Բեռլինի «Օլիմպիաշտադիոն» մարզադաշտում շարունակվում է չեմպիոնների լիգայի եզրափակիչը:
4-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացել է Իվան Ռակիտիչը:
14-րդ րոպեին Դանի Ալվեսի հարվածից հետո ֆանտաստիկ սեյվ կատարեց Ջանլուիջի Բուֆոնը: 36-րդ րոպեին շատ վտանգավոր հարված կատարեց Լուիս Սուարեսը: Հարվածը շեղ էր:
3 րոպե անց կատալոնական ակումբը հերթական հարվածը կատարեց Ջանլուիջի Բուֆոնի դարպասին: Նեյմարի հարվածը նույնպես չեզոքացրեց դարպասապահը: Առաջին խաղակեսի ավարտին սխալվեց Բուֆոնը: «Բարսա»-ն չօգտվեց սխալից:
Այսպիսով` առաջին խաղալկեսն ավարտվեց «Բարսելոնա»-ի հաղթանակով:









































