Saturday, 18 07 2026
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել
Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է հուլիսի 14-ի ընդունելությանը հյուրերի թունավորման փաստը
18:50
50 զոհ, 500 վիրավոր՝ Իրանում ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով
Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով
18:30
Զելենսկին դիտարկում է Սիրսկու հրաժարականը․ FT
Չմոռանամ խնդրել, որ ՀԴՄ-ն չմոռանաք. վարչապետ
Մեկ շաբաթում 1892 ԱԹՍ՝ դեպի Մոսկվա. Սոբյանինը տվյալներ է ներկայացրել
Վթարային ջրանջատում Մեղրիում
17:50
Մոջթաբա Խամենեին հանրության առջև չի հայտնվի մինչև ԱՄՆ-ի հետ պատերազմի ավարտը․ աղբյուր
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2288 հանցագործություն
17:30
Մոջթաբա Խամենեիի առաջին միջազգային շփումը կարող է լինել Վլադիմիր Պուտինի հետ. աղբյուր
Եղանակային հավելվածների մեծ մասը չի կարող լիարժեք հաշվի առնել Հայաստանի բարդ ռելիեֆն ու առանձնահատկությունները. Լևոն Ազիզյան
17:10
Վիեննայում օդի որակը հասել է «չափազանց վատ» մակարդակի. պատճառն օզոնն է
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ներկայացրել է helpcourt.am-ի վերաբերյալ մտահոգությունները
16:50
Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի
Ուժեղ քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները. էլեկտրամատակարարումը խափանվել է
Լիբանանի առաջնորդը կհանդիպի Թրամփի հետ՝ քննարկելու իսրայելական զորքերի դուրսբերման հարցը երկրի հարավից
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 75-ամյա Վալյա Հովագիմյանի դին
16:10
Իրանը հայտարարել է, որ Հորդանանի ավիաբազայում խոցել է երկու ամերիկյան կործանիչ
Ակտիվացրեք Stop կոճակը, մի դարձեք զեղծարարության զոհ. ՆԳՆ
Թուրքիան մտադիր է «որոշակի ձևով» լուծել С-400 համակարգերի խնդիրը և վերադառնալ F-35 կործանիչների ծրագրին
Բուհերի ընդունելության արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին
15:30
Ավելի քան 100 ավիրված տուն և հարյուրավոր տարհանվածներ․ խոշոր հրդեհ Նորվեգիայում
Ամփոփվել է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման ու բռնության ենթարկված անձանց պաշտպանության թեմայով աշխատաժողովը․ ՄԻՊ
15:10
Բահրեյնի ՀՕՊ-ը ոչնչացրել է Իրանից արձակված օդային թիրախներ
Իրանա-ադրբեջանական «եղբայրությունը» կրկին փորձության փուլ է մտնում

Կոնկրետ գործերով արտահայտենք մեր վերաբերմունքը երեխաներին. Հովհաննես Մանուկյան

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի ուղերձը՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ.

«Ուղիղ մեկ տարի առաջ՝ հունիսի մեկին, որպես նոր կառավարության անդամ ասել եմ, որ ավելի շատ պետք է մտածենք ծնողազուրկ, ճակատագրի բերումով քրեակատարողական հիմնարկներում հայտնված, ծանր սոցիալական պայմաններում ապրող երեխաների մասին և մեր ուժերի սահմաններում մի փոքր ավելի պայծառ դարձնենք նրանց կյանքը: Այսօր էլ մեր հոգածության և ուշադրության կենտրոնում են հատկապես այդ երեխաները:

Մեկ տարվա ընթացքում իմ թիմի հետ եղել ենք երեխաների համար նախատեսված հաստատություններում, այցելել ենք ծանր պայմաններում մեծացող մանուկների տներ և կապ ենք պահում այն երեխաների ու ծնողների հետ, ովքեր ունեն մեր կարիքը: Ընթացքում բացահայտել ենք որոշ խնդիրներ՝ փորձելով դրանց տալ նաև համակարգային լուծումներ:

Այս խնդիրների լուծման ուղղությամբ համագործակցում ենք երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով զբաղվող և մտահոգ տեղական և միջազգային կառույցների հետ:

Ամենաթարմ օրինակներից է այս ամսվա ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ Հայաստանում երեխաների համար արդարադատության մատչելիության խթանման նպատակով համատեղ մշակած գործողությունների ծրագրի մեկնարկը, որը ներառում է երեխայի իրավունքների պաշտպանության և արդարադատության մատչելիության համար քրեական, քրեադատավարական և քրեակատարողական օրենսդրության ազգային և միջազգային փորձաքննություն:

Մեր նպատակն է անչափահասների արդարադատության միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման համար գործողությունների ծրագրի մշակումը՝ տարբեր մարմինների աշխատանքը համակարգելու, ՄԱԿ-ի ցուցանիշներին համապատասխան ցուցանիշներ մշակելու, վիճակագրությունը ամփոփելու և տեղեկատվական փոխանակումները արդյունավետ դարձնելու համար:

Նախատեսված է նաև քննչական մարմինների կարողությունների զարգացում՝ օրենքի հետ խնդիրներ ունեցող երեխաների հետ ՄԱԿ-ի ուղենիշներին համապատասխան աշխատանքներ տանելու համար:

Շնորհավորելով Երեխաների Իրավունքների Պաշտպանության միջազգային օրը՝ կարևորում եմ տարբեր իրավիճակներում և կարգավիճակներում հայտնված երեխաների համար իրավունքների պաշտպանության լավագույն երաշխիքների սահմանումն ու այդ ուղղությամբ կոնկրետ գործողություններ և քայլեր իրականացնելու անհրաժեշտությունը»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում