Sunday, 19 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

Հայաստանում իշխանությունը նորից մերկացրեց իր բռնապետական դեմքը. ՀԽ

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը հայտարարություն է տարածել Երևանի կենտրոնում  հունիսի 23-ի առավոտյան տեղի ունեցած ոստիկականական բռնությունների մասին:

Ինչպես և սպասվում էր`  Հայաստանում իշխանությունը բռնությամբ յուրացրած վարչախումբը նորից մերկացրեց իր բռնապետական դեմքը:

Անօրինակելի վատնումներով և չարաշահումներով երկիրը սնանկացման եզրին հասցրած ռեժիմը վերջին տարիների իր հիմնական սնուցումն ապահովում էր ապագա սերունդների ուսերին ծանրացող վարկերով և արտագաղթող բնակչության դրամական փոխանցումներով: Սակայն վերջին շրջանի աշխարհաքաղաքական զարգացումների և ռեժիմի վարած ապաշնորհ արտաքին քաղաքականության հետևանքով  վերջինս սկսել է զրկվել  այդ ավանդական փրկօղակներից և ստիպված է առանց այն էլ չքավորության ճիրաններում գտնվող սեփական ժողովրդին կեղեքելու նորանոր միջոցներ գտնել, ինչպես նաև զանգվածային թանկացումների ուղին բռնել:

Սա անխուսափելիորեն բերելու էր սոցիալական բողոքի ալիքի բարձրացման, ինչի ականատեսն ենք ներկայումս: Նման բողոքի կառավարման միակ ձևը, որին տիրապետում և դիմում է այս համակարգը, զանգվածային բռնություններն են::

Արձանագրենք, որ քաղաքացիական պայքարի կամքը կոտրելուն միտված ոստիկանապետության վերջին բռնի գործողություններն իրականում ոչ միայն ավելի են մեծացնելու այդ պայքարի վճռականությամբ տոգորվածների թիվը, այլև նպաստելու  են մեր ժողովրդի քաղաքական արթնացմանը,  ռեժիմի բռնապետական և
հակամարդկային էության բացահայտմանը և քաղաքացիական զանգվածային անհնազանդությամբ նրանից ազատվելու գաղափարի տարածմանը:

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությւոնը և 100-անյակը առանց ռեժիմի շարժումը վերահաստատում են իրենց աջակցությունը Ոչ թալանին քաղաքացիական շարժմանը և պահանջում ոստիկանության բաժանմունքներում բոլոր բերման ենթարկվածներին անհապաղ ազատ արձակել, իսկ նրանց նկատմամբ անօրինական գործողություններ կատարած պաշտոնյաներին օրենքով սահմանված կարգով ենթարկել պատասխանատվության:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում