Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը կոչ է արել զինված ուժերի մարտունակությունն ամրապնդելու համար զորավարժություններում «հեղափոխություն» անցկացնել,- գրում է RIA Novosti-ն:
Ապրիլի 24-25-ը Փխենյանում տեղի է ունեցել ռազմական ղեկավարների խորհրդակցությունը` ռազմական նախապատրաստության հարցերով:
«Ռազմական զորավարժությունները ևս մարտի դաշտ են» կարգախոսով մասնակիցները սկսել են խորհրդակցությունները` երդվելով անձնվիրաբար հետևել իրենց գլխավոր հրամանատարին և նրա ղեկավարությամբ ակտիվացնել մարտական նախապատրաստությունը:
«Զորավարժություններում հեղափոխության նպատակն է դրանց որակը վճռականորեն բարձրացնելը, զինված ուժերի ռազմական հզորությունը հարյուր անգամ ամրապնդելը»,-ասել է Կիմ Չեն Ինը:
«Գաղափարական և բարոյական առավելությունը հեղափոխական բանակի ամենահզոր զենքն է»,-ընդգծել է Կիմ Չեն Ինը: