Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանը հրավեր է ուղարկել ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին՝ առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու համար։ Այս մասին հայտնել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի գրասենյակը։
Վերջինս ընդգծել է, որ իրենք արդեն իսկ ստացել են պաշտոնական Բաքվի հրավերը, և որ Ադրբեջան կուղարկվի առաքելություն. «Առաքելությունն Ադրբեջանում հանդիպումներ կունենա շահագրգիռ կողմերի, այդ թվում նաև՝ կառավարության ու քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների, անկախ թեկնածուների, քաղաքացիական հասարակության անդամների ու մեդիայի ներկայացուցիչների հետ։ Եթե իրականացվի դիտորդական առաքելություն, ապա հավաքված տեղեկությունների հիման վրա կտրվեն խորհուրդներ, թե ինչպիսի գործունեություն պետք է իրականացնել»։
Ադրբեջանում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն ընթացիկ տարվա նոյեմբերին։









































