Thursday, 16 07 2026
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է Լիբանանի, Սիրիայի և Գազայի «անվտանգության գոտիներում» զորքերը պահելու վճռականության մասին
Արմեն Գրիգորյանը ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության ղեկավարին
19:30
Ուկրաինայի նոր վարչապետ է դարձել «Նավթոգազ» ընկերության ղեկավարը
Մեկնարկել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը
19:10
«Մեր արածը պատահական չէր, և մեզ ոչ ոք ոչինչ չի նվիրել»․ Մեսսի
Քննարկվել են Հայաստանի և Օմանի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները
18:50
Բենգալյան ծոցում նավերի խորտակման հետևանքով առնվազն 500 փախստական է զոհվել
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մասով
Ադրբեջանը Հայաստան է արտահանել պլաստմասե շինարարական նյութեր
18:34
Reuters․ Իրանը հութիներին ասել է փակել Կարմիր ծովի դարպասը, եթե ԱՄՆ-ն հարվածի իր էներգետիկ ենթակառուցվածքներին
18:30
Ուկրաինայի ԱԳ նախարարը չի բացառել Զելենսկիի և Պուտինի հնարավոր հանդիպումը Թուրքիայում
ՀՌՀ-ն կարճել է «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ»-ի նկատմամբ հարուցված վարչական վարույթը
18:10
Պակիստանը կրկին կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին վերսկսել բանակցությունները
Ալիևը՝ իսլամական համերաշխության և Իսրայելի հետ դաշնակցության միջակայքում
17:50
Ալժիրի մանկատներից մեկում հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ
17:40
Ճանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը
17:30
Թուրքիան դեմ է ռուս-ուկրաինական հակամարտության տարածմանը դեպի Սև ծով. Հաքան Ֆիդան
Կապի օպերատորները բաժանորդներին անվճար կտրամադրեն զանգերի, ինտերնետի և ռոումինգի մանրամասն տվյալները
17:10
Արգենտինայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Մեծ Բրիտանիային
Օդի ջերմաստիճանը կնվազի
Լիբանանի ԱԳ նախարարը կոչ է արել Իսրայելին դադարեցնել իր հարավային շրջանների օկուպացիան
Տեղի կունենա Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 մեծածավալ քանդակների հանդիսավոր բացումը
16:30
Մակրոնը և Մերցը կքննարկեն միջուկային զսպման հարցը
«Ամասիայի գլխավորող պանրագործարան»-ում արտադրվում է վտանգավոր սննդամթերք
16:10
ԱՄՆ-ն 25%-ի չափով մաքսատուրք կսահմանի Բրազիլիայից ներմուծվող ապրանքների մեծ մասի համար. Ռուբիո
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. կիբեռոստիկանությունը զգուշացնում է
15:50
Սթարմերը Բրիտանիայի վարչապետի պաշտոնում վերջին այցն է կատարել Ուկրաինա
Կիսահաղորդիչների ոլորտի համաշխարհային առաջատարներից Cadence-ը Հայաստանում ինժեներական ներկայություն է ձևավորում
15:30
Իրանի իշխանությունները թույլատրել են լրտեսության մեջ մեղադրվող ամերիկուհուն հեռանալ երկրից
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի կողմից իրականացվող հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ

Փուչիկ բռնող ո՞ր կուսակցության երիտասարդներին էր ուղղված Ծառուկյանի խոսքը

Հանրապետական խորհրդարանական խմբակցության պատգամավոր, ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե «անցած շաբաթվա ընթացքում, այսպես ասած, քաղաքական «տիտանները», ուղղակի կամ անուղղակի, իրենց հանդիպումների ժամանակ չեն կարողացել յոլա գնալ առանց երիտասարդ հանրապետականներին հիշելու»։  «Կա երկու պատճառ. նախ՝ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը կայացած կառույց է, որից նեղվում են առանձին քաղաքական ուժեր։ Երկրորդ՝ ընդդիմադիր ուժերի օրակարգը սպառվել է, և ասելիք ուղղակի չունեն։ Հարգելի՛ ընդդիմախոսներ, եթե ձեզ համար խնդիր են երիտասարդ հանրապետականները, ապա քաղաքական դաշտում, մեղմ ասած, անելիք չունեք և լուրջ նկրտումների էլ մի փորձեք ձգտել։ Ասելիքներս ավելի շատ են, սակայն դրանք՝ հացադուլի ավարտից հետո։ Պարզապես զգուշացեք, քանի որ ձեր անհեռանկար քայլերը քաղաքականության մեջ կարող են հանգեցնել Տիտանիկի ճակատագրին»,- գրել է Կ. Ավագյանը։

Դատելով պատգամավորի գրառումից՝ կարելի է եզրակացնել, որ իր գրությունը նա ուղղել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին, ով անցած շաբաթ երիտասարդ ՀՀԿ-ականներին «փոքրիկ և չարաճճի էր անվանել»: «Վերջում էլ այդ չարաճճի, փոքրիկ ՀՀԿ-ականներին, ովքեր Սերժ Սարգսյանի փոխարեն ինձ փորձում են նեղացնել, ես մի բան կասեմ` բարև, ձեր օրերը հաշված են, դուք շուտով փոքրամասնություն եք դառնալու ու կանգնելու եք դատարանի առջև»,- հայտարարել էր Ր. Հովհաննիսյանը:

Սակայն հիշեցնենք, որ անցած շաբաթ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն էլ հայտարարել էր, թե «Ծառուկյանին փուչիկ բռնող երիտասարդներ պետք չեն»: Այդպիսով ԲՀԿ ղեկավարը թեև անուղղակիորեն, բայց կարծես իր այդ խոսքն ուղղել էր ՀՀԿ-ի երիտասարդներին, ովքեր կուսակցական միջոցառումներին՝ հանրահավաքներին կամ նախընտրական միջոցառումներին, գրեթե միշտ փուչիկներով են ներկայանում:

Կ. Ավագյանը մեզ հետ հեռախոսազրույցում համաձայնեց, որ իր ֆեյսբուքյան գրառումն ուղղված է Ր. Հովհաննիսյանին, բայց չհաստատեց, որ այն ուղղված է նաև Գ. Ծառուկյանին. չէ՞ որ Գ. Ծառուկյանը կոնկրետ չէր ասել, թե իր խոսքը կոնկրետ որ երիտասարդներին է ուղղված: Կ. Ավագյանն էլ իր պատասխանն ուղղել էր ՀՀԿ-ի երիտասարդների մասին ուղղակի կամ անուղղակի ակնարկ անողներին:

Պարոն Ավագյան, ո՞ւմ էր ուղղված Ձեր այդ հայտարարությունը:

– Այն մարդկանց, ովքեր իրենց հռետորիկայի մեջ առանձնացնում են ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության գործունեությունը և ընդհանրապես՝ մեր կազմակերպության երիտասարդներին: Ինձ թվում է, որ այդ մարդիկ կարդալով իմ գրառումը՝ անմիջապես կհասկանան, թե ինչի մասին է խոսքը:

Անցած շաբաթ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, թե «մեզ փուչիկ» բռնող երիտասարդներ պետք չեն: Այնտեղ թեև ՀՀԿ-ի մասին հիշատակում չկար, բայց հասկանալի էր, որ խոսքն ուղղված էր ձեր Երիտասարդական կազմակերպության անդամներին: Դուք Գ. Ծառուկյանի այդ հայտարարությա՞նն եք պատասխանել:

– Ես չեմ կարծում, թե նա մեզ նկատի ուներ: Եթե մեզ նկատի ունենար, անվանական կհնչեր, և որևէ նման խնդիր չկա: Իսկ եթե մեզ չի վերաբերում, մեկնաբանությունների կարիք էլ չկա:

Դուք զգուշանո՞ւմ եք Գ. Ծառուկյանին հակադարձելուց:

– Ես ձեր հարցին եմ պատասխանում:

Ամեն դեպքում՝ ինչպե՞ս եք մեկնաբանում Ծառուկյանի այդ հայտարարությունը: Այն ուղղվա՞ծ էր ՀՀԿ-ի երիտասարդներին:

– Ես չեմ կարծում, թե այն ուղղված էր ՀՀԿ-ի երիտասարդական կազմակերպությանը, որովհետև եթե այն ուղղված լիներ մեր երիտասարդներին, որևէ բան չէր խանգարի, որ անունը հնչեցնեին: Եթե հիշում եք նրա հայտարարությունը, այնտեղ խոսքը փուչիկ բռնողների մասին չէր: Հիմնական շեշտադրումը «գալստուկավոր երիտասարդների» և տարբեր այլ երիտասարդների մասին էր: Եվ չեմ կարծում, որ այդտեղ առանցքը ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն է:

ՀՀԿ-ի երիտասարդները «գալստուկ» չե՞ն կապում:

– Կան և կապողներ, և չկապողներ: Գալստուկ կապելը, համենայնդեպս, ամոթ բան չէ:

– Փուչիկ է՞լ չեն բռնում:

– Փուչիկ բռնում են բոլորը, այդ թվում նաև՝ Դուք, եթե դրա առիթը լինում է:

– Այսինքն՝ ՀՀԿ-ի երիտասարդներն է՞լ են փուչիկ բռնում:

– Այո, բռնում են բոլորը, եթե առիթ է լինում:

Այսինքն՝ ԲՀԿ ղեկավարի խոսքն ուղղված էր նաև ՀՀԿ-ի երիտասարդներին, ովքեր առիթի դեպքում և փուչիկ են բռնում, և «գալստուկ» են կապում:

– Ես արդեն ձեր հարցին պատասխանել եմ:

– Միգուցե Գ. Ծառուկյանը համայն հայության  երիտասարդների՞ն նկատի ուներ:

– Նա խոսում էր իր երիտասարդների հետ:

 – Դուք նկատե՞լ եք, որ ԲՀԿ-ի երիտասարդները առիթի դեպքում ՀՀԿ-ի երիտասարդների նման և փուչիկ բռնեն, և «գալստուկ» կապեն:

– Ես շատ բան եմ նկատում: Ես ասացի, որ փուչիկ բռնելը և գալստուկ կապելը ամոթ բան չեն:

– Դուք հավանաբար վախենում եք Գ. Ծառուկյանին հակադարձել:

– Բացարձակ, ես պարզապես չեմ փորձում մեկնաբանել մի բան, որը մեզ չի վերաբերում: Իսկ ինչ վերաբերում է վախին,  Դուք էլ գիտեք, որ մեր երկրում վաղուց վախի մթնոլորտը վերացել է:

Այդ դեպքում Դուք հավանաբար պատասխանում եք Ր. Հովհաննիսյանին, քանի որ անցած շաբաթ նա ՀՀԿ-ի երիտասարդներին ուղղված ավելի բացահայտ հայտարարություններ էր արել, բայց զգուշանում եք պատասխանել Գ. Ծառուկյանին:

– Ես բոլորին պատասխանում եմ նույն ոճով: Ուղղակի անցած շաբաթ որոշ քաղաքական գործիչների մոտ իրենց քաղաքական հռետորիկայում, տեքստերում մի մեծ հատված ուղղված էր ՀՀԿ-ի երիտասարդական կազմակերպությանը, և ես պատասխանեցի:

– Ուրեմն Ձեր այդ գրառումը վերաբերում է Ր. Հովհաննիսյանի՞ հայտարարություններին:

– Այդ թվում և նրան:

– Իսկ դա վերաբերո՞ւմ է Գ. Ծառուկյանի հայտարարությանը:

– Ես ձեր հարցերին արդեն պատասխանել եմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում