Sunday, 16 06 2024
Ադրբեջանը ռուսական գազի եվրոպական «խլացուցիչ»
Երևանի բազմահարկ էլիտար շենքի բակում կայանված մեքենայի վրա հայտնաբերվել է ՌԴ վիրավոր քաղաքացի
Հողաշերտի փլվածք Գետափ-Մարտունի ավտոճանապարհին․ Փրկարար ծառայություն
16:15
Սեուլում հայտնել են, որ Հյուսիսային Կորեան, ենթադրաբար, 5 միլիոն հրետանային արկ է փոխանցել Ռուսաստանին
Ընդամենը 20 օր պահանջվեց երկաթուղու աշխատանքը վերականգնելու համար. պատգամավոր
15:45
Իրանն ու Շվեդիան գերիների փոխանակում են իրականացրել
Այս ձնաբծի բարձրությունը հասնում է մոտ 10մ-ի
15:15
Վրաստանի նախագահը հանդիպել է Վլադիմիր Զելենսկու հետ
Հայոց Հայրապետը շրջափակումն սկսելուց հետո Արցախ չի այցելել․ Աթանեսյան
Իսրայելական բանակը «մարտավարական դադար» է հայտարարել Գազայի հատվածում
Կանանց գումարտակի ժամկետային զինծառայողները որոշել են ընդունվել ռազմական ակադեմիա
Շինարարն իրականացրել է արձանագրված թերությունների շտկման աշխատանքները․ վարչապետ
Ռոստովի քննչական մեկուսարանի՝ պատանդ պահվող աշխատակիցներն ազատ են արձակվել
Ալիևը չի գնա բախման՝ զգուշանալով ԱՄՆ-ից. իմիտացիա է ստեղծում
Խցային անբավարար պայմաններ՝ Շենգավիթի, Կենտրոնի և Ավանի նստավայրերում․ ՄԻՊ մշտադիտարկումը
«Մի բան անենք, մի բան լինի» տրամաբանությամբ գործեցին. կամ պիտի բախումների գնային, կամ՝ տուն
Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի երթեւեկելի է
Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավոր նպատակը արյուն թափելն էր
Ճանապարհի երթեւեկությունը միակողմանի բացվել է
Ռեիսիի մահն «Ալիեւին ազատե՞լ է»
Վերամշակվող թափոնների տեսակավորման գործընթացն ընդլայնվում է
Վարդենյաց լեռնանցքի՝ Սալլի բնակավայրի հատվածում տեղի է ունեցել քարաթափում
Ռոստովի մեկուսարանում բանտարկյալները պատանդ են վերցրել քննչականի աշխատակիցներին
Տարվա երեք եղանակ, ժամանակի նույն պահին․ Սուրենյանը նկար է հրապարակել
Հրդեհ Գետամեջ գյուղում
Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվում է
Վարչապետը ծանոթացել է Կապանի թիվ 9 մանկապարտեզի շենքի վերակառուցման աշխատանքներին
Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման աշխատանքներ․ վարչապետ
ՀՀ ԶՈՒ-ն չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

ՀԾԿՀ-ն խորհրդատվական ծառայություն մատուցող 5 խոշոր ընկերությունների հրավեր է ուղարկելու

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաշվի առնելով՝ 2015 թվականի հունիսի 27-ին Հայաստանի Հանրապետության տնտեսական քաղաքականության պատասխանատուների հետ խորհրդակցության ժամանակ Հայաստանի Հանրապետության Նախագահի հայտարարությունը, նպատակ ունենալով բարձրացնել հանձնաժողովի գործունեության նկատմամբ հանրության վստահությունն ու բացառել էլեկտրաէներգետիկական համակարգում 2015 թվականի սակագների սահմանման գործընթացի հիմնավորվածության վերաբերյալ տարաբնույթ մեկնաբանությունները, սույն թվականի հուլիսի 27-ին կայացած նիստում հաստատել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին էլեկտրաէներգետիկական համակարգում կարգավորման խորհրդատվական ծառայության մատուցման առաջարկ ներկայացնելու հրավերը:

Նույն որոշմամբ, լավագույն հնգյակում ընդգրկված միջազգային խորհրդատու ընկերությունների առաջարկների ստացման աշխատանքների կազմակերպման համար հանձնաժողովում ստեղծված աշխատանքային խմբին հանձնարարվել է՝ 1-օրյա ժամկետում ուղարկել հաստատված հրավերը միջազգային խորհրդատու ընկերություններին և վերջիններիս կողմից առաջարկների ներկայացման վերջնաժամկետի ավարտից հետո 3 oրյա ժամկետում ամփոփել միջազգային խորհրդատու ընկերությունների ներկայացրած առաջարկները և արդյունքները ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ:

Էլեկտրաէներգետիկական համակարգում կարգավորման խորհրդատվական ծառայության մատուցման հիմնական նպատակներ են, ստանալ հիմնավորված պատասխաններ հետևյալ երկու կարևորագույն հարցերին.

ա) ինչքանով էր հիմնավորված էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը,

բ) սակագնի չբարձրացման դեպքում ինչպիսի՞ վտանգներ են սպառնում էներգետիկ համակարգին:

Վերը նշված խնդիրները ուսումնասիրելու նպատակով, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ հաստատված, լավագույն հնգյակում ընդգրկված միջազգային խորհրդատու ընկերությունների խորհրդատվական ծառայության մատուցման առաջարկ ներկայացնելու հրավերով սահմանվել է, որ խորհդատուն նախ պետք է իրականացնի էներգետիկ համակարգի գործառնական վերլուծություն, ներառյալ` արտադրողից մինչև սպառող գնագոյացման արժեշղթայի ուսումնասիրություն, սակագնի կառուցվածքի հիմնական բաղկացուցիչ մասերի, ինչպես նաև՝ շուկայի տատանումների ու մյուս գործոնների նկատմամբ դրանց զգայունության ընդհանուր նկարագրի ներկայացում և ստեղծված իրավիճակի ներքո սակագների չբարձրացման հետևանքների գնահատում:

Այնուհետ, խորհրդատուն իրականացնելու է սակագների նվազեցումների որոշ տարբերակների խորքային դիտարկումը՝ համեմատելով միջազգային և տարածաշրջանային համապատասխան գործելակերպերը և առաջարկելով կարճ ժամանակահատվածում առավել մեծ ազդեցություն ունեցող առաջնահերթ գործողությունների ցանկ։

Եվ վերջապես, վերը նշված երկու փուլերի ավարտից հետո, հաշվի առնելով 2016-2036 թվականների էներգետիկ համակարգի ռազմավարական զարգացման ծրագրի շուրջ քննարկումների զարգացումը և այդ խորհրդատվության արդյունքները կապակցելու անհրաժեշտությունը, հնարավոր է որ խորհդատուն ներգրավվի երկարաժամկետ ռազմավարական զարգացման ծրագրի հետագա մշակման և դրա շուրջ խորհրդատվության տրամադրման աշխատանքներում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում