Իր 9 շներին ոչ բավարար կերպով խնամած իսպանացուն դատապարտել են 4 ամսվա ազատազրկման:
Ոչ բարեխիղճ տիրոջ մասին իրավապահ մարմիններին հաղորդել են տղամարդու հարևանները:
Վճռի վիճարկումից հետո կալանքը փոխարինվել է երկամյա պայմանական կալանքով:
Տղամարդը շներին առանց կերի ու ջրի թողել է փակ տարածությունում, որի հետևանքով մի քանի կենդանիներ սատկել են:
Բացի այդ, դատարանը 6 ամիս ժամկետով արգելել է իսպանացուն զբաղվել կենդանիների խնամքի հետ կապված գործունեությամբ:
Դատարանի որոշմամբ շներին ուղարկել են ապաստարան:









































