Գիտնականները պնդում են, որ մանկապղծության համար դատապարտված տղամարդիկ մյուսներից առավել հաճախ են տառապել ֆիզիկական աննշան թերություններով. օրինակ՝ պարանոցի մկանների մոտ հետ աճած ականջների ծայրեր, ականջախեցու ոչ ճիշտ ձև և այլն: Այդ թերություններն առնչվում են նաև գանգի կառուցվածքին և դիմագծերին։ Այս մասին գրված է Achives of Sexual Behavior պարբերականում:
Դա նշանակում է, որ մանկապղծությունը կարող է կապված լինել օրգանիզմի կենսաբանական հատկությունների հետ և ձևավորվել մինչև երեխայի ծնվելը:
Բացի այդ, մանկապղծության համար դատապարտված տղամարդկանց շարքում շատ են նաև ձախլիկները:
Ըստ գիտնականների՝ նման արդյունքները կարող են վկայել մանկապղծության համար պատասխանատու հոգեկան շեղումների ձևավորման առկայության և օրգանիզմի կենսաբանական հատկությունների միջև կապի մասին, մասնավորապես՝գանգի և դեմքի ֆիզիկական կառուցվածքի հետ կապված:









































