ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հինգշաբթի օրը Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ կգումարի խաղաղապահների կողմից երեխաների բռնաբարության հարցով` Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում նրանց հասցեին կրկին հնչեցված մեղադրանքներից հետո: Այս մասին գրում է RIA Novosti-ն:
«Այդ խնդիրը դուրս է մեկ առաքելության, մեկ հակամարտության և կոնկրետ մարդու սահմաններից: Սեռական շահագործումը և ծաղրանքը գլոբալ աղետ է և համակարգային մարտակոչ, որը նաև համակարգված արձագանք է պահանջում»,- հայտարարել է Պան Գի Մունը:
«Ես տեղեկացրել եմ Անվտանգության խորհրդի տնօրենին և ԱԽ հատուկ նիստի հարցում արել, որը տեղի կունենա վաղը»,- ասել է նա:
Պան Գի Մունը հստակեցրել է, որ նաև տեսահամաժողով կանցկացնի իր հատուկ հանձնակատարների, ուժերի հրամանատարների և բոլոր խաղաղարարական օպերացիաների` ՄԱԿ-ի ոստիկանական տեսուչների հետ նրանց պատասխանատվությունն ընդգծելու համար:
Ինչ վերաբերում է Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում խաղաղապահների հասցեին մեղադրանքներին` Պան Գի Մունն ասել է, որ «վրդովված է, զայրացած և խայտառակված ՄԱԿ-ի ուժերի կողմից սեռական շահագործման ու ծաղրանքների մասին հաղորդագրությունների պատճառով»:




































