Գիտնականները հանգել են այն եզրակացության, որ խոզի մսի օգտագործումը երկարացնում է կյանքը։ Այս մասին հայտնում է Direct Press-ը։
Շվեյցարացի հետազոտողները կարծում են, որ խոզի մսում պարունակվում է B3 վիտամինի՝ նիացինի մեծ քանակություն։ Ընդունված է նիացինը կապել երկարակեցության հետ։
Այդ տեսությունը ստուգվել է հետազոտողների կողմից կլոր որդերի վրա, որոնք նիացինի մեծ չափաքանակ են ստացել։ Պարզվել է, որ դրանց կյանքի ժամկետը 0.1-ով ավելի է, քան նիացին չստացածների մոտ։
Ամերիկացի մասնագետների անցկացրած հետազոտությունների արդյունքները վկայում են, որ բուսակերների 84 տոկոսը ժամանակի ընթացքում վերադառնում է մսի։









































