Saturday, 18 07 2026
Լավրով-Բայրամով․ երկու նախնական համաձայնություն, և Ուկրաինա․ Ալիևը «կընդունի՞ մարտահրավերը»
08:50
Գերմանիան և Ֆրանսիան Իրանին կոչ են արել վերադառնալ ԱՄՆ-ի հետ բանակցություններին
ՇՄ նախարարը ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին ներկայացրել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը
«SpaceX»-ը հրթիռի թռիչքը վերջին պահին չեղարկվել է
08:20
Հրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբում
08:10
Պատմական շոգ Կենտրոնական Ասիայում. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C
ԲԸՏՄ-ում քննարկվել են COP17-ին առնչվող կազմակերպչական ու բովանդակային հարցեր
Քննարկվել են անձնական տվյալների պաշտպանության ոլորտում Հայաստանի և Էստոնիայի համագործակցության ընդլայնման հնարավորությունները
ՊԵԿ պատվիրակությունը Չինաստանում ուսումնասիրել է մաքսային ոլորտում արհեստական բանականության առաջավոր փորձը
Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի. «Ճանապարհային դեպարտամենտ»
ՀԾԿՀ-ում քննարկվել են ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտի կարգավորման առանցքային հարցերը
Հայաստանի համար էբոլայի ներթափանցման և տարածման ռիսկը շարունակում է գնահատվել ցածր. ՀՎԿԱԿ
Քննարկվել են Հայաստանից Օման հայկական պտուղ-բանջարեղենի արտահանման հնարավորությունները. ՍԱՏՄ
«88» սուպերմարկետի հացաբուլկեղենի արտադրամասը կրկին կգործի
23:50
Դոնալդ Թրամփը կմասնակցի Մունդիալ 2026-ի եզրափակիչ հանդիպմանն ու գավաթի հանձնման արարողությանը
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարշավյան փողոցում
Վրաստանը մտադիր է ընդլայնել իր երեք օդանավակայանները և կառուցել ևս մեկը
Արփինե Սարգսյանը մասնակցել է Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության հիմնադրման 35-ամյակին նվիրված միջոցառմանը
23:10
Մեքսիկայի ափերի մոտ 6.5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
22:50
Ուկրաինայում արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների ժամանակավոր ղեկավարներ են նշանակվել
Գևորգ Պապոյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հասարակական խորհրդի նիստ
Իսրայելը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի ևս մեկ հրամանատարի ոչնչացման մասին
ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների և հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները
22:10
Սի Ծինփինը բոլոր երկրների իրավունքներն ու շահերը հարգելու կոչ է արել
22:00
Ինչպես են առցանց խաղադրույքները կործանում երիտասարդների կյանքը
21:50
Իրանի հարձակումների հետևանքով Քուվեյթի բանակի մի քանի զինծառայող է վիրավորվել
ՌԺԴ֊ի կոնցեսիայի լուծարումը պետք է դառնա նորաստեղծ կառավարության առաջին գործերից մեկը
21:30
ԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին սպառնացել է դաժան հատուցմամբ հարվածների շարունակման դեպքում
Եվրոպան ձերբազատվել է «Պուտինին հասկանալու»վտանգավոր բարդույթից. հաղթել է իրատեսությունը

Շտապօգնության սանիտարուհին մահացած կնոջ դիակից ոսկե ականջօղեր է վերցրել

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Ռուզաննա Կ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:

Գործը չի քննվել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

Գործը դատավոր Մնացական Մարտիրոսյանի վարույթում է եղել: Դատավորը, հետազոտելով քրեական գործը, կայացրել է որոշում՝ 52-ամյա ամբաստանյալի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:

Ռուզաննա Կ.-ին նախաքննական մարմինը մեղադրանք էր առաջադրել գողության համար՝ ՀՀ  քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասով:

Քրեական գործ հարուցելու համար հիմք էր եղել քաղաքացի Կարեն Խ.-ի՝ 2014 թվականի սեպտեմբերի 22-ի հաղորդումը ոստիկանության Կենտրոնականի բաժին այն մասին, որ նախորդ օրը՝ սեպտեմբերի 21-ին շտապօգնության աշխատող Ռուզաննա Կ.-ն իր մորաքրոջ՝ Սիլվա Պ.-ի դիակից գաղտնի հափշտակել է ոսկե ականջօղերը և խաբեությամբ իր եղբորից վերցրել է 5 հազար դրամ: Կարեն Խ.-ն խնդրել է Ռուզաննա Կ.-ին ենթարկել քրեական պատասխանատվության:

Հաղորդման հիման վրա նյութեր են նախապատրաստվել, հարուցվել է քրեական գործ, իսկ 2015 թվականի փետրվարի 26-ին Ռուզաննա Կ.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ:

Նախաքննական մարմինը նրան մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ Ռուզաննա Կ.-ն, «Շտապօգնություն» ընկերությունում աշխատելով որպես ֆելդշերական բրիգադի սանիտար, 2014 թվականի սեպտեմբերի 21-ին ընդգրկված է եղել հերթապահության գրաֆիկում և ժամը 9-ից կատարել է աշխատանքային պարտականությունները: Ժամը 11-ն անց 15-ին ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտայի շենքերից մեկում դիակ կա: Ռուզաննա Կ.-ն շտապօգնության մեքենայով մեկնել է հիշյալ շենքի համապատասխան բնակարան, որտեղից ժամը 13-ին Սիլվա Պ.-ի դիակը տեղափոխել  են շտապօգնության մեքենայի սրահ, որպեսզի տանեն դատաբժշկական փորձաքննությունների գիտագործնական կենտրոն:

Դիակի տեղափոխման ընթացքում, ըստ մեղադրանքի, սանիտար Ռուզաննա Կ.-ն դիակից գաղտնի հափշտակել է զգալի չափի՝ 50 հազար դրամ արժողության ոսկե ականջօղերը:

Ընդհանուր իրավասության դատարանը նշել է, որ մեղսագրված արարքը՝զգալի չափերի գույքի գաղտնի հափշտակությունը՝ որակված ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասով, մասնավոր հետապնդման գործ է, կարող է հարուցվել տուժողի բողոքի առկայության դեպքում: Եթե տուժողը ինչ-ինչ պատճառներով, մասնավորապես այն պատճառով, որ մահացած է, բողոք ներկայացնել չի կարող, բողոք կարող է ներկայացնել տուժողի իրավահաջորդ ճանաչված՝ նրա մերձավոր ազգականը: Տուժողի իրավահաջորդին, համապատասխան խնդրանքով հետաքննության մարմնին դիմած քաղաքացիներից ընտրում է դատախազը կամ դատարանը՝ համապատասխան որոշմամբ:

Ըստ այս գործով դատարանի կայացրած որոշման՝  քրեական գործում առկա չէ որևէ տեղեկություն այն մասին, թե Սիլվա Պ.-ի մահից հետո ո՞ւմ սեփականությունն են դարձել նրա ոսկե ականջօղերը, ո՞վ է այս գործով տուժողը, և ո՞վ իրավունք ունի բողոք ներկայացնելու:

Որոշման մեջ նշված է, որ Կարեն Խ.-ն 2014 թվականի դեկտեմբերի 23-ին դիմում է գրել վարույթն իրականացնող մարմնին՝ խնդրելով իրեն տուժողի իրավահաջորդ ճանաչել, սակայն վարույթն իրականացնող մարմինը Կարեն Խ.-ին տուժողի իրավահաջորդ ճանաչելու կամ նրա միջնորդությունը մերժելու մասին որոշում չի ընդունել:

Այս գործով դատական որոշման մեջ նշված է. «Ավելին, քննիչը, առանց հաշվի առնելու, որ Կարեն Խ.-ն Սիլվա Պ.-ի մերձավոր ազգականը չի հանդիսանում, նրան պարզաբանել է տուժողի իրավունքներն ու պարտականությունները և հարցաքննել է որպես տուժողի իրավահաջորդի»:

Ընդհանուր իրավասության դատարանը եզրակացրել է, որ այս՝ մասնավոր հետապնդման գործով բացակայում է պատշաճ տուժողի բողոքը, ինչի պատճառով էլ քրեական գործը ենթակա է կարճման, իսկ Ռուզաննա Կ.-ի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման:

Դատարանը որոշել է, որ ոսկե ականջօղերը, որոնք Ռուզաննա Կ.-ն վերադարձրել էր, իսկ վարույթն իրականացնող մարմինը դրանք իրեղեն ապացույց էր ճանաչել, պետք է վերադարձվեն Կարեն Խ.-ին:

Ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք են բերել մեղադրող դատախազ Տ. Պողոսյանը և գործով որպես տուժողի իրավահաջորդ հարցաքննված Կարեն Խ.-ն:

Մեղադրողը իր բողոքով խնդրել է բեկանել դատարանի որոշումը, գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով քննության նույն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասով: Դատախազը մեր զրույցում ասաց, որ իր բողոքում հիմք է ընդունել վճռաբեկ դատարանի համապատասխան նախադեպային որոշումը այն դեպքերի վերաբերյալ, երբ մասնավոր հետապնդման գործով տուժողը որևէ պատճառով, մասնավորապես՝ մահանալու պատճառով չի կարող անձամբ բողոք ներկայացնել: Չէ՞ որ կան մարդիկ, ովքեր կարող են անկարող լինել բողոքելու, միաժամանակ նրանք կարող են և մերձավոր ազգականներ չունենալ, լինել անժառանգ ու բոլորովին միայնակ: Այդ դեպքում նրանցից, օրինակ, զգալի չափերի գողության կատարումը պետք է մնա անպատի՞ժ…

Գործով որպես տուժողի իրավահաջորդ հարցաքննված Կարեն Խ.-ն իր բողոքում պահանջել է դատարանի որոշումը բեկանել, գործն ուղարկել լրացուցիչ քննության, վերսկսել քրեական հետապնդումը Ռուզաննա Կ.-ի նկատմամբ ու նրան քրեական պատասխանատվության ենթարկել ոչ թե մասնավոր հետապնդման գործով՝  ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասով, այլ՝ 177 հոդվածի 3-րդ մասով՝ հանրային հետապնդման գործով:

Այս գործով առաջիկա նիստը վերաքննիչ քրեական դատարանում տեղի կունենա մայիսի 27-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում