Դորտմունդի «Բորուսիա»-ի նորանշանակ գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելը պատրաստվում է թիմը կառուցել հիմքի վրա, որը ժառանգություն է թողել Յուրգեն Կլոպը:
Մասնագետը նաև նշել է, որ կփորձի թիմը հասցնել գերմանական ֆուտբոլի բարձունքներին:
«Յուրգեն Կլոպը «Բորուսիա»-ում 7 հաջող տարի է անցկացրել: Այժմ կփորձենք նոր՝ ավելի բարձրակարգ գլուխ գրել ակումբի պատմության մեջ: Կլոպը լուրջ հիմք է ժառանգություն թողել»,- 47-ամյա մասնագետի խոսքերը մեջբերում է Kicker-ը:







































