Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատրաստ է բաժանվել թիմի պաշտպան Ջոն Տերիից անհաջող մեկնարկի պատճառով, հաղորդում է independent.co.uk-ը:
Ըստ աղբյուրի` ֆուտբոլիստի համար առաջարկ է կատարելու թուրքական «Ֆեներբահչե»-ն:
Նշվում է, որ Մոուրինյոն խստորեն է տրամադրված և պատրաստվում է թիմում կարգ ու կանոն հաստատել Անգլիայի Սուպերգավաթում պարտության, «Սուոնսի»-ի դեմ ոչ-ոքիի և «Մանչեսթեր Սիթի»-ից կրած ջախջախման պատճառով:
Բացի այդ, Տերիի գործող պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ ամառ: Դա նշանակում է, որ արդեն 4 ամիս անց Տերին կարող է բանակցություններ վարել այլ ակումբների հետ:
Տերիի հնարավոր փոխարինողը կարող է լինել «Էվերթոն»-ի պաշտպան Ջոն Ստոունզը:







































