Wednesday, 15 05 2024
Այս պահին զորքերը տեղում են. ժողովո՛րդ, դուք այլևս գործոն եք. Գալստանյան
Չարագուշակ հայտարարություն Մոսկվայից. պատերազմի սպառնալիքն ուժի մեջ է
Վովա Գասպարյանին և Լևոն Երանոսյանին սպառնում է 11 և 8 տարվա ազատազրկում
ՌԴ ՊՆ կադրերի վարչության պետին կաշառելու գործով ձերբակալվել է Լյովա Մարտիրոսյանը
Այդ տարածքները ՀՀ-ում են, փոփոխությունը պետք է տեղի ունենա հանրաքվեով. Գալստանյան
Մոսկվան հրավիրում է Թեհրանին «Զանգեզուրի միջանցք»
Ծանոթ կնոջը բռնաբարել է տունը պայթեցնելու սպառնալիքով
Կաշառքով ցուցարար հավաքագրող է ձերբակալվել
ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ ոչ թե նոր սահման է ստեղծվում, այլ վերարտադրվում է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը. Վարչապետի աշխատակազմ
Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը հրաժարական է տվել
ՀՀ ԶՈւ-ում նման գեներալ-լեյտենանտ երբևէ չի եղել․ ՊՆ
«Մայրաքաղաքի համար առանձնակի կարևորություն ունեցող իրադարձություն է»․ Տիգրան Ավինյան
«Հունիսի 1-ի ժամկետ հաստատված չէ»․ ԱԳՆ-ն՝ Վրաստան այցելողների առողջության պարտադիր ապահովագրության ներդրման մասին
Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Աղավնավանք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Էրդողանի «նոր բեմադրությունը»
Երիտասարդները դեմ են «Վրացական երազանքին». ընդդիմությունը իշխանությունից շանս է ստացել
Ինչու երեք սահմանաքար չի դրվել․ կամուրջը տրվում է Ադրբեջանին, իսկ այլընտրանք չի կառուցվել
21:50
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա օրինագիծը գործադիրին փոխանցելու օգտին
Ռուսաստանը, ի տարբերություն Զախարովայի, առաջվանը չէ
ՀՀ և Վրաստանի ԱԳՆ-ները համատեղ մամուլի հաղորդագրություն են հրապարակել անցկացրած քաղխորհրդակցությունների վերաբերյալ
Շնորհակալ եմ ոստիկաններին, որ իմ կոչով փակել են բոլոր փողոցները․ Գալստանյանը հեգնեց
ՀՀ-ն ու Ադրբեջանը խաղաղ համակեցության փորձ և գիտելիք չունեն՝ խաղաղ ապրելու գործիքների կարիք ունենք
Մոսկվայի շարունակվող երեսպաշտ ինքնարդարացումները
20:50
ԵՄ-ն Իսրայելին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ռաֆահում
Դեռևս պարզ չէ՝ կհաջողվի՞ փրկել վարչապետ Ֆիցոյի կյանքը. վարկածներ՝ մահափորձի պատճառների վերաբերյալ
Փողոցները փակ կմնան մինչև 22։00-ն․ ՀՀ ՆԳՆ
Դիաբետի բարդությունների դեմ պայքարի ծրագիր` բոլոր մարզերում
Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել, վարորդը հոսպիտալացվել է
20:00
Հայտնի է Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի բանավեճի հավանական ժամկետը
ՎԶԵԲ նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը բանկի համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Զորանոցային վիճակ՝ բոլորը բղավում են «ուռռա». մամուլ

«Բոլոր այն մարդիկ, ովքեր գտնվում են իշխանության մեջ և ցանկանում են քննադատել իրենց վերադասներին, պարտավոր են դիմում գրել, ներկայացնել հրաժարական, այնուհետև գնալ, քշտել թևքերը և անխնա քննադատել բոլորին: Սա իրենց իրավունքն է»,- ասուլիսում հայտարարել էր Սերժ Սարգսյանը:

«Հրապարակը» խմբագրականում հացադրում է անում. «Արդյոք այս հայտարարությունը համատեղելի՞ է իրեն դեմոկրատական երկիր հռչակած, սովետական անցյալին հրաժեշտ տված, բազմակարծություն որդեգրած երկրի սկզբունքների հետ: Այդպիսի միակարծություն, երբ կարծիքի իրավունք ուներ միայն վերադասը՝ լիներ կոլխոզի նախագահ, ռայկոմի քարտուղար թե պալիտբյուրոյի ղեկավար, մենք արդեն տեսել ենք: Եվ սովետ երկրի քանդվելու պատճառներից մեկն էլ խոսքի ու կարծիքի ազատության բացակայությունն էր: Այն հեղձուցիչ մթնոլորտը, երբ մարդիկ խոհանոցներում դժգոհում էին, իսկ հրապարակներում «ուռռա» բղավում: Մինչդեռ մարդիկ որքան իրար նման են, նույնքան էլ տարբեր են, ուստի չեն կարող միանման մտածել և տարբեր հարցերի շուրջ տարաձայնություններ չունենալ:

Եվ, վերջապես, ինչո՞ւ պետք է իշխանության մեջ գտնվողները վախենան իրենց կարծիքը հայտնելուց և վերադասին քննադատելուց: Գուցե հենց այդ զորանոցային «հավսար-զգաստի» վիճակն է այն «գաղջ» մթնոլորտի պատճառը, որի մասին խոսում էր ինքը՝ Սերժ Սարգսյանը, և որը, այո, նկատում են բոլորը: Եթե վերադասին քննադատելը մեզանում արգելված է, ինչպե՞ս կարող են առողջ բանավեճեր ընթանալ իշխանության ներսում, սխալ որոշումները կանխվել: Հենց նման մթնոլորտում չի՞ ձևավորվում անձի պաշտամունքը, քծնանքը, պնակալիզությունը: Եվ այդ մթնոլորտը չէ՞ պատճառը, որ սխալ պատկեր են ներկայացնում երկրի նախագահին, համոզում, որ «պրոբլեմ չկա», որ հասարակությունը գոհ է ու երջանիկ, իսկ երկիրը ծաղկում է ու բարգավաճում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում