Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերն Անգլիայի Պրեմիեր լիգայի 3-րդ տուրի` «Լիվերպուլ»-ի դեմ խաղից առաջ կիսվել է իր տպավորություններով, տեղեկացնում է Goal.com-ը:
«Չեմ պատրաստվում ցավակցել «Լիվերպուլ»-ին: Նա վերջին երկու տարիների ընթացքում վաճառել է իր առաջատարներին` Լուիս Սուարեսին և Ռահիմ Ստերլինգին: Ժամանակին Սուարեսի ծառայություններով հետաքրքրված էինք մենք, սակայն նրանք հրաժարվեցին ուրուգվայցու տրանսֆերը վաճառել մեզ: Ես չեմ պատրաստվում այդքանից հետո ցավակցել նրանց:
«Լիվերպուլ»-ը ձեռք է բերել Ֆիրմինոյին, տեսնենք, թե նա ինչպես կդրսևորի իրեն Անգլիայի Պրեմիեր լիգայում»,- հայտարարել է ֆրանսիացի մասնագետը:




































