի Լուազո
21:20
ԵՄ արտգործնախարարները Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի հետևանքները կքննարկեն հունիսին
21:10
Իռլանդիայում կփակվեն Ուկրաինայից փախստականների տեղավորման որոշ կենտրոններ
Հայաստանի ակնկալիքները ԱՄՆ հայկական լոբբիից
Փարիզը գիտե, որտեղից է փչում Բաքվի քամին

11-12-րդ դասարանի աշակերտներին այս ուսումնական տարվանից կթույլատրվի 80-120 դասաժամ բացակայել

Ավագ դպրոցների 11-12-րդ դասարանի աշակերտներին այս ուսումնական տարվանից կթույլատրվի 80-120 դասաժամ բացակայել: Այս մասին օգոստոսի 29-ին հանրապետության ավագ դպրոցների տնօրենների և մանկավարժների օգոստոսյան խորհրդակցության ընթացքում նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Նախարարը շեշտեց, որ մինչ այդ թույլատրելի բացակայություն էր համարվում 120-200 դասաժամը, որը կկիրառվի միայն հիմնական դպրոցում:

«Վերջին տարիներին նախարարությունը հատուկ ուշադրություն է դարձնում ավագ դպրոցներում ավարտական դասարանների աշակերտների հաճախումների վրա: Ես հասկանում եմ` ինչ-որ չափի հաճախումներ դիտվում են վիճակագրական օրինաչափության մեջ: Բոլորս էլ գիտենք, որ միշտ ինչ-որ մեկը դասարանից բացակայում է: Բացակայությունների թիվը պետք է գոնե 10 տոկոս լինի, բայց ոչ 20, 30, 40, ինչպես մեր ստուգումների ընթացքում որոշ դպրոցների դեպքում է: Անցյալ ուսումնական տարվա ընթացքոմ կարգապահական տույժեր են ստացել մեր որոշ գործընկերներ: Եթե կան խնդիրներ կապված տեսչական գործառույթի հետ, կարող եք ինձ անձամբ դիմել և կիսվել դժգոհություններով: Ես պատրաստ եմ ձեզ լսել»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` նշեց Արմեն Աշոտյանը:

Նախարարը հավելեց, որ համատարած դժգոհություն է հնչել, թե ինչու տվյալ դպրոցը ստուգել են, իսկ մյուսը` ոչ:

«Կամ հարցնում են` ինչո՞ւ մեզ ստուգեցին 8 անգամ, մնացածներին`2: Վերջին հարցադրումը ճիշտ է, ես հանձնարարել եմ տեսչության պետին բարձրացնել ստուգումների օբյեկտիվության մակարդակը, դպրոցների ընտրությունը դարձնել հավասարաչափ»,-հավելեց նա:

Նախարարի խոսքով` 12-րդ դասարանում մենք հաճախումների հետ կապված խնդիր ունենք:

«Ավարտական դասարանում դասի չգնալու խնդիրը հատուկ է Հայաստանում վերջին տասնամյակում: Չկապել այդ խնդիրն ավագ դպրոցների և 12-ամյա ուսուցման հետ: Եթե դպրոցը 14-ամյա դարձնենք, կբացակայեն 14-րդ դասարանում: Մենք պատերազմ ենք հայտարարում այն մարդկանց, ովքեր իրենց մեսիջներով վարկաբեկում են դպրոցը: Ինչպե՞ս կարող է իրեն հարգող պրոֆեսորը, դոկտորը, որ դասավանդում է ինչ-որ բուհում, վեր կենա և ասի` դպրոց գնում ես, որ ի՞նչ անես, արի առավոտյան պարապելու: Տվյալ կրկնուսույցները հակամանկավարժական բան են անում: Կրկնուսույցույցության դեմ պայքարել պետք չէ, այն պետք է կանոնակարգել»,-շեշտեց Արմեն Աշոտյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում