Sunday, 16 06 2024
Տիխանովսկայան կայցելի Հայաստան, եթե լինի պաշտոնական հրավեր
Ադրբեջանը ռուսական գազի եվրոպական «խլացուցիչ»
Երևանի բազմահարկ էլիտար շենքի բակում կայանված մեքենայի վրա հայտնաբերվել է ՌԴ վիրավոր քաղաքացի
Հողաշերտի փլվածք Գետափ-Մարտունի ավտոճանապարհին․ Փրկարար ծառայություն
16:15
Սեուլում հայտնել են, որ Հյուսիսային Կորեան, ենթադրաբար, 5 միլիոն հրետանային արկ է փոխանցել Ռուսաստանին
Ընդամենը 20 օր պահանջվեց երկաթուղու աշխատանքը վերականգնելու համար. պատգամավոր
15:45
Իրանն ու Շվեդիան գերիների փոխանակում են իրականացրել
Այս ձնաբծի բարձրությունը հասնում է մոտ 10մ-ի
15:15
Վրաստանի նախագահը հանդիպել է Վլադիմիր Զելենսկու հետ
Հայոց Հայրապետը շրջափակումն սկսելուց հետո Արցախ չի այցելել․ Աթանեսյան
Իսրայելական բանակը «մարտավարական դադար» է հայտարարել Գազայի հատվածում
Կանանց գումարտակի ժամկետային զինծառայողները որոշել են ընդունվել ռազմական ակադեմիա
Շինարարն իրականացրել է արձանագրված թերությունների շտկման աշխատանքները․ վարչապետ
Ռոստովի քննչական մեկուսարանի՝ պատանդ պահվող աշխատակիցներն ազատ են արձակվել
Ալիևը չի գնա բախման՝ զգուշանալով ԱՄՆ-ից. իմիտացիա է ստեղծում
Խցային անբավարար պայմաններ՝ Շենգավիթի, Կենտրոնի և Ավանի նստավայրերում․ ՄԻՊ մշտադիտարկումը
«Մի բան անենք, մի բան լինի» տրամաբանությամբ գործեցին. կամ պիտի բախումների գնային, կամ՝ տուն
Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի երթեւեկելի է
Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավոր նպատակը արյուն թափելն էր
Ճանապարհի երթեւեկությունը միակողմանի բացվել է
Ռեիսիի մահն «Ալիեւին ազատե՞լ է»
Վերամշակվող թափոնների տեսակավորման գործընթացն ընդլայնվում է
Վարդենյաց լեռնանցքի՝ Սալլի բնակավայրի հատվածում տեղի է ունեցել քարաթափում
Ռոստովի մեկուսարանում բանտարկյալները պատանդ են վերցրել քննչականի աշխատակիցներին
Տարվա երեք եղանակ, ժամանակի նույն պահին․ Սուրենյանը նկար է հրապարակել
Հրդեհ Գետամեջ գյուղում
Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվում է
Վարչապետը ծանոթացել է Կապանի թիվ 9 մանկապարտեզի շենքի վերակառուցման աշխատանքներին
Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման աշխատանքներ․ վարչապետ
ՀՀ ԶՈՒ-ն չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ

Սուրիկ Խաչատրյանի որդին կրկին փախուստի՞ է դիմել

«Այդ երկու տղաների ձերբակալությամբ իրականում փորձ է արվում փրկել Սյունիքի մարզպետի որդու կաշին: Իրականում Տիգրան Խաչատրյանը՝ այդ հանցագործը, պետք է պատասխան տա: Նա է եղել կազմակերպիչը, ու ես չեմ լռելու՝ մինչև նա չպատժվի»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց մայիսի 2-ին Սյունիքի մարզի «Սդղի գյոլ» կոչվող տեղանքում տեղի ունեցած ծեծկռտուքի արդյունքում տուժած Հարութ և Մուշեղ Զաքարյանների մայրը՝ տիկին Անահիտը՝ հավելելով, որ հենց Տիգրանն է զանգել կանչել իր տղային, ու հիմա փորձել նրան ներկայացնել վկայի կարգավիճակով՝ աբսուրդ է:

«Ի՞նչ վկա, նա ղեկավարն է, գլխավոր կազմակերպիչը, ու ես չեմ լռելու: Չգիտեմ՝ ինչու, բայց հույս ունեմ, որ նա ու նրա հանցավոր խումբը կպատժվեն»,- հավելեց տիկին Անահիտը:

Ի դեպ, վերջինս ասաց, որ իրենք լսել են, թե Տիգրան Խաչատրյանը և մասնակիցներից մի քանիսը կրկին փախուստի մեջ են: «Ասում են, թե Տիգրանն ու նրանց բարեկամ մյուս մասնակիցները փախուստի մեջ են: Փախել են նորից»,- ասաց մայրը:

Հիշեցնենք, որ տեղի ունեցած ծեծկռտուքի գործով օրեր անց ձերբակալվեցին երկու հոգի, որոնցից մեկը, ինչպես արդեն հրապարակվել է, Սուրիկ Խաչատրյանի վարորդի որդին է, իսկ մյուսը՝ նրա շրջապատից:

Ինչ վերաբերում է որդու՝ Հարութ Զաքարյանի առողջությանը, ապա մայրն ասաց, որ նրա աչքը չի հեռացվի: Աչքը կպահպանվի, և առաջիկա օրերին կկատարվի երրորդ վիրահատությունը, ինչի արդյունքում փորձ կարվի աչքը, աչքի ձևը պահպանել:

Ինչ վերաբերում է երկրորդ որդուն՝ Մուշեղին, ով ևս ծեծի արդյունքում բազմաթիվ վնասվածքներ էր ստացել, տիկին Անահիտն ասաց, որ նրա վիճակն արդեն լավ է: Քիթը վիրահատել են, դուրս է գրվել հիվանդանոցից, կապտուկներն անցել են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում