Saturday, 18 07 2026
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել
Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է հուլիսի 14-ի ընդունելությանը հյուրերի թունավորման փաստը
18:50
50 զոհ, 500 վիրավոր՝ Իրանում ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով
Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով
18:30
Զելենսկին դիտարկում է Սիրսկու հրաժարականը․ FT
Չմոռանամ խնդրել, որ ՀԴՄ-ն չմոռանաք. վարչապետ
Մեկ շաբաթում 1892 ԱԹՍ՝ դեպի Մոսկվա. Սոբյանինը տվյալներ է ներկայացրել
Վթարային ջրանջատում Մեղրիում
17:50
Մոջթաբա Խամենեին հանրության առջև չի հայտնվի մինչև ԱՄՆ-ի հետ պատերազմի ավարտը․ աղբյուր
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2288 հանցագործություն
17:30
Մոջթաբա Խամենեիի առաջին միջազգային շփումը կարող է լինել Վլադիմիր Պուտինի հետ. աղբյուր
Եղանակային հավելվածների մեծ մասը չի կարող լիարժեք հաշվի առնել Հայաստանի բարդ ռելիեֆն ու առանձնահատկությունները. Լևոն Ազիզյան
17:10
Վիեննայում օդի որակը հասել է «չափազանց վատ» մակարդակի. պատճառն օզոնն է
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ներկայացրել է helpcourt.am-ի վերաբերյալ մտահոգությունները
16:50
Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի

Ջրցան մեքենաներով և մահակներով հնարավոր չէ լուծել մարդկանց արդարացի պահանջները. Էլինար Վարդանյան

Ջրցան մեքենաներով և մահակներով հնարավոր չէ լուծել մարդկանց արդարացի պահանջները: Այս մասին հայտարարություն է տարածել ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը:

Նա մասնավորապես նշել է. «Ոստիկանության կողմից խաղաղ ցուցարարների դեմ ուժի կիրառումը խոր անհանգստություն է առաջացրել հասարակության մեջ:

Ես կիսում եմ մեր քաղաքացիների անկեղծ ու արդար վրդովմունքը էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման և Հայաստանի էներգետիկ համակարգը մութ պատմությունների պատճառով նման ծանր վիճակի հասցնելու հարցում: Դա հարվածում է մեր պետությանը , դա հարվածում է յուրաքանչյուր ընտանիքի գրպանին:

Իրավիճակի հետագա անցանկալի զարգացոմների առումով ինձ մոտ խորը անհանգստություն առաջացավ դեռևս հունիսի 22-ի երեկոյան, երբ ոստիկանության և ցուցարարների միջև բանակցությունները մտել էին փակուղի: Հստակ չէր, թե ովքեր են լիազորված ցուցարարների կողմից բանակցելու և նույնիսկ անզեն աչքով տեսանելի էր տարբեր շահերի առկայությունը: Ես մինչև ուշ գիշեր կապի մեջ եմ եղել թե ոստիկանության, թե մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչների հետ՝ փորձելով գտնել ելքեր՝ խուսափելու համար բախումներից:

Մեկ անգամ ևս կոչ եմ անում իրավապահ մարմիններին ցանկացած պարագայում ցուցաբերել զսպվածություն և միշտ հիշել, որ չի կարող խոսք գնալ որևէ բևեռացման մասին`մենք բոլորս ապրում ենք նույն երկրում և մեր խնդիրներն ընդհանուր են:

Ինձ խորապես անհանգստացնում է մասնագիտական պարտքը կատարելիս լրագրողների նկատմամբ կիրառված բռնությունները: Այս հարցում չի կարող լինել որևէ համոզիչ բացատրություն կամ արդարացում:

Ինձ խորապես անհանգստացնում է հարյուրավոր խաղաղ ցուցարարների ոստիկանական բաժանմունքներ տանելու փաստը, և կարևորագույն խնդիր է դրվում ժամ առաջ նրանց ազատ արձակումը:

Ես հիշեցնում եմ իշխանություններին, որ ջրցան մեքենաներով և մահակներով հնարավոր չէ լուծել մարդկանց արդարացի պահանջները: Դրանով հարցերը չեն լուծվում, դրանով ընդամենը խորացվում է ներքին թշնամանքը:

Աշխարհի ոչ մի երկիր ոստիկանական ուժերով չի լուծել տնտեսության զարգացման խնդիրը : Չեմ կարող չընդգծել մեր աչքի առաջ քաղաքացիական բարձր գիտակցությամբ երիտասարդների նոր շերտի ձևավորման միտումը, որոնց առաջնորդում է սեփական խիղճը և պետությանը տեր լինելու կամքը: Այս երիտասարդներն են հասարակության առողջացման և պետության ճիշտ զարգացման շարժիչը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում