Monday, 20 07 2026
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ

Մարտի 1-ի բոլոր հարցերի պատասխանները «Բարգավաճ Հայաստանի» ներսում են

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է 2008թ. մարտի 1-2-ի իրադարձություններն ուսումնասիրող Փաստահավաք խմբի նախկին անդամ Անդրանիկ Քոչարյանը:

 – Պարոն Քոչարյան, իրենց սահմանափակ հնարավորությունների պայմաններում ի՞նչ չարեցին ԱԺ նախկին ժամանակավոր հանձնաժողովն ու Փաստահավաք խումբը, որ նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտություն առաջացավ:

 – Նախկին հանձնաժողովը ստեղծվեց, որովհետև, անհրաժեշտ էր, որովհետև երկրում ստեղծվել էր մի իրավիճակ, որը որոշակի լուծումներ էր պահանջում: Իշխանություններն այդ հանձնաժողովը ստեղծելով՝ փորձեցին մեղմել գոյություն ունեցող իրավիճակը: Բայց դա, ըստ էության, արդյունք չտվեց, որովհետև ակնհայտ դարձավ, որ այն ընդամենը իմիտացիոն բնույթ էր կրում: Եվ այն ժամանակ շարժման ղեկավարությունը ճիշտ որոշում կայացրեց՝ չմասնակցեց այդ իմիտացիոն գործընթացներին և պայքարը շարունակեց փողոցում՝ ունենալով հսկայական քանակի քաղբանտարկյալներ և 10 զոհերի մահվան չբացահայտված հանգամանքներ: Այդ հանձնաժողովում, որտեղ ներկայացված էին իշխանության ներկայացուցիչները կամ իրենց սպասարկող քաղաքական ուժերը, որևէ լեգիտիմ որոշում չէր կարող լինել, որևէ բացահայտում համոզիչ չէր լինի: Եվ արտաքին կառույցների ու մեր ժողովրդի ճնշման արդյունքում իշխանությունները ստիպված ստեղծեցին Փաստահավաք խումբը, որին էլ ինչ-որ խնդիր լուծելու համար տրվեցին որոշակի լիազորություններ: Բայց հետո իշխանությունները դրա հետագա աշխատանքը դիտեցին որպես վտանգավոր գործընթաց և տարբեր մեկնաբանություններով անմիջապես կասեցրին խմբի գործունեությունը: Կասեցնողների մեջ այսօրվա գործող թե իշխանություններն էին, թե իշխանություններին սպասարկող առանձին անհատներ՝ Դավիթ Հարությունյանը, Արմեն Հարությունյանը և այլն: Այնուամենայնիվ, Փաստահավաք խումբը 5 զեկույցներով հանդես եկավ, ինչ-որ բաներ բացահայտեց, որոնք հիմք հանդիսացան, որ գործը մնա թեկուզ այն վիճակում, որ միշտ դրա իրավական բացահայտման խնդիրը առկախված լինի: Դեպքերը զարգացան այնպես և շարժումը հասավ նրան, որ գործող իշխանությունները հայտարարեցին, թե Մարտի 1-ի էջը դեռ փակված համարել չի կարելի, և հավաստիացում տվեցին, որ նախաքննական մարմինը պետք է նոր թափով շարունակի բացահայտումների հասնել: Բայց այն ժամանակ էլ բոլորիս հայտնի էր, որ դա ընդամենը հավաստիացում է, և գործը տեղից այդպես էլ չշարժվեց: Ինձ համար ակնհայտ էր, որ ցանկության դեպքում 10 մահվան հանգամանքներից գոնե հինգը կարելի էր վերջնական բացահայտել:

 – Այն ժամանակ ասում էին, որ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը ստեղծվեց «գոլորշի բաց թողնելու» համար: Այս նոր հանձնաժողովն ինչի՞ համար է ստեղծվում

 – Եթե Դ. Հարությունյանը կա այս հանձնաժողովում, ես չեմ հավատում, որ կտանի դեպի բացահայտում: Նախկինում ես չեմ տեսել, որ նա և շատերը, ովքեր մասնակցում էին Սամվել Նիկոյանի գլխավորած հանձնաժողովի աշխատանքներին ու այլ գործընթացներին, լիարժեք բացահայտումների հասնելու համար իրական շահագրգռվածություն ցուցաբերեին:

 – Ամեն դեպքում իշխանություններն ինչո՞ւ համաձայնեցին, որ նոր ժամանակավոր հանձնաժողով ստեղծվի:

 – Իշխանությունները նախ պետք է կարողանան բացատրել, ինչու չպետք է համաձայնեն: Եվ քանի որ իրենք չեն կարողանալու բացատրել, թե ինչու են դեմ նման հանձնաժողովների ստեղծմանը, և քանի դեռ որևէ բացահայտում իրականություն չի դարձել, անընդհատ բացահայտմանը տանող ինչ-որ մարմին ստեղծելու պահանջ է լինելու: Եթե նախաքննական մարմինը բացահայտումներ իրականացրած լիներ, հանձնաժողովներ ստեղծելու անհրաժեշտություն երբեք չէր լինի: Իսկ եթե դա իրականություն չի դառնում, որևէ հանձնաժողով չի կարող որևէ բացահայտում անել: Բայց հանձնաժողովների ստեղծումը, կարծում եմ, կարող է նպաստել, որ ինչ-որ բան մեռյալ կետից կարողանա թեկուզ  շարժվել: Գոնե թեման կմնա ակտուալ, որովհետև դա լուծում պահանջող հարց է: Հիմա ստեղծվում է մեկ այլ հանձնաժողով, որը խնդիր ունի բացահայտել կամ ուսումնասիրել իրավապահ մարմինների իրականացրած գործունեությունը, որոնց արդյունքում մենք չունենք բացահայտում: Կարծում եմ, որ գաղափարը ճիշտ է դրված, բայց խնդիրն այն է, թե դա ինչի կարող է բերել: Բնականաբար, այդ հանձնաժողովը լիարժեք բացահայտման հնարավորություն չի ունենա, և Մարտի 1-ի չբացահայտված լինելը նորից կմնա լուծում պահանջող խնդիր: Իսկ լուծումը պետք է իրականացնեն իրավապահ մարմինները` ՀՀ գլխավոր դատախազության վերահսկողության ներքո, որոնք այսքան տարիների ընթացքում բացահայտումներ չլինելու մասին տրամաբանական որևէ բացատրություն չկարողացան տալ: Առնվազն «Չերյոմուխա-7»-ի կիրառման արդյունքում սպանվածների և վիրավորների հարցում կարող էին լիարժեք բացահայտում տալ:

 – ՀԱԿ անդամ Գագիկ Ջհանգիրյանն ասում էր, թե նոր հանձնաժողովի աշխատանքի արդյունքում հնարավոր կլինի առնվազն 4-5 սպանվածի մահվան հանգամանքների բացահայտումը տեղից շարժել: Նա «Չերյոմուխա-7»-ի կիրառման արդյունքում եղած սպանություննե՞րը նկատի ուներ:

 – Այո, համոզված եմ, որ Գ. Ջհանգիրյանը դա է նկատի ունեցել: Ես կարծում, որ այս հարցում չբացահայտել պարզապես անհնար է: Եվ հանդուրժել այս իրավիճակը, պարզապես չի կարելի, կարելի է հասնել լիարժեք բացահայտման:

 – Իսկ ինչպե՞ս եք մեկնաբանում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը, թե իր կուսակցությունը միանշանակ կողմ է, որ բացահայտվեն, թե մարտի 1-2-ին «ովքեր են կրակել ժողովրդի վրա, ովքեր են տվել կրակելու հրամանը, որտեղից են բերվել այդ կրակողները»:

 – Ն. Զոհրաբյանն ունեցել է այդ հնարավորությունը տարիներ առաջ, բայց նա նույն ջանասիրությամբ բացահայտում չէր պահանջում և սպասարկում էր իմիտացիոն գործընթացներին: Իսկ հիմա նա իր այդ հարցերի պատասխանները ստանալու շատ ավելի կարճ ճանապարհ ունի: Ընդամենը պետք է իր խմբակցության պատգամավոր Գրիգոր Գրիգորյանին հարցնի, թե ովքեր էին իրեն հրաման տալիս, և ինքն ինչ ապօրինի հրամաններ էր տալիս, որոնց արդյունքում և «Չերյոմուխա-7»-ի կիրառման արդյունքում առնվազն 3 քաղաքացի մահացան: Առանց հանձնաժողով ստեղծելու` ԲՀԿ-ն ամենամեծ հնարավորությունն ունի բոլոր հարցերի պատասխանները ճշտելու իր կուսակցության ներսում: Նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն էլ ԲՀԿ կազմում է, որն այն ժամանակ շատ կարկառուն անձնավորություն էր, ապահովում էր այդ գործընթացների արտաքին սպասարկման համակարգը և, բնականաբար, շատ տեղեկացված էր: Կարծում եմ, որ այդ օրերին Ռոբերտ Քոչարյանի կողմից ղեկավարվող համակարգի լուրջ անդամներից մեկն էր: Այնպես որ, ամպագոռգոռ հայտարարություններով չէ, որ պետք է այս ամենը իրողություն դառնա, դրան պետք է նպաստեն կոնկրետ գործողություններով:

 – Նոր ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը նախաձեռնել է ՀԱԿ խմբակցությունը: Այդ դեպքում ՀԱԿ-ը ինչո՞ւ չմասնակցեց նախկին ժամանակավոր հանձնաժողովի աշխատանքներին:

 – Այն ժամանակ պարզապես մասնակցությունը լեգիտիմացնելու, թոզ փչելու գործընթաց կլիներ, և ՀԱԿ-ի մասնակցությունը ոչինչ չէր տա:

 – Ի՞նչ հույսեր կան, որ այս հանձնաժողովն ինչ-որ բան կբացահայտի:

 – Ես հույս չունեմ, որ հանձնաժողովը կարող է որևէ բան բացահայտել, բայց կարևոր է, որ իշխանություններն այսօր էլ չեն կարող մերժել հանձնաժողով ստեղծելու գաղափարը: Իսկ իշխանությունները չեն կարողանում մերժել, որովհետև խնդիրը լուծում է պահանջում: Եվ քանի դեռ այդ լուծումը չկա, և եթե այս հանձնաժողովն էլ որևէ բան չկարողանա անել, նորից  հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտություն է լինելու: Այլ բան է, թե հանձնաժողովների խնդիրն ինչ պետք է լինի: Հանձնաժողովները պետք է ստիպեն, որ իրավապահ մարմինները գնան լիարժեք բացահայտումների: Եթե այս հանձնաժողովը կարողացավ այդ խնդիրը լուծել, փառք ու պատիվ իրեն, եթե չկարողանան, ապա նորից կստեղծեն հանձնաժողովներ: Այսօրվա իշխանությունները տվեցին հավաստիացում, բայց չգնացին բացահայտումների: Բացահայտման լիազորությամբ որևէ հանձնաժողով օժտված չէ, այդպիսի լիազորություններով օժտված են պատկան մարմինները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում