Saturday, 18 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

Վերադարձ արագաչափերի թեմային. Ն. Փաշինյանի նոր նախագիծը

Armtimes.com-ը գրում է. «Երեկ ԱԺ-ում պաշտոնապես շրջանառության մեջ դրեցի «Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով իրականացվող վարչական վարույթի առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Երկարաշունչ անունով այդ օրենքն է, որ կյանք է տվել երթևեկությանը հետևող տեսախցիկների և արագաչափ սարքերի գործունեությանը և այդ օրենքում է, որ առաջարկում եմ լրացումներ:

Եթե հիշում եք, ս/թ հուլիսի 9-ին հրապարակված՝ «Իշխանությունը պետք է զերծ մնա շրջիկ արագաչափերի կիրառումից, և հրաժարվի արագաչափերով հարստահարման քաղաքականությունից» հոդվածում գրել էի, որ արագաչափերի և երթևեկությանը հետևող տեսախցիկների հարցը առաջիկայում էլ լինելու է իմ ուշադրությանը կենտրոնում՝ որպես ՀՀ քաղաքացիներին հարստահարող համակարգ: Այդ հոդվածում բերել էի բազմաթիվ պաշտոնական փաստեր, որոնք ապացուցում են, որ արագաչափերն ու երթևեկությանը հետևող տեսախցիկները ոչինչ չեն տալիս երթևեկության անվտանգության առումով և միայն հսկայական ֆինանսական բեռ են ավելացնում ՀՀ քաղաքացիների ուսերին և այս տրամաբանությամբ էլ, ներկայացված օրենքի նախագծում խնդրին մոտեցել եմ բացառապես սոցիալական տրամաբանությամբ:

Եվ ահա, նախագծում առաջարկվում է հետևյալը. եթե արագաչափերով արձանագրված խախտումը կատարվել է 15 տարի և ավելի հնության մեքենայով, առնվազն 10 տարվա և 250-ից 350 ձիաուժ շարժիչով մեքենայով, առնվազն 5 տարվա և 120-ից 250 ձիաուժ շարժիչով մեքենայով, մինչև 120 ձիաուժ հզորությամբ ցանկացած տարիքի մեքենայով, բեռնատար մեքենայով, ավտոբուսով կամ միկրոավտոբուսով, այդ դեպքերում նշանակվում է տուգանք Վարչական օրենսգրքով սահմանված տուգանքի կեսի չափով: Ընդգծեմ, որ դա վերաբերվում է միայն արագաչափերով և երթևեկությանը հետևող տեսախցիկներով ֆիքսվող խախտումներին և տարածվում է միայն վերը նկարագրված կատեգորիայի մեքենաների վրա: Այսինքն՝ այս փոփոխությունը չի տարածվում «կենդանի» արձանագրված խախտումների վրա, չի տարածվում նաև այն դեպքերի վրա, երբ արագաչափերով և տեսախցիկներով արձանագրված խախտումներն իրականացվում են ճոխ և համեմատաբար ճոխ մեքենաներով:

Հասկանում եմ, իհարկե, որ այստեղ միանգամից հարց է ծագելու. ինչ կապ ունի՝ ինչ մեքենայով է արվել խախտումը: Խախտումը խախտում է և կապ չունի, թե ինչ մեքենայով է դա արվել: Այս տեսակետը իհարկե, արդարացի է, եթե խնդրին մոտենանք երթևեկության անվտանգության տեսակետից: Բայց հենց դրանում է խնդիրը. կարծում եմ բավարար հիմքեր կան ապացույցված համարելու, որ երթևեկությանը հետևող տեսախցիկները և արագաչափերը ոչ մի կապ չունեն ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման հետ: Որքան շատանում են արագաչափերն ու տեսախցիկները, այնքան շատանում են խախտումները, այսինքն՝ կարգազանց վարորդների թիվը, և ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածների թիվը ոչ միայն չի պակասում, այլև ավելանում է:

Սա նշանակում է, որ այդ սարքերը տեղադրվել են ոչ թե երթևեկության անվտանգությունն ապահովելու համար, այլ որպես ֆիսկալ գործիք, որպես դրամահավաքության մեքենա: և ուրեմն, ներկայիս ծանր սոցիալական պայմաններում՝ միջին խավի և սոցիալապես պակաս ապահով կամ ոչ ապահով խավի համար այդ գործիքը գոնե պետք է գործի կիսով չափ: Առայժմ առավել արմատական պնդում չեմ անում, որովհետև ակնկալիքս ոչ թե քաղաքական հայտարարություն անելն է, այլ այն, որ նախագիծը, կամ դրա լրամշակված տարբերակը (ընդունելի տարբերակ կարող է համարվել, օրինակ, եթե 50 տոկոսանոց «զեղչը» կիրառվի համատարած բոլորի վրա) իսկապես ընդունվի:

Սա ամենևին չի նշանակում, թե այսպիսով համակերպվում ենք արագաչափերի և երթևեկությանը հետևող տեսախցիկների գործունեության այսօրվա բովանդակության հետ:

Նախագծի հիմնավորման մեջ այս կապակցությամբ գրել եմ. «Առաջարկվող նախագիծը դիտարկվում է որպես միջանկյալ քայլ՝ երթևեկությանը հետևող տեանկարահանող և լուսանկարահանող սարքերի գործարկման հետագա նպատակահարմարության, կամ դրանց գործունեությունը ճանապարհային երթևեկության կարգապահության և անվտանգության տեսակետից արդյունավետ դարձնելու հարցերի քննարկումից առաջ»:

Այսպիսով, նշված նախագիծը առնվազն լավ առիթ պիտի դառնա, որպեսզի լրջորեն քննարկենք, թե ինչպես պետք է ազատվենք արագաչափերի և երթևեկությանը հետևող տեսախցիկների անընդունելի հարստահարումից:

Հ.Գ. Նախագիծը լրամշակելու վերաբերյալ առաջարկություններ ունենալու դեպքում խնդրում եմ ինձ գրել [email protected] էլեկտրչոնային փոստի հասցեով:

 

Նիկոլ Փաշինյան
ԱԺ պատգամավոր

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում