Thursday, 16 07 2026
Մոսկվայի համար Ուկրաինայի պաշտպանության նախարարի անձն էական չէ. Պեսկով
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են. նախագահը՝ ԿԳՄՍ նախարարին
20:10
Իրանը «պատերազմական հանցագործություն» է անվանել մանկական քաղցկեղի բուժման կենտրոնի հարակից տարածքին ԱՄՆ-ի կողմից հարվածներ հասցնելը
Քննարկվել են ֆրանսիական շուկա Carrefour-ի միջոցով հայկական արտադրանքի իրացման հնարավորությունները
Իսրայելի պաշտպանության նախարարը հայտարարել է Լիբանանի, Սիրիայի և Գազայի «անվտանգության գոտիներում» զորքերը պահելու վճռականության մասին
Արմեն Գրիգորյանը ընդունել է ՀՀ-ում ԵՄ գործընկերության առաքելության ղեկավարին
19:30
Ուկրաինայի նոր վարչապետ է դարձել «Նավթոգազ» ընկերության ղեկավարը
Մեկնարկել է Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը
19:10
«Մեր արածը պատահական չէր, և մեզ ոչ ոք ոչինչ չի նվիրել»․ Մեսսի
Քննարկվել են Հայաստանի և Օմանի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հնարավորությունները
18:50
Բենգալյան ծոցում նավերի խորտակման հետևանքով առնվազն 500 փախստական է զոհվել
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մասով
Ադրբեջանը Հայաստան է արտահանել պլաստմասե շինարարական նյութեր
18:34
Reuters․ Իրանը հութիներին ասել է փակել Կարմիր ծովի դարպասը, եթե ԱՄՆ-ն հարվածի իր էներգետիկ ենթակառուցվածքներին
18:30
Ուկրաինայի ԱԳ նախարարը չի բացառել Զելենսկիի և Պուտինի հնարավոր հանդիպումը Թուրքիայում
ՀՌՀ-ն կարճել է «ՌԱԴԻՈ ՎԱՅԲ»-ի նկատմամբ հարուցված վարչական վարույթը
18:10
Պակիստանը կրկին կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին վերսկսել բանակցությունները
Ալիևը՝ իսլամական համերաշխության և Իսրայելի հետ դաշնակցության միջակայքում
17:50
Ալժիրի մանկատներից մեկում հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ
17:40
Ճանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը
17:30
Թուրքիան դեմ է ռուս-ուկրաինական հակամարտության տարածմանը դեպի Սև ծով. Հաքան Ֆիդան
Կապի օպերատորները բաժանորդներին անվճար կտրամադրեն զանգերի, ինտերնետի և ռոումինգի մանրամասն տվյալները
17:10
Արգենտինայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Մեծ Բրիտանիային
Օդի ջերմաստիճանը կնվազի
Լիբանանի ԱԳ նախարարը կոչ է արել Իսրայելին դադարեցնել իր հարավային շրջանների օկուպացիան
Տեղի կունենա Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 մեծածավալ քանդակների հանդիսավոր բացումը
16:30
Մակրոնը և Մերցը կքննարկեն միջուկային զսպման հարցը
«Ամասիայի գլխավորող պանրագործարան»-ում արտադրվում է վտանգավոր սննդամթերք
16:10
ԱՄՆ-ն 25%-ի չափով մաքսատուրք կսահմանի Բրազիլիայից ներմուծվող ապրանքների մեծ մասի համար. Ռուբիո
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. կիբեռոստիկանությունը զգուշացնում է

Գերկարևոր ռեսուրսն ու մանրախնդիր և պանրախնդիր իշխանական գործերը

Հայաստանի հազարավոր քաղաքացիներ երեկ իրենց բողոքն են արտահայտել էլեկտրաէներգիայի թանկացման դեմ: Ինչպես հայտնի է, թանկացման որոշումը կայացվել է հունիսի 17-ին, և ըստ այդմ՝ էլեկտրաէներգիան ՀՀ-ում թանկանում է մոտ 7 դրամով: Երեկ բողոքին մասնակցած հազարավոր քաղաքացիներ իրենց վերաբերմունքն են արտահայտել այդ որոշման կապակցությամբ, սակայն այն ուժի մեջ է, իսկ քաղաքացիների բողոքն էլ առայժմ որևէ կերպ չի նշմարել այդ որոշման փոփոխություն:

Երեկ նրանք հայտարարել են իշխանություններին ներկայացվող պահանջի մասին՝ ասելով, որ մինչև երկուշաբթի ժամանակ են տալիս սակագինը վերանայելու համար, իսկ պահանջը չկատարելու դեպքում շարժվելու են նախագահական նստավայր, այնուամենայնիվ մեծ է ռիսկը, որ, ի վերջո, բողոքի շարժումը կարող է մտնել տեղապտույտի մեջ, առավել ևս, երբ այն, ըստ էության, արդեն պոստֆակտում շարժման է վերածվել, այսինքն՝ չի կարողացել կասեցնել որոշման կայացումը: Հետևաբար՝ որոշումը չեղյալ անելու հարցում կպահանջվեն շատ ավելի մեծ ռեսուրսներ, որոնք, չնայած բազմահազարանոց բողոքի ցույցին և երթին, ըստ էության դեռևս չեն նշմարվում: Սակայն կցանկանանք, իհարկե, այս խնդրին անդրադառնալ մեկ այլ ասպեկտից:

Ինչ վերաբերում է թանկացման որոշումը վերանայելուն, ապա այստեղ, իհարկե, շանսերը քիչ են, սակայն առնվազն առայժմ նկատելի է, որ բավական շատ է պայքարի հաստատակամությունը, պայքարը շարունակելու վճռականությունը: Իսկ սա կարող է նաև բերել որոշակի անակնկալ փոփոխությունների: Եվ ուրեմն՝ արդյունքի մասով չունենալով առանձնապես լավատեսություն, այնուհանդերձ, չընկնենք նաև հոռետեսության գիրկը: Առավել ևս, որ կարևոր է քաղաքացիական գործընթացը ինքնին, քանի որ ամեն մի՝ անգամ անարդյունավետ գործընթաց հիմք է նորի համար դասեր քաղելու:

Իսկ Հայաստանի քաղաքացիներին առջևում, իհարկե, շատ այլ մարտահրավերներ են սպասվում, հատկապես եթե նկատի առնենք, որ էլեկտրաէներգիայի թանկացումից ընդամենը մեկ օր անց իշխանությունները ձեռնամուխ եղան ակցիզային հարկի թանկացմանը մի շարք ապրանքատեսակների մասով, ինչը կարող է բերել շղթայական այլ թանկացումների: Այնպես որ, պետք չէ բացառել, որ լոկ էլեկտրաէներգիայի հարցում հաջողության չհասնելով՝ այս շարժումը, այսպես ասած, դասեր քաղելով բացթողումներից, ինչ որ իմաստով «մեծածախ» հաջողության հասնի և կանխի թանկացումները հենց ապրանքների այդ լայն սպեկտրով:

Ինչ վերաբերում է այլ ասպեկտին, որի վրա կցանկանայինք գրավել ուշադրությունը և՛ հասարակության, և՛ քաղաքական ուժերի, և՛ իշխանությունների, ապա էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարը ցույց տվեց հերթական անգամ, որ ՀՀ-ում կա հրաշալի երիտասարդական շերտ, քաղաքացիական ու պետական խնդիրների հանդեպ ոչ անտարբեր երիտասարդության շերտ: Նման շերտը ցանկացած երկրի հարստությունն է, հատկապես այլընտրանքների, դիվերսիֆիկացիաների կենսական նշանակություն ունեցող երկրի հարստությունն է: Եվ նման շերտը ցանկացած պետական մտածողություն ունեցող իշխանության համար ուղղակի նվեր կլիներ տարատեսակ բիբինների և նույնիսկ նրանց նշանակող և գործուղող վերադասների հետ հարաբերությունների, ամուր դիրքերից խոսակցությունների համար:

Այսինքն՝ նմանօրինակ երիտասարդությունը և նրա ծավալած շարժումները, անկախ իշխանությունների հանդեպ քննադատությունից, թիրախավորումից, ըստ էության պետական կարևորագույն ռեսուրս են հենց նույն իշխանությունների համար, պետության շահերը պաշտպանելու, ինքնիշխանության դիրքերից հանդես գալու համար՝ լինի էլեկտրաէներգիայի, էլցանցերի կառավարման, թե առավել լայն քաղաքական կամ անվտանգության հարց:

Եվ ահա, այս անգնահատելի, ահռելի ռեսուրսի ֆոնին իշխանական առավել ահռելի անտարբերություն այս ռեսուրսի հանդեպ, դրա մանրախնդիր, զուտ անձնապաստան, թայֆայական, կլանային դիտարկում: Հայաստանի գլխավոր խնդիրը, վերջին հաշվով, թանկացումները չեն: Նման դժվար որոշումները, ի վերջո, պետությունների համար են, երբեմն լինում է նման քայլերի գնալու անհրաժեշտություն: Սակայն այդ քայլերը մարսվում են և ծառայում ապագային, եթե կայացվում են պետական մտածողությամբ, պետական դիրքերից, պետությանը ծառայելու, ոչ թե մասնավոր գողությունը քողարկելու համար: ՀՀ գլխավոր խնդիրը պետության համար կարևորագույն ռեսուրսները թայֆայականության տեսանկյունից դիտարկելն է, այդ ռեուրսներն օտարի և յուրայինի բաժանելը, որ կատարվում է առաջին հերթին, բնականաբար, իշխանական դիրքերից, ու նաև շատ քաղաքական ուժերի պարագայում:

Այս ռեսուրսի հանդեպ նման վերաբերմունքն է, որ ՀՀ-ն տանում է աղետի: Այլապես թանկացումները հնարավոր է վերապրել, հնարավոր է վերապրել ամեն ինչ, եթե ապրեցվում է երկրի ապագայի այս ամենաթանկ ռեսուրսը: Սակայն իշխանական մակարդակով դրվում են ոչ թե այդ ռեսուրսները ապրեցնելու, այլ մսխելու, քնեցնելու, լղոզելու խնդիրներ: Եվ սրա վկայությունն է նաև այն, որ այդ ռեսուրսի հրաշալի դրսևորումները ապրիլի 24-ի առիթով, Քիմ Քարդաշյանի այցելության, Քանյե Ուեսթի համերգի, SOAD-ի փառահեղ համերգի ընթացքում դրսևորված հայաստանյան հանրային էներգետիկան, ուժը, ապրիլի 24-ից հետո նորանոր և մեծ նախաձեռնությունների համար վերիշխանական, վերկուսակցական պետական գեներացիայի ենթարկելու փոխարեն, ՀՀ իշխանությունները ավանդականի պես ձեռնամուխ եղան քաղաքական ուժերի հետ մանր իշխանական խնդիրներ լուծելու գործին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում