Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սպիտակ տունը գործարկում է համացանցային պորտալ ու Twitter սոցցանցի էջ, որոնք նվիրված են լինելու իրանական միջուկային ծրագրի շուրջ այդ երկրների հետ ձեռք բերված պայմանավորվածություններին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Ջոշուա Էռնեստը։
«Մենք գործարկում ենք համացանցային նոր ռեսուրսներ, որոնք օգտագործելու ենք Իրանի հետ ձեռք բերված պայմանավորվածություններին աջակցելու համար։ Առաջին ռեսուրսը Twitter-ում @theirandeal անվանմամբ էջ բացելն է, որը հրապարակելու է փաստեր, քննարկման մեջ է ներգրավելու համացանցի օգտատերերին ու օգտագործվելու է որպես ֆորում նրանց համար, ովքեր մասնակցել են համաձայնագրի կնքմանը։
Երկրորդն իրենից ներկայացնում է համացանցային պորտալ, որը գտնվում է whitehouse.gov/irandeal հասցեով և հանդիսանում է կնքված գործարքի մասին տվյալների բազա, ներառում է ինֆոգրաֆիկա, տեսանյութեր ու տեղեկագրություններ։ Այդ ռեսուրսները կօգնեն ԱՄՆ-ի Կոնգրեսի անդամներին, ամերիկյան հասարակությանը և բոլոր նրանց, ովքեր լուսաբանում են այդ իրադարձությունները»,- ասել է նա։









































