Wednesday, 15 07 2026
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները
18:10
ԵՄ-ն խստացրել է ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության կանոնները
Հյուսիսային Կովկասը «տենդում» է
17:50
ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
17:30
Լատվիան նոր սահմանափակումներ է կիրառում Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող ապրանքների նկատմամբ
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյան
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
16:10
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին
Գիշերը Հյուսիսային պողոտայում իրականացվել են լվացման աշխատանքներ
15:50
ԱՄՆ նոր պատժամիջոցները Մոսկվայի դեմ ստացել են «դժոխային» անվանումը
Ջերմաստիճանը կնվազի
15:30
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները

Գյումրեցի պատգամավորները չեն մասնակցում Պերմյակովի դատավարությանը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Գյումրիից ՀՀԿ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:

– Պարոն Ավետիսյան, Դուք չե՞ք մասնակցում ռուսական ռազմաբազայի տարածքում Վալերի Պերմյակովի դատավարությանը:

– Ոչ, այս դատական պրոցեսին մասնակցելու իմաստը չեմ տեսնում, որովհետև այն վերաբերում է նրա դասալքությանը: Դա իրենց խնդիրն է: Միևնույն է՝ որևէ հետաքրքիր բան չկա, որովհետև ինքը ոչ մի ցուցմունք չի տալիս, բան չի խոսում: Իրենց դատական պրոցեսն է, թող ռուսական կողմն անի՝ վերջացնի: Երբ արդեն սպանության գործով մեր դատավարությունը սկսվի, այդ ժամանակ կմասնակցեմ:

Իսկ Ձեզ չե՞ն հետաքրքրում քննչական մանրամասները, թե նա ինչու է լքել ռազմաբազան:

– Ճիշտ է, այդ հարցը քննվում է, բայց ինքը որևէ տեղեկություն չի տալիս: Բացի այդ՝ նա ինչ էլ ասի, ինձ մոտ հավատ չի ներշնչի:

– Իսկ միգուցե հետևեիք՝ հասկանալու համար, թե ռազմաբազայից բացակայելուն վերաբերող դատական պրոցեսը արդա՞ր է ընթանում, թե՞ ռուսական կողմը կողմնակալ դրսևորումներ է ցուցաբերում:

– Ես եմ որոշում, թե ինչ անեմ, և այդպես նպատակահարմար չեմ գտել մասնակցելու այդ դատական գործընթացին, որովհետև նախ՝ չեմ ուզում նրա երեսը տեսնել, բացի այդ՝ չեմ կարծում, որ դատական գործընթացն ինչ-որ նոր լույս կսփռի այդ ամբողջ պատմության վրա: Ինձ շատ լավ հետաքրքրում է այդ գործը, ես շատ լավ հետևում եմ դրան, բայց այնտեղ պարտադիր չէ իմ ներկայությունը: Ես հետևում եմ ու գիտեմ, թե ինչ ձևով եմ հետևում, ես իմ հետևելու մեթոդներն ունեմ:

Իսկ ինչպե՞ս, ի՞նչ մեթոդներով եք հետևում:

– Չեմ ասի, ինչո՞ւ ասեմ, դա իմ գաղտնիքն է:

– Հրապարակված տեղեկություններից զատ՝ դրանք Ձեզ հավելյալ տեղեկություններ տալի՞ս են:

– Անընդհատ տեղեկություններ ստանում եմ, բայց ես ստանում եմ հիմնականում հրապարակվելու ենթակա տեղեկությունները: Գաղտնի տեղեկություններ չեմ ստանում: Բայց եթե ինչ-որ լրացուցիչ բան է հետաքրքրում, և որ ես անձամբ կարող եմ դրան տեղյակ լինել կամ ներկա լինել, կլինեմ, բայց այս պահին ներկա գտնվելու անհրաժեշտություն չկա:

– Եթե այդքան ուշադիր եք հետևում սպանության գործի քննության գործընթացներին, ի՞նչ տպավորություն ունեք:

– Նախապես ինչ մտածում էի, այդ նույն տպավորությունը մնացել է: Դատը շատ արագ անելու են, պատիժը սահմանելու են, որևէ մեկը որևէ նոր բան չի ավելացնի մինչև հիմա հնչած խոսքերին կամ հրապարակված տեղեկություններին:

Ձեր կարծիքով՝ ինչի՞ արդյունք էր, որ ռուսական կողմը բավականին արագ որոշում կայացրեց ու գործը հանձնեց հայկական կողմին:

– Դա բազմաթիվ բանակցությունների, բազմաթիվ դժգոհությունների արդյունք էր: Նմանատիպ տարբեր խնդիրներ գումարվեցին, և ի վերջո որոշակի արդյունք ունեցանք:

Չե՞ք կարծում, որ այդ որոշման դեպքում հատկապես Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բողոքի ակցիաներն իրենց դերն ունեցան: Ճիշտ է, դրանք ուղղված չէին այդ գործին, բայց որոշակի հակառուսական տրամադրություններ էին պարունակում:

– Իսկ ով ասաց, որ չեմ կարծում, հենց դրա համար եմ ասում, որ տարբեր բողոքների, տարբեր բանակցությունների հանրագումարում է գործը հայկական կողմին փոխանցվել:

Այն, որ ռուսական կողմը նախապես հրաժարվում էր գործը հանձնել…

– Ռուսական կողմը երբեք չի հրաժարվել, ես էլ եմ մի քանի հանդիպումներ ունեցել, որևէ մեկը պաշտոնապես չի ասել, որ հրաժարվում են հանձնել: Նրանք ընդամենն ասում էին, թե դա հակասում է իրենց Սահմանադրությանը կամ օրենքներին, որ փորձենք գտնել տարբերակներ: Հիմա երևի տարբերակներ գտան:

– Իսկ Ձեզ մոտ կասկածներ չի՞ հարուցում այն հանգամանքը, որ հանկարծակի կայացրեցին գործը հայկական կողմին հանձնելու որոշումը, որ Պերմյակովը միանգամից ընդունեց մեղքը:

– Ինձ համար տարօրինակ չի թվում, որովհետև նա այլ բան չուներ անելու, ի սկզբանե նա ընդունել է, որ ինքն է արել ու վերջ: Ձեր կարծիքով՝ այս ընթացքում ինչ-որ բա՞ն պետք է փոխվեր: Դրա համար եմ ասում, թե այս ընթացքում բան չէր էլ փոխվի:

– Իսկ Ձեզ համար կասկածելի չէ՞, որ գործով մեղադրյալ կամ կասկածյալ ներգրավված է միայն Պերմյակովը, որ նրա հետ որևէ մեկը չկա: Ավետիսյանների հարազատները չեն հավատում, որ Պերմյակովը մենակ է կատարել այդ սպանությունը:

– Ի սկզբանե կասկած է եղել, որ մենակ չի գործել, որ ուղղորդված է եղել: Բայց անցած ամիսների քննության ընթացքում որևէ նման հավաստիացում կամ նման վարկած քննչական մարմինների կողմից չի հաստատվել: Փաստորեն ստացվում է, որ ինքը մենակ է եղել, և ոճրագործությունն էլ պատահական է գործել: Իսկ կասկածներ ինձ մոտ միշտ էլ եղել են: Միգուցե վաղուց արդեն հետքերը վերացված են եղել, դրա համար էլ հնարավոր չէ հիմնավորել: Միգուցե պետք է սպասել, որ արդեն սպանության գործով դատական գործընթացը սկսվի: Գուցե այդ ժամանակ նմանատիպ հարցադրումներ լինեն և հնարավոր լինի ավելին հասկանալ:

Իսկ հետքերը հավանաբար հասցրեցին վերացնել կամ Պերմյակովի հետ աշխատել այն պատճառով, որ նա միանգամից ռուսական կողմի ձեռքը ընկավ և ոչ թե հայկական կողմը նրան ձերբակալեց:

– Չեմ կարող ասել, բայց կասկածներ միշտ էլ լինում են:

Իսկ դատավարության այս օրերին Գյումրիում լարվածություն կա՞:

– Որևէ լարվածություն չկա, հարազատներից բացի՝ որևէ մեկը ցանկություն չի հայտնել մասնակցելու դատավարությանը: Ավելի շուտ փորձում են արհամարհել, և ճիշտ են անում: Բոլորը կարծում են, որ այդ դատավարությունը բան չի տալու և շատ արագ ավարտվելու է:

Դուք է՞լ եք արհամարհում, որ չեք մասնակցում դատավարությանը:

– Ինչ-որ չափով՝ այո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում