Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանիսը հինգշաբթի Ռիգայում «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի մեկնարկից առաջ հայտարարել է, որ Ռումինիան անմիջականորեն հետաքրքրված է Մոլդովայի, Վրաստանի և Ուկրաինայի «եվրոպական հայտերով»։
«Ցանկանում ենք, որպեսզի այդ գագաթնաժողովը նշանավորի «Արևելյան գործընկերության» երկրների հետ ԵՄ հարաբերությունների ամրապնդման կարևոր փուլ»,- ասել է նա։
Նրա խոսքով՝ նախկին գագաթնաժողովից ի վեր գործընկերների գրանցած առաջընթացը կգնահատվի, և գնահատականը կվերահաստատի «Արևելյան գործընկերության» դրական ազդեցությունը։