Sunday, 19 07 2026
Ջրանջատում Երևանում
11:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
11:15
Իրանական բանակը հարվածել է Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին
Սպասվում է կարճատև անձրև
10:45
ԱՄՆ-ն նոր ավիահարվածներ է իրականացրել Իրանի նկատմամբ
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը
10:24
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային
Միայն Ծառուկյանի հարցը չէ, լուրջ համակարգային գործընթացի անհրաժեշտություն կա
Հեծանվային զբոսանք՝ 30 կմ. վարչապետ
Ռուսաստանում միգրատներին ստիպելու են հեռախոս գնել
09:45
Հայտնի է դերասան Սեմ Նիլի մահվան պատճառը
09:30
Գիտնականները հայտնաբերել են իր աստղի մահը վերապրած մոլորակ
09:15
Թաիլանդում հայտնաբերվել են 2 հազար տարվա վաղեմության ոսկե մատանիներ
Իրանում «ռուս-ամերիկյան պրոքսի պատերազմ» է
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ

Փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը գուցե «առավոտյան 20:00-ին» դիմի մոտակա հիվանդանո՞ց. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանի` անցած ուրբաթ տեղի ունեցած մամուլի ասուլիսը դարձել է վերջին երեք օրերի քննարկման հիմնական թեման: Բոլորը ծաղրում էին, որ փոխոստիկանապետ գնդապետն ասուլիսի ընթացքում մի քանի կոպիտ սխալներ թույլ տվեց՝ «…առավոտյան ժամը 20.00», «քաղաքացիների մուտքը Եղեռնի հուշահամալիր կսկսվի ժամը 13:000-ից» կամ «System of a Down» աշխարհահռչակ ռոք խմբի անունը սխալ կարդաց՝ ասելով «Սիստեմ օն դաուն» (գոնե սովորեր խմբի անունը, ամոթ էր), երբեմն էլ նա մի տեսակ մոռանում էր, թե ինչ պետք է ասեր և դժվարությամբ էր կարդում իր առջև դրված թղթերը: Իհարկե, բոլորն էլ շփոթվելու իրավունք ունեն, այդ թվում և գնդապետը, որը գուցե հոգնած է եղել: Բայց փոխանակ այսքանից հետո ներողություն խնդրեր, որ մեր ժողովրդի ու երկրի համար ամենակարևոր իրադարձության առիթով կազմակերպված միջոցառումների ցանկը չի կարողացել մարդկային լեզվով մատուցել, «դասը վատ սերտած աշակերտի» պես էր իրեն պահում, փոխոստիկանապետը երեկ դիմադրում էր՝ չընդունելով խայտառակությունը:

«Ես չեմ շփոթվել, նայեք ասուլիսը, մի՛ նայեք մոնտաժված տարբերակը»,- Yerkir.am-ի հետ զրույցում կրկին մեխանիկորեն ասել է Սամվել Հովհաննիսյանը: Իսկ ոստիկանության պարզաբանումը դուրս էր երևակայության սահմաններից: Նրանք այդտեղ էլ տեսան ինչ-որ դավադիրների ձեռագիրը: Մինչդեռ ամեն ինչում դավադրություն տեսնելը հայտնի հիվանդության ախտանիշ է, և այս տեսանկյունից իրավիճակը հաստատ մտահոգիչ է. Սամվել Հովհաննիսյանը գուցե «առավոտյան 20:00-ին» դիմի մոտակա հիվանդանո՞ց»:

 

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում