Saturday, 04 05 2024
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կիրառել իր Կալինինգրադի տարանցման սխեման
Մեքենան բախվել է հողաթմբին. կա վիրավոր
Գանձակի և Կարմիրգյուղի դպրոցներում ստեղծվել են կանաչ գոտիներ
Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին երկու ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել է չորս մարդ
Հայկական «Իրան-նամեն» գործնական քննություն չի բռնում
Ալիևը Տավուշում կարող է նույնիսկ հողեր վերադարձնել՝ նպատակը Սյունիքում առավելության հասնելն է
Գումարային հարցի շուրջ կռիվ, վեճ, դանակահարություն է տեղի ունեցել
Սահմանազատման ինչ-որ փուլում միջնորդի կարիք կլինի
Դուք առաջարկում եք աղետի տանող ճանապարհ, մենք առաջարկում ենք այլընտրանք. Ռուբեն Ռուբինյան
Սրա մասին երբեք չեմ խոսել, Դուք ստիպեցիք. Արշակյանը՝ ռուսական արգելքների մասին
Խոշտանգումների հանցակազմով հաղորդումներից գրեթե բոլորով 2023-ին քրվարույթներ ենք նախաձեռնվել
Ժողովուրդը՝ լափամանից օգտվողների ապատեղեկատվության թիրախ
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի
Ոչ թե հայ լինել, այլ Հայաստան ունենալ
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ է տվել հրադադարի առաջարկն ընդունելու համար
Սոթքում թշնամու հրետակոծությունից քանդված բնակարանների կառուցման նպատակով հատկացվել է 79 միլիոն 983, 7 հազար դրամ
Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան ամբողջությամբ դադարեցնելու է Իսրայելի հետ առևտուրը
Թուրք-ադրբեջանական համակցվածծ բանակի հրամանատարն Իրանում. ի՞նչ է շոշափվում Նախիջեւանից
Մամուլի ազատության օրվա մրցանակը հանձնվել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հեղինե Բունիաթյանին

Թուրքիայի, Իրանի ու Ադրբեջանի արտգործնախարարները համատեղ փաստաթուղթ են ստորագրել

Ադրբեջանական Anspress.com կայքի փոխանցմամբ` Թուրքիայի, Իրանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Ահմեթ Դավութօղլուն, Ալի Աքբար Սալեհին և Էլմար Մամեդյարովը երեկ իրանական Ուրմիա քաղաքում կայացած հանդիպման ժամանակ համատեղ փաստաթուղթ են ստորագրել: Այն բաղկացած է 9 կետից:

Առաջին կետում խոսք է գնում եռակողմ համատեղ ներդրումների մասին, որոնք կոչված են տնտեսական համագործակցության մեծացմանը, ինչպես նաև էներգետիկայի, զբոսաշրջության և այլ ոլորտներում կոմերցիոն և արդյունաբերական նախագծեր իրականացնելուն առնչվող պլանների մասին: Դա վերաբերում է նաև երեք երկրների սահմանամերձ գոտիներին:

Կողմերը պայմանավորվել են ստեղծել տնտեսական խնդիրների գծով եռակողմ մեխանիզմ, նվազեցնել մաքսատուրքերը, հեշտացնել սահմանների հատման գործընթացը, արդիականացնել և վերանորոգել սահմանային կետերը, ինչպես նաև ստեղծել համատեղ ընկերություններ:

Փաստաթղթում տեղ գտած կետերից մեկն առնչվում է արտասահման մեկնող քաղաքացիների խնդիրների հարթման համար նախատեսված հյուպատոսային ծառայության կոմիտեի ստեղծմանը:

Բացի այդ, պայմաններ են ստեղծվելու երեք երկրների միջև պատմական անձանց տարեդարձերի համատեղ տոնման և մշակութային միջոցառումների անցկացման համար:

Երեք երկրները պայմանավորվել են միմյանց միջև տեղեկատվության փոխանակման մասին, ինչը վերաբերում է ահաբեկչության, զենքի մաքսանենգության, թմրանյութերի առաքման և ապօրինի ներգաղթյալների դեմ պայքարի ու դրանց վերահսկման ոլորտներին:

Կետերից մեկն իր մեջ ներառում է երեք երկրների միջև հարաբերությունների զարգացումն այն միջազգային կազմակերպություններում, որոնց անդամ են հանդիսանում նրանք:

Երեք երկրներն էլ դատապարտում են զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ ժողովրդի դեմ կոշտ միջոցների կիրառումը և գիտակցում են մարդու սոցիալական ու մշակութային իրավունքների վերականգնման կարևորությունը:

Կողմերը պայմանավորվել են իրենց հաջորդ հանդիպումն անցկացնել այս տարվա հոկտեմբերին, Նախիջևանում:

Հիշեցնենք, որ Նախիջևանն առանձնահատուկ նշանակություն ունի պանթյուրքիզմի տեսանկյունից: Այդ տարածքը, ըստ էության, կապող օղակ է Թուրքիայի ու Ադրբեջանի, Թուրքիայի և ողջ Թուրանի միջև: Ժամանակին Հեյդար Ալիևը Նախիջևանը որակել է որպես դեպի թուրք-իսլամական աշխարհ բացվող դուռ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում