Warner Bros. կինոստուդիան հայտարարել է «Ֆանտաստիկ կենդանիները և նրանց բնակության վայրերը» ֆիլմում նկարահանվելու համար բաց քասթինգ: Փորձերը կանցկացվեն հուլիսի 18-ին Լոնդոնում: Դրանց արդյունքում կընտրվի հրաշագործ Մոդեստիի դերակատարուհին, հայտնում է The Guardian-ը: Ֆիլմը էկրաններին կլինի 2016 թ. նոյեմբերի 18-ին:
Քասթինգի համար հրավիրել են 8-15 տարեկան աղջիկների: «Մոդեստին ներքին ուժի և հանգստության տեր աղջնակ է, նա մարդկային հոգու խորքերը ներթափանցելու և մարդկանց հոգիները հասկանալու ունակություն ունի»,- հետևում է Warner Bros.-ի նկարագրությունից:
Ֆիլմի սցենարը կգրի Ջոան Ռոուլինգը: Նա նշում է, որ «Ֆանտաստիկ կենդանիները» փոթերյան կախարդական աշխարհի ընդլայնումն է: Ֆիլմի ռեժիսորը հրաշագործի մասին վերջին 4 ֆիլմերի հեղինակ Դեյվիդ Յեյթսն է: Կինոնկարի գործողություններն ընթանում են հանրահայտ ֆիլմի գործողություններից 70 տարի առաջ:









































