Wednesday, 15 07 2026
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները
18:10
ԵՄ-ն խստացրել է ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության կանոնները
Հյուսիսային Կովկասը «տենդում» է
17:50
ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
17:30
Լատվիան նոր սահմանափակումներ է կիրառում Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող ապրանքների նկատմամբ
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյան
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
16:10
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին
Գիշերը Հյուսիսային պողոտայում իրականացվել են լվացման աշխատանքներ
15:50
ԱՄՆ նոր պատժամիջոցները Մոսկվայի դեմ ստացել են «դժոխային» անվանումը
Ջերմաստիճանը կնվազի
15:30
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները
ՀԷԿ-երից մեկի տարածքում փլուզում է եղել. 2 հոգու դուրս են բերել փլատակներից

Գերմանիայի հետախուզության ղեկավարը խոստովանել է ԱՄՆ հատուկ ծառայություններից կախվածությունը

Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայության (Bundesnachrichtendienst՝ BND) ղեկավար Գերհարդ Շինդլերը խոստովանել է, որ իր գերատեսչությունը մի շարք սխալներ է թույլ տվել ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) հետ համագործակցության ժամանակ: Associated Press-ի հաղորդմամբ՝ նա պատճառներից մեկը համարել է գերմանական հետախուզության կախվածությունն ամերիկյան հատուկ ծառայություններից:

Խորհրդարանում լսումների ժամանակ իր ելույթի ընթացքում Շինդլերը հայտարարել է, որ BND-ն մի քանի տարվա ընթացքում ինչպես հարկն է չի ստուգել գաղտնալսման օբյեկտների ցուցակները, որոնք ներկայացրել է ԱԱԳ-ն: Նրա խոսքով՝ գերմանական գերատեսչության մի շարք աշխատակիցներ ամերիկյան հետախուզության կասկածելի նպատակների մասին իմացել են դեռևս 2005թ., սակայն իրեն այդ մասին տեղեկացվել է միայն 2015թ. մարտին՝ պաշտոնի անցնելուց 3 տարի հետո:

Նա այդ բացթողումն անվանել է «զարմանալի»՝ նշելով, որ տվյալ փաստի մասին լռեցնել կարող էր ստիպել ամերիկյան հետախուզական ծառայությունից Գերմանիայի հետախուզության կախվածությունը: Շինդլերը խոստացել է մանրամասն հետաքննություն կատարել գերատեսչությունում:

Գերմանիայում հերթական լրտեսական սկանդալը բռնկվել է ապրիլի կեսին, երբ Spiegel Online առցանց պարբերականը հայտնել է, որ ԱՄՆ ԱԱԳ-ն ավելի քան 10 տարի հետևել է եվրոպացի քաղաքական գործիչներին, պաշտոնյաներին ու ձեռնարկատերերին՝ օգտագործելով գերմանական հետախուզական ծառայության տեխնիկական հնարավորությունները: Լրտեսությունն արվել է առանց Գերմանիայի Դաշնային հետախուզական ծառայության իմացության:

2013թ. հոկտեմբերին ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի բացահայտումներից հետո հայտնի դարձավ, որ ԱԱԳ-ն և ԿՀՎ-ն աշխատել են Գերմանիայի տարածքում, մասնավորապես՝ գաղտնալսել են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հեռախոսը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում