Sunday, 19 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

ԼՂ-ին հարակից տարածքների վերադարձման դեպքում պետք է մտցնել միջազգային խաղաղապահ ուժեր. Ուորլիք

Ռուսական Vedomosti թերթին տված հարցազրույցի ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը պատասխանել է ոչ վաղ անցյալում Ադրբեջանի՝ Ռուսաստանից ու Իսրայելից զենքի խոշոր խմբաքանակներ գնելու մասին հարցին։

«Երկու կողմն էլ՝ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը, իրավասու են ապահովել իրենց անվտանգությունը, և դրա հետ կապված՝ մենք հասկանում ենք, որ նրանք կարիք ունեն ու ձգտում են սպառազինություն գնել տարբեր մատակարարներից։ Միևնույն ժամանակ մտահոգություն է հարուցում ռազմականացման ուժգնացումը՝ հատկապես շփման գծի երկայնքով, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանին։

Խնդիրը ոչ թե զենքի քանակն է, այլ դրա վերափոխումը։ Գոյություն ունի սխալ հաշվարկի վտանգ, և դա հարուցում է մտահոգություն։ Մենք զբաղվում ենք այդ հարցերով։ Եթե նախկինում հրադադարի ռեժիմը խախտվել է դիպուկահար հրացանների ու հրաձգային զենքի օգտագործմամբ, ապա ներկայումս այնտեղ կա ավելի խոշոր սպառազինություն։ Դա նույնպես մտահոգում է մեզ։ Մեզ նաև մտահոգում է ռազմական հավասարակշռության հարցը։

Ինչպես նախկինում, բախումներ են գրանցվում երկու երկրների միջև։ Այդ պատճառով էլ մենք չենք ցանկանում, որ ռազմական ուժի հարաբերակցությունը խթանի մեկ կամ մյուս կողմին՝ օգտագործելու որոշակի առավելություններ։ Նույն այդ պատճառով Հայաստանը պետք է մասնակցի կարգավորման գործընթացին։ Այդպիսով ողջ վտանգավոր ռազմական իրավիճակը կլինի վերահսկողության տակ»։

Ուորլիքը ԼՂ-ի շուրջ ընկած տարածքների հարցում Վաշինգտոնի դիրքորոշմանն առնչվող հարցին ի պատասխան՝ ասել է. «Օկուպացված տարածքները կարգավորման համալիր շրջանակներում պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այստեղ կարևոր է չկառչել մեկ տարրից կամ կարգավորման մեկ սկզբունքից։

Տարածքները պետք է վերադարձվեն, սակայն կան նաև այլ գործոններ։ Եվ հենց դրա համար էլ մենք մշտապես խոսում ենք համալիր կարգավորման մասին. դուք չեք կարող վերցնել միայն մեկ ասպեկտ և պնդել, որ դա կարգավորման հիմքն է։ Մենք պետք է խաղաղ կարգավորումը դիտարկենք ամբողջությամբ»։

Հարցին՝ ինչպե՞ս է ԵԱՀԿ Մինսկի խումբը տեսնում հայկական կողմի այն մտահոգության կարգավորումը, որ եթե ԼՂ-ի շուրջ ընկած տարածքները վերադարձվեն Ադրբեջանին, ապա ադրբեջանական բանակն այնտեղից կարող է կրակել ԼՂ-ի վրա, Ուորլիքը պատասխանել է. «Կարգավորման տարրերի թվում պետք է լինեն անվտանգության երաշխիքները, որոնք իրենցում ներառում են միջազգային խաղաղապահ ուժեր։

Եթե կամ երբ տարածքները վերադարձվեն, ապա անհրաժեշտ կլինի մտցնել միջազգային խաղաղապահ ուժեր՝ ապահովելու համար ԼՂ-ի անվտանգությունը»։

Հաջորդող հարցին՝ ո՞ւմ խաղաղապահների մասին է խոսքը՝ ԵԱՀԿ-ի՞, թե՞ ՄԱԿ-ի, Ուորլիքը պատասխանել է՝ դա պետք է լինի քննարկման առարկա, և պետք է որոշեն կողմերը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում