Saturday, 04 05 2024
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կիրառել իր Կալինինգրադի տարանցման սխեման
Մեքենան բախվել է հողաթմբին. կա վիրավոր
Գանձակի և Կարմիրգյուղի դպրոցներում ստեղծվել են կանաչ գոտիներ
Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին երկու ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել է չորս մարդ
Հայկական «Իրան-նամեն» գործնական քննություն չի բռնում
Ալիևը Տավուշում կարող է նույնիսկ հողեր վերադարձնել՝ նպատակը Սյունիքում առավելության հասնելն է
Գումարային հարցի շուրջ կռիվ, վեճ, դանակահարություն է տեղի ունեցել
Սահմանազատման ինչ-որ փուլում միջնորդի կարիք կլինի
Դուք առաջարկում եք աղետի տանող ճանապարհ, մենք առաջարկում ենք այլընտրանք. Ռուբեն Ռուբինյան
Սրա մասին երբեք չեմ խոսել, Դուք ստիպեցիք. Արշակյանը՝ ռուսական արգելքների մասին
Խոշտանգումների հանցակազմով հաղորդումներից գրեթե բոլորով 2023-ին քրվարույթներ ենք նախաձեռնվել
Ժողովուրդը՝ լափամանից օգտվողների ապատեղեկատվության թիրախ
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի
Ոչ թե հայ լինել, այլ Հայաստան ունենալ
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ է տվել հրադադարի առաջարկն ընդունելու համար
Սոթքում թշնամու հրետակոծությունից քանդված բնակարանների կառուցման նպատակով հատկացվել է 79 միլիոն 983, 7 հազար դրամ
Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան ամբողջությամբ դադարեցնելու է Իսրայելի հետ առևտուրը
Թուրք-ադրբեջանական համակցվածծ բանակի հրամանատարն Իրանում. ի՞նչ է շոշափվում Նախիջեւանից
Մամուլի ազատության օրվա մրցանակը հանձնվել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հեղինե Բունիաթյանին

Գեներալ Մանվելի հրահանգով օրերս փակվել է Էջմիածնի «Դուբայ» առևտրի կենտրոնը

Գեներալ Մանվել Գրիգորյանի հրահանգով օրերս  փակվել է Էջմիածին քաղաքում գտնվող «Դուբայ» առևտրի կենտրոնը, որը համարվում էր քաղաքի ամենամատչելի առևտրի կետերից մեկը, որտեղ վաճառվում է հագուստ, կոշկեղեն, կենցաղային իրեր և այլ ապրանքներ:

Բանն այն է, որ այդ մատչելի առևտրի կենտրոնի պատճառով վատացել էր գեներալ Մանվելին պատկանող Էջմիածնի «Ունիվերմակ»-ի գործերը, ինչպես նաև «Լեժանկա» կոչվող առևտրի կետերի գործունեությունը, որի հասույթի առյուծի բաժինը ևս գեներալին է բաժին հասնում: Այդ տարածքում մարդիկ «լեժանկաների» վրա հագուստ և այլ իրեր են վաճառում, իսկ տարածքը պատկանում է  գեներալին:

Այս օրերին Մանվել Գրիգորյանը իր թիկնապահներին ուղարկել է «Դուբայ» և  քաղաքի այլ խանութներ, որտեղ խանութների զգուշացվել է, որ այլևս  չպետք է աշխատեն: Իսկ բացատրությունը մեկն է եղել՝ գեներալն է էդպես ուզում: Իսկ քանի որ Էջմիածնում գեներալ Մանվելի որոշումները չեն քննարկվում, խանութների տերերին այլ ելք չի մնում, քան փակելը: Առայժմ փակվել է միայն «Դուբայ» առևտրի կենտրոնը, սակայն էջմիածինցիները վստահ են, որ նույն ճակատագիրը սպառնում է  նաև մյուս խանութներին:

Նշենք, սակայն, որ «Դուբայ» առևտրի կենտրոնում բազմաթիվ տաղավարներ կային, տասնյակ առևտրականներ իրենց օրվա ապրուստը վաստակում էին հենց այդ աշխատանքի շնորհիվ: «Առանց այդ էլ էս ճգնաժամի պատճառով առանձնապես առևտուր չէինք անում, օրվա մեջ մի քանի կտոր բան ծախեինք` էլի լավ էր, հիմա էլ բռնեցին ու փակեցին: Բա սա անելու բանա: Մի մարդու քմահաճույքի ու սեփական բիզնեսի զարգացման պատճառով»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում դժհոգեց վաճառականներից մեկը:

Ուշագրավ է, որ այս ֆոնին «Ունիվերմակ»-ում գեներալ Մանվելի որդիներից մեկն արդեն իսկ այս օրերին լոմբարդ է բացել: Այսինքն` ծաղկեցնում են «Ունիվերմակի» գործունեությունը, սակայն այդտեղ մարդկանց հոսքը սկսել է դադարել, քանի որ այդտեղ գները համեմատաբար թանկ են, իսկ քաղաքում այլ՝ առավել մատչելի խանութներ կան, այդ թվում «Հագուստի աշխարհը», որի խաթրին գեներալը չի ցանկանում կպնել, քանի որ այն, ըստ խոսակցությունների, պատկանում է գործարար Սամվել Ալեքսանյանին:

Ի դեպ, պատահական չէ, որ ամիսներ առաջ, երբ առևտրականները դժգոհում էին «Շրջանառության հարկի մասին» օրենքից  և ակցիաներ էին անում այդ օրերին, Էջմիածնի «ունիվերմակի» և «լեժանկաներ» կոչվող տարածքի և ոչ մի առևտրական փողոց դուրս չեկավ և չպայքարեց օրենքի փոփոխության համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում