Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում Մոսկվայի «Սպարտակ»-ը 1։0 հաշվով առավելության է հասել «Կրասնոդար»-ի նկատմամբ։
Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը խփել է միակ ու հաղթական գնդակը։
Խաղից հետո Մովսիսյանը հանդերձարան տանող ճանապարհին անգլերեն պատասխանում էր լրագրողի հարցերին; «Սպարտակ»-ի գլխավոր մարզիչ Դմիտրի Ալեյնիչևը, ով գնում էր հանդերձարան, ընդհատեց զրույցն ու Յուրային խնդրեց խոսել ռուսերեն։
Հիշեցնենք, որ Մովսիսյանն ավելի վաղ հայտարարել էր, որ բավարար մակարդակի է հասցրել ռուսերենի իմացությունն ու միգուցե լրագրողների հարցերին պատասխանի նաև ռուսերեն։






































