ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ավարտել է իր հնգօրյա այցը Աֆրիկա: Այցի վերջում նախազգուշացրել է աֆրիկյան պետությունների ղեկավարներին, որ նրանք պետք է ապահովեն նախագահի փոխարինելիությունը, հայտնում է BBC-ն:
«Ոչ ոք չպետք է մնա նախագահ ամբողջ կյանքում»,- ասել է Օբաման՝ ելույթ ունենալով Եթովպիայի մայրաքաղաք Ադիս-Աբեբայում աֆրիկյան միության շտաբում:
«Ես չեմ հասկանում ինչու որոշ ղեկավարներ ցանկանում են այդքան երկար մնալ իշխանությունում, հատկապես երբ նրանք այդքան փող ունեն»,- ասել է Օբաման՝ ելույթ ունենալով միության 54 անդամների առջև:
Օբաման հատկապես ընդգծեց, որ դա վերաբերում է Բուրունդիին, որի նախագահ Պիեռ Նկուրունզիզան ընտրվել է երրորդ անգամ:
Բացի այդ, ԱՄՆ-ի նախագահը կատակեց իր սեփական հնարավորությունների մասին երրորդ անգամ ընտրվելու, չնայած այդպիսի տարբերակը արգելված է ամերիկյան սահմանադրությամբ:
«Ընդհանրապես մտածում եմ, որ ես բավականին լավ նախագահ եմ: Եվ եթե առաջադրվեմ ընտրություններին, կարող եմ հաղթել: Բայց ես չեմ կարող առաջադրվել»,- ասել է նա:
Օբաման կոչ արեց նաև վերջ տալ «կոռուպցիային, որը տարածվում է ինչպես քաղցկեղ», քանի որ այդ խնդրի հաղթահարումը կբերի Աֆրիկայի տնտեսական ծաղկմանը: