Monday, 20 05 2024
09:45
Իրանի կառավարությունը հրատապ նիստ է հրավիրել
Ռուս սահմանապահների տեղակայման պայմանագիրը ապօրինի է. Օրենսդիր մարմինը չի վավերացրել
Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է ուղարկել ԻԻՀ նախագահի մահվան կապակությամբ
Ուղիղ. Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստը
Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա
Գալստանյանի կողքին հավաքվել են արմատապես տարբերվող ուժեր. կատաղի մրցակցության մեջ են մտնելու
08:45
Իրանի նախագահի կործանված ուղղաթիռի լուսանկարները
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:15
Իրանի նախագահը զոհվել է
Ի՞նչ է պատասխանել Բորջին Արարատ Միրզոյանը
«Խորապես վշտացած եմ իմ եղբայր Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի կապակցությամբ»․ Էրդողան
23:54
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնումները ղեկավարող ԻՀՊԿ հրամանատարը հայտնել է պատահարի ճշգրիտ վայրը պարզելու մասին. ԶԼՄ
23:45
Իրանի նախագահին ուղղաթիռում ուղեկցողներից երկուսն արտակարգ պատահարից հետո կապ են հաստատել
23:30
Ռուսաստանը հետևում է Իրանի նախագահի ուղղաթիռի ուղևորների ճակատագրի մասին տեղեկատվությանը
23:15
Խամենեին հույս է հայտնել, որ Ռայիսին և նրան ուղեկցողները ողջ են
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
22:45
Թուրքիան օգնություն է առաջարկել Իրանին
Հայաստանը փրկարարարական աշխատանքներին աջակցելու պատրաստակամություն է հայտնել Իրանին
Վա բանկ են գնում. եթե շարժումը հաջողության չհասնի, կարող են դիմել սադրանքի
Այլ տնտեսությունների ուժը պետք է բերել Հայաստան. այստեղ եմ նպաստելու այդ ծրագրերին
21:45
Իրանի փրկարարները պարզել են նախագահ Ռայիսիի ուղղաթիռի գտնվելու վայրը
Էբրահիմ Ռայիսին մայիսի 19-ին պետք է այցելեր Հայաստան
Ադրբեջանին տարածաշրջանի լիդերի դեր տվել է Մոսկվան
Ադրբեջանը ռուսաստանյան տարածք է
Ալիևի հայտարարությունը՝ Ռայիսիի հետ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ
Ուզում եմ Հայկ Մարությանին ու իր կուսակցությանը դիմել․ Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը Կիրանց է վերադառնում
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները պարգևատրվել են

Շամանադրական փոփոխություններ

Սերժ Սարգսյանը սկսել է քաղաքական ուժերի հետ սահմանադրական խորհրդակցությունների հերթական փուլը: Այն մեկնարկել է Վենետիկի հանձնաժողովականների հայաստանյան այցից հետո, որի ընթացքում նրանք հանդիպեցին Սերժ Սարգսյանի և քաղաքական ուժերի հետ, իհարկե՝ առանձին հանդիպումներով, և ընդհանուր առմամբ ժողովրդավարական չափանիշներին համապատասխան հռչակեցին սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որը հրապարակվել է ամբողջական տեսքով:

Վենետիկի հանձնաժողովը որևէ կերպ տուրք չտվեց սահմանադրական փոփոխություններին դեմ հանդես եկող քաղաքական ուժերի քաղաքական հարցադրումներին՝ կապված իշխանության և մասնավորապես Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի վերարտադրության հետ: Այդպիսով, Վենետիկի հանձնաժողովն ընդգծեց, որ մտադիր չէ խառնվել Հայաստանի ներքաղաքական հարաբերություններին: Թեև, իհարկե, նույնիսկ նման մոտեցումը ըստ էության իր ազդեցությունը անուղղակիորեն, ակամայից թողնում է այդ հարաբերությունների վրա, քանի որ մնալով անմասն և չխառնվելով որևէ կերպ՝ Վենետիկի հանձնաժողովը ըստ էության քարտ-բլանշ է տալիս այդ հարաբերություններում ռեսուրսային առավելություն ունեցող իշխանություններին, Սերժ Սարգսյանին:

Այսպիսով, ըստ էության հնարավոր է արձանագրել, որ Վենետիկի հանձնաժողովի այցը կամա, թե ակամա ստացվեց աջակցություն Սերժ Սարգսյանին: Այս աջակցությունը, սակայն, Սերժ Սարգսյանին օգնում է իրեն ամուր զգալ ոչ միայն ընդդիմախոսների հետ հարաբերություններում, այլ նաև սեփական կուսակիցների: Բանն այն է, որ Վենետիկի հանձնաժողովի դիրքորոշումը, առնվազն առայժմ, ըստ էության նշանակում է միջազգային հավանություն Սերժ Սարգսյանի նախաձեռնությանը՝ սահմանադրական փոփոխություններին: Նմանօրինակ մեսիջները Հայաստանի գավառական քաղաքական իսթեբլիշմենթի համար,- իշխանական մասով հատկապես,- ունեն մեծ նշանակություն և ազդեցություն:

Իշխանական գավառական աշխարհայացքով ու պատկերացումներով մեծամասնության համար նմանօրինակ աջակցությունը Սերժ Սարգսյանի հանդեպ պատկառանքի աղբյուր է, ինչպես հին ցեղերը կխոնարհվեին շամանի առաջ: Միջազգային աջակցություն ունեցող առաջնորդը ՀՀԿ-ական մեծամասնության համար ըստ էության հավասարազոր է «աստվածներիե աջակցությամբ մոգական և կախարդական ուժ ունեցող շամանի: Այդ ազդեցությունը, այդ ընկալումը Սարգսյանի համար կարևոր է, և նա, մեծ հաշվով, հենց սրա վրա է կառուցել իր ողջ նախագահությունը՝ պարբերաբար փորձելով իշխանական մեծամասնությանը մատուցել իր միջազգային ընդունելիության օրինակներ:

Այդ իրողությունը Սարգսյանի համար հատկապես կարևոր է սահմանադրական փոփոխությունների պարագայում՝ նկատի ունենալով այն, որ այդ փոփոխությունները բոլորովին միանշանակ չեն ընկալվում հենց ՀՀԿ-ի ներսում, տարբեր թևերի մոտ, որոնք ունեն տարբեր իշխանական հավակնություններ: Այդ իրողությունը մեծացնում է ներքին սաբոտաժների վտանգը, որը բազմապատկվում է, եթե հանկարծ փոքր-ինչ կասկած է առաջանում համակարգում, որ առաջնորդի այս կամ այն խոշոր նախաձեռնությունը չի արժանացել միջազգային հավանության: Այս իմաստով, Վենետիկի հանձնաժողովի այցը Սերժ Սարգսյանի «ձեռքինե զենք է ոչ միայն և միգուցե նույնիսկ ոչ այնքան ընդդիմախոսների, որքան իշխանական համակարգի դեմ:

Այդպիսով Սերժ Սարգսյանը կփորձի իշխանական համակարգում (ոչ միայն ՀՀԿ-ն, այլ նաև բոլոր մեծ ու փոքր արբանյակները և այլ իշխանական շահառու խմբերը) ոչ միայն պատկառանք և խոնարհում ապահովել իր նախաձեռնության հանդեպ, այլ նաև նվազեցնել հնարավոր նկրտումները և պահանջները, որ կարող են առաջանալ դիրքային պայքարում:

Սերժ Սարգսյանի համար, խոշոր հաշվով, հենց այս նպատակին են ծառայում նաև հանդիպումները մյուս քաղաքական ուժերի հետ՝ ցույց տալու համար ներիշխանական հավակնոտ տարբեր խմբերին, որ սահմանադրական փոփոխությունների հարցում ներսում էլ կախված չէ լոկ նրանց աջակցությունից և կարողանում է պայմանավորվել նաև այլ ուժերի հետ: Մասնավորապես խոսքը ՀՅԴ-ի և ԲՀԿ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների մասին է: Խնդիրն այն է, որ զուտ հանրային տեսանկյունից այս ուժերն ըստ էության կշիռ չունեն, սակայն համակարգային տրամաբանության մեջ նրանք ունեն որոշակի դերակատարում և պոտենցիալ, ինչն էլ կփորձի օգտագործել Սերժ Սարգսյանը մյուս իշխանական բևեռների հետ խաղը բազմազան դարձնելու համար:

Սկսված քաղաքական խորհրդակցությունները իմաստավորված են, իհարկե, զուտ այս տեսանկյունից, քանի որ հասարակական աջակցության կամ հասարակական հողի, հանրային լեգիտիմության ապահովման տեսանկյունից սահմանադրության փոփոխության գործընթացը դատապարտված է հենց սկզբից, և դժվար է պատկերացնել, որ սոցիալական, իրավական և բարոյահոգեբանական ծանրագույն վիճակում հայտնված հանրությանը իշխանությունը որևէ կերպ կարող է համոզել, որ Սահմանադրության փոփոխությունը խնդրի լուծում է, առավել ևս այսօր: Ընդհանրապես, եթե իշխանությունը, Սերժ Սարգսյանը ունենային հանրության հետ աշխատանքում, հանրությանը համոզելու, հավաստիացնելու հարցում հաջողության որևէ հույս, ապա կաշխատեին հենց հանրության, ոչ թե քաղաքական կուսակցությունների հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում