Sunday, 19 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

Հայտնիներ, որոնք պատահաբար են փառքի հասել

Համարվում է, որ բոլոր հայտնիները դեռ մանկությունից են փառքի ձգտել: Իրականում, նրանցից ոմանց բախտն ուղղակի բերել է՝ ճիշտ պահին հայտնվելով ճիշտ վայրում:

Էվանջելին Լիլի

Эванджелин Лилли

«Կենդանի մնալ» սերիալի գլխավոր հերոսներից մեկը՝ Էվանջելին Լիլին, նույնիսկ չի մտածել դերասանական կարիերայի մասին: Նա բորտ ուղեկցորդուհի է եղել Air Canda ավիաուղիներում, և մի քանի ժամ էլ աշխատել է սրճարաններից մեկում: Բախտը ժպտացել է նրան, երբ մի օր տուն վերադառնալիս նրան նկատել է մոդելային գործակալության աշխատակիցը: Մի քանի դրվագային դերերից հետո նրան առաջարկել են խաղալ Քեյթ Օսթինի դերը:

Պամելա Անդերսոն

Памела Андерсон

Մալիբուի հայտնի փրկարար Պամելա Անդերսոնը սկսել է կարիերան որպես ֆիտնես-խորհրդատու հարազատ Վանկուվերում: Միևնույն ժամանակ, գարեջուր արտադրող ընկերություններից մեկը վարձել է գեղեցկուհուն որպես պրոմո մոդել: Անդերսոնի փառքի րոպեն եկել է այն ժամանակ, երբ նա քիպ շապիկով եկել է Կանադայի ֆուտբոլի առաջնության խաղին: Դադարներից մեկի ժամանակ օպերատորը Պամելային ցույց է տվել մեծ էկրանին, ինչն առաջացրել է հանդիսատեսի հիացմունքը: Դրանից հետո տղամարդկանց համար ամսագրերում նկարահանումներն իրենց սպասել չեն տվել:

Ջեյսոն Սթեթհեմ

Джейсон Стэтхэм

Ջեյսոն Սթեթհեմը նույնպես միանգամից չի դարձել առնական հերոսի կերպար։ Անգլիացի դերասաը, պրոֆեսիոնալ մարզիկ է եղել և 12 տարի մտել է Մեծ Բրիտանիայի ջրի մեջ ցատկի ազգային հավաքականի կազմի մեջ: Ավելին, Սթեթհեմը մասնակցել է օլիմպիական խաղերին, բայց բազմիցս ասել է, որ սպորտն իր համար հոբի է եղել, բայց գումար վաստակել է Լոնդոնի փողոցներում օծանելիք ու զարդեր վաճառելով, ինչն այնքան էլ օրինական չի եղել: Բայց, հենց Ջեյսոնի ներկայացուցչական հմտություններն են որ ոգեշնչել են մոդելային գործակալության աշխատակիցներից մեկին՝ Սթեթհեմին ծանոթացնել Գայ Ռիչիի հետ, ով էլ նրանից աստղ սարքեց:

Ջոնի Դեպ

Джонни Депп

Ջոնի Դեպը միշտ երազել է փառքի մասին, բայց դերասան լինելու մասին չի մտածել: Մանուկ հասակից նա երազել է ռոք-աստղի կարիերայի մասին: Մայրը սիրով աջակցել է տղայի տարերքին և գնել է նրա համար առաջին կիթառը, քանի որ հենց երաժշտությունն էր 15-ամյա Դեպին շեղում ալկոհոից և թմրանյութերից: Դեռահասության շրջանում Դեպը նվագել է The Kids և P խմբերում, բայց մեծ հաջողության չի հասել: 20 տարեկանում նա ամուսնացել է Լորի Էն Էլիսոնի հետ, ով դիմահարդար էր կինոստուդիայում: Հենց նա էլ ծանոթացրել է Ջոնիին Նիքոլաս Քեյջի հետ, ով օգնել է տղային առաջին դերը ստանալ «Վյազերի փողոցի սարսափը» ֆիլմում:

Հարիսոն Ֆորդ

Харрисон Форд

Հիմա է, որ Հարիսոն Ֆորդը համարվում է 20-րդ դարի ամենահաջողակ դերասաններից մեկը, բայց կարիերայի ամենասկզբում դժվար թե Ֆորդը կարողանար երազել աստղի կարգավիճակի մասին: Նրա բախտն այնքան չէր բերում, որ անգամ երբ դեր էր ստանում մոնտաժի ընթացքում, նրա մասնակցությամբ տեսարանները հեռացվում էին: Արդյունքում Հարիսոնը մնաց Հոլիվուդում, բայց փոխեց գործունեության ոլորտը՝ դառնալով փայտագործ: Մի անգամ նա կինոստուդիաներից մեկում դռներն էր փոխում, որտեղ ընթանում էր Ջորջ Լուկասի «Ամերիկյան գրաֆիտ» ֆիլմի լսումները: Նրան առաջարկել են մասնակցել, և նա վերադարձել է իր մասնագիտությանը:

Թոնի Բրեքսթոն

Тони Брекстон

Աշխարհը չէր իմանա անզուգական Թոնի Բրեքսթոնի մասին, եթե պատահականությունը չլիներ: Խիստ կրոնական ընտանիքում դաստիարակված աղջիկը պատրաստվում էր նրան, որ ուսուցչուհի կդառնա, բայց նրա ծրագրերին խանգարել է երաժշտական լեյբլի հետ ծանոթությունը: Թոնին մի քանի ավտոմեքենան բենզինով լիցքավորելիս ոչ ոքի վրա ուշադրոթյուն չդարձնելով իր համար երգել է: Բարեբախտաբար, նրանից հետո կանգնած մարդը երաժշտական գործակալ է եղել, ով աղջկան հրավիրել է լսումների:

Չանինգ Տատում

Чаннинг Татум

Մանուկ հասակում Չանինգ Տատումը երկար ժամանակ չէր կարողանում կողմնորոշվել, թե ինչ մասնագիտություն է ցանկանում ունենալ, երբ մեծանա: Դեռահասության շրջանում նա տարված է եղել սպորտով, բայց քոլեջում հատուկ սպորտային կրթաթոշակից հրաժարվել է՝ թողնելով ուսումը: Նա ցանկացած աշխատանք կատարել է՝ շինարար, բրոքեր է եղել և վաճառող: Բայց դրանից հետո հասկացել է իր կոչումը և մերկապարող դարձել: Ճկունությունն ու ռիթմի զգացողությունն էլ նրան օգնել են դեր ստանալ «Քայլ առաջ» ֆիմում, որտեղից էլ սկսվել է Տատումի կարիերան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում