Saturday, 11 05 2024
ՌԴ-ն տեղեկություն է տրամադրել ԱԺ նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի ձերբակալման մասին
Այդ «բարեկամից» սպասելի է ամեն ինչ. Փաշինյանի անվտանգության համար կարելի է մտահոգվել
Ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ակցիաների ավելի քան 40 մասնակցի
Հետևանքը տխուր կլինի. եկեղեցին լեգիտիմացնում է պետության միջամտությունը իր գործերին
ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու
Ո՞վ է Ալիեւին «Կովկասի փոխարքա՞» նշանակել
Ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ակցիաների 35 մասնակցի
Ակցիայի 41 մասնակից բերման է ենթարկվել. փակ փողոց չկա
12:15
Նավթի գները նվազել են. 10-05-24
12:00
ԵՄ-ն Կիևին անվտանգության երաշխիքներ կտա. Welt
Հանրապետությունում կան փակ ավտոճանապարհներ
Էջմիածնից 6 մարդ է բերման ենթարկվել զենք–զինամթերք պահելու կասկածանքով
Այսօր Ալմաթիում կկայանա Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցությունների երկրորդ փուլը
Սպասվում են տեղումներ
Ինչո՞ւ են լարվել Երևանի քաղաքապետի եւ փոխքաղաքապետի հարաբերությունները. «Հրապարակ»
Չի կարելի թույլ տալ, որ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ անի այն, ինչ մենք ենք արել իր նկատմամբ
2018-ին հեղափոխությո՞ւն էր, թե՞ կռիվ լափամանի համար. «Ժողովուրդ»
Ո՞րն է լինելու եկեղեցականների քաղաքական պատասխանատվությունը. փիլոնազրկելո՞ւ են
Դուք լեզու եք գտել՝ մենք ի՞նչ կարող ենք անել. «Հրապարակ»
Բացարձակ կոլապսի առջև ենք. լրջախոհություն չունի ո՛չ իշխանությունը, ո՛չ ընդդիմությունը
ՆԳՆ-ն երկու գործառույթ է իրականացնում․ պաշտպանում է կառավարության շենքն ու ճոխ սարքեր գնում. «Ժողովուրդ»
ԿԳՄՍՆ-ից զգուշացրել են. «Հրապարակ»
Հրապարակի առաջին իսկ կադրերը խուճապ են առաջացրել իշխանական շարքերում. «Հրապարակ»
Ալիեւը մենակ է մնացել
Դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գործով դատարան կներկայանա Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը. «Ժողովուրդ»
Ի՞նչ է քննարկել Սրբազանը պատգամավորների հետ. «Հրապարակ»
Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ դեմ հարուցված քրեական գործը կկարճվի՞. «Ժողովուրդ»
Մարիամ Փաշինյանի աշխատավարձը մեկ տարի անց աճել է 4.2 միլիոն դրամով. «Ժողովուրդ»
«Աբովյանի գեղարվեստի դպրոցի թիմը հաղթել է մրցույթում՝ Գեղարդ տեսանյութով»․ ԿԳՄՍ նախարար
00:45
Երկրի վրա մագնիսական ուժգին փոթորիկ է սկսվել

Տղա ջան, Մարտի մեկը կուլ տալու, լռելու բա՞ն է

Երգիչ-երգահան Ռուբեն Հախվերդյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ իր առաջիկա մենահամերգներին, որոնցից մեկը տեղի է ունենալու Mezzo-ում, մյուսը՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում: Մենահամերգին երկու նոր երգ կհնչեն, որոնցից մեկի վրա երգիչ-երգահանն աշխատել է տասներկու տարի, իսկ արտագաղթի մասին երգը գրել է յոթ տարի:

Հետընտրական հանրային ըմբոստությունը Ռուբեն Հախվերդյանը չգիտի՝ ուր է տանում: Հիմա հասարակությունը, ըստ նրա, դժգոհում է ոչ օբյեկտիվ ընտրություններից, հասարակությունը իրավացի է, քանի որ հաղթել է Րաֆֆի Հովհաննիսյանը: «Մեռյալ հոգիների հանրապետություն է սա, մեռյալ հոգիներին բերում են, մասնակցել տալիս ընտրություններին»,- ասաց երգահանը:

Նա անդադարձավ Սերժ Սարգսյանի հասցեին հանրահավաքին հնչեցրած հայտարարությանը: Ըստ նրա՝ որպես քաղաքական գործիչ Սերժ Սարգսյանը կայացել է Սովետական Ադրբեջանում, այն ժամանակ ֆաշիստ Գևորկովի աջ ձեռքն էր, իսկ Գևորկովը հայաթափեց Ղարաբաղը, սակայն ղարաբաղյան պատերազմի մեջ, անշուշտ, Սերժ Սրագսյանը ներդրում ունեցել է, բայց ներդրում է ունեցել նաև կոռուպցիայի մեջ: Նրա խոսքով՝ ադրբեջանական գավառից գալ արտահայտությունը նշանակում է, որ նա գավառամիտ մարդ է, լայնախոհ չէ: Հախվերդյանի կարծիքով՝ հատկապես նրա գալուց հետո քաղաքային մշակույթը սարսափելի գորշացավ, այնպիսի մարդիկ ստացան կոչումներ, որոնք կապ չունեն դրանց հետ:

Անդրադառնալով Արմեն Մազմանյանին՝ նա նշեց, թե ինչու է Արմեն Մազմանյանը «դոշով» պաշտպանում. նրան 2.5 միլիոնով թույլ տվեցին վաճառել Թատերական գործիչների միության շենքը. «Եթե ես էլ վաճառած լինեի, ես էլ կգովեի նրան»:

Ռ. Հախվերդյանը երկրում նկատում է անկումային տրամադրություններ, գլոբալ արտագաղթ, նաև՝ ներքին արտագաղթ:

Մարդիկ, նրա խոսքով, նսխկինում դիմանում էին, քանի որ հույս ունեին: Նրանք դիմացան սեփականաշնորհման տարիներին, մութ ու ցուրտ տարիներին, դիմացան Ռոբերտ Քոչարյանին, որը մոտ էր քաղաքական գործիչ լինելուն, բայց վերջում, Ռուբեն Հախվերդյանի խոսքով՝ հարամեց. «Չեմ կարծում՝ Մարտի մեկի հետ կապվսծ դեպքերին ինքը տեղյակ չլիներ, ինչպես նաև՝ Սերժ Սարգսյանը»:

Նրա խոսքով՝ այժմ մեր երկիրը քծնանքի երկիր է դարձել:

Դուք հայհոյել եք բոլոր իշխանություններին, հետո վերցրել նրանց ձեռքից՝ «Արմնյուզ» հեռուստաընկերության հարցադրմանը պատասխանեց. «Քննադատելը մի բան է, հայհոյելը՝ մի ուրիշ բան, ես չեմ հայհոյել: Լևոն Տեր-Պետրոսյանից ոչինչ չեմ վերցրել, ասում են՝ երեք հարյուր հազար դոլար են տվել իմ բուժման համար: Նրա ժամանակ քիչ թե շատ հայտնի մարդիկ անվճար բուժվում էին Ֆրանսիայում: Ես բուժվել եմ ձրի: Ռոբերտ Քոչարյանը երեք սենյականոց բնակարանի փոխարեն չորսն է տվել: Եթե տալիս են, տալիս են տեղին, ինչո՞ւ պետք է չվերցնես, բայց եթե մարդը սխալ է անում, չասե՞ս, որ սխալ ես անում, տղա ջան: Օրինակ՝ Մարտի մեկը կուլ տալու, լռելու բա՞ն է»,- ասաց նա:

Նա նաև նշեց, որ իր ձայնասկավառակը ձայնագրել է Սերժ Սարգսյանի աջակցությամբ. Սերժ Սարգսյանը այն ժամանակ պաշտպանության նախարարն էր, երեսուն հազար դոլար էր անհրաժեշտ ձայնասկավառակը ձայնագրելու համար: «Բայց ի՞նչ է, իրավունք չունե՞մ, և քիչ թե շատ հայտնի մարդ իրավունք չունի՞ դիտողություններ անելու»,- ասաց նա:

Անդրադառնալով Շուշան Պետրոսյանի՝ Վարդան Պետրոսյանի հասցեին հնչեցրած մեղադրանքներին, նա նշեց, որ Շուշանը բավականին փող է ստանում ՊՆ-ից, նա չի կարող չգովերգել Սերժ Սարգսյանին: Իսկ Վարդան Պետրոսյանը սրամիտ և հայտնի մարդ է, ո՞ւր է Շուշան Պետրոսյանը՝ մշակույթի գործի՞չ է, ի՞նչ է արել, և անգամ իրավունք չուներ Վարդան Պետրոսյանի անունը տալու:

Ըստ նրա՝ մի ժամանակ ՀՀՇ-ն դարձավ մեզ համար գլխացավանք, հիմա էլ այս սարսափելի կուսակցությունը՝ ՀՀԿ-ն:

Հարցին՝ «Նախագահական ընտրություններ» երգը, որը քսան տարի առաջ եք գրել, նույն կերպ կգրեի՞ք, պատասխանեց. «Բայց ինչքա՞ն կարելի է նույն բանի մասին գրել: Առաջին կոստյումը, որ կարել եմ առաջին իշխանությունների համար, սրանց վրա է՞լ կարող է լավ նստել:

Քաղաքական վայ գործիչներից մեկը ասաց, որ փորձած թանը ավելի լավ է, քան անփորձ մածունը, բայց եթե թանից գարշահոտություն է գալիս, մեր իրավիճակից գարշահոտություն է գալիս, ձեռքդ չգցե՞ս մի տնական մածունի: Րաֆֆի Հովհաննիսյանը մի քանի լեզու գիտի, լայնախոհ է, օլիգարխների հետ չի համագործակցել: Իսկ Սերժ Սարգսյանը և իր եղբայրը ամեն ինչի մեջ փայ ունեն: Նորմա՞լ երևույթ է, նորմա՞լ երևույթ է օլիգարխ պրեզիդենտ ունենալը, երբ օլիգարխ դարձել է պրեզիդենտ դառնալուց հետո»,- նշեց նա:

Նրա խոսքով՝ Լևոն Տեր-Պետրոսյանը, Վանոն, Վազգեն Սարգսյանը բիզնեսներ ունեին, բայց Լևոն Տեր-Պետրոսյանին մի քիչ ներելի է, քանի որ շատ նոր էր:

Ի դեպ, Ռուբեն Հախվերդյանը ողջ ասուլիսի ընթացքում ծամոն էր ծամում՝ նկատելով, որ այդ կերպ իր վերաբերմունքն է արտահայտում հայ մամուլի նկատմամբ. «Իմ կյանքը կերել է հայ մամուլը, երբեմն բաներ եմ ասում, վերցնում՝ շուռ են տալիս, նենգափոխում են միտքը՝ ոնց ուզում են», բայց լրագրողների դժգոհությունից հետո ծամոնը հանեց:

«Ես ինքս էլ չգիտեմ՝ պայքարն ինչով կավարտվի: Մենք պետք է հաղթենք: «Պետք է» բառի մեջ կա գործողություն, ոչ թե զենք ու զրահով ելնել, կարող է կրակեն, ախր, մենք տասը հոգի կորցրինք: Ես այն ցույցի ժամանակ չկայի, քանի որ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ կապված հարցեր կային: ԼՏՊ-ն չէր կարողանում զսպել Վանոյի, Վազգենի որոշ վայրիվերումներ: Նա մի քիչ ինքնասիրահարված է:

Ես միշտ թերարժեքության բարդույթ եմ ունեցել, դպրոցում կոլոտ էի, սիրահարվում է բարձրահասակ աղջիկների, միշտ ամեն համերգից հետո ես զարմանում եմ, ես ինքնասիրահարված մարդ չեմ»,- հավելեց երգահանը:

Նա նշեց, որ Երևանը այլանդակել են, Սերժ Սարգսյանից հետո քաղաքն ավելի գորշացավ, իսկ եթե Ջաղինյանին են Հանրային խորհրդի նախագահ նշանակում, որը անգամ հայկական կրթություն չունի…

Վերջում նա աղջիկ լրագրողներին ասաց. «Շաշ անտերներ, գնացեք ամուսնացեք, բայց ո՞ւմ հետ՝ փեսացուները սաղ խոպան են գնացել»:

Լուսանկարը PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում