Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Յայա Տուրեն վնասվածքի պատճառով բաց կթողնի «Տոտենհեմ»-ի դեմ հանդիպումը, հաղորդում է The Times-ը:
Բացի այդ, ֆուտբոլիստի մասնակցությունը ՔՊՌ-ի դեմ նույնպես հարցականի տակ է:
Տուրեն իր վնասվածքը ստացել էր «Ասթոն Վիլա»-ի դեմ (3:2) խաղի ընթացքում:
Հավելենք, որ Տուրեն Անգլիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 26 հանդիպման, դարձել 8 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:



































