Ալկոհոլից կախվածությամբ տառապողներն ունեն ավելի երկար կյանք, քան այն մարդիկ, ովքեր ընդհանրապես չեն խմում ոգելից խմիչքներ: Այդ հետևությանն են եկել Տեխասի համալսարանի աշխատակիցները, հայտնում է Rosbalt-ը:
Գիտնականները հետազոտություններ են անցկացրել, որի ընթացքում 20 տարի շարունակ հետևել են 55-60 տարեկան 1800 հիվանդների, որոնցից ոմանք ընդհանրապես չէին խմում:
Պարզվել է, որ չխմողների 69 %-ը մահացել է մինչև 65 տարեկանը, ալկոհոլը չարաշահողների մոտ դա կազմել է 60%-ը, իսկ ալկոհոլի չափավոր օգտագործողների մոտ` 41%:









































