Monday, 20 07 2026
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ

Վրաստանից ո՞վ կժամանի Երևան Ապրիլի 24-ին. վրացական «Ռեզոնանսի»-ի անդրադարձը

Չնայած Վրաստանը Օսմանյան կայսրությունում 1915 թ. հայերի զանցվածային ոչնչացման փաստը չի ճանաչել որպես ցեղասպանություն, նախատեսվում է, որ ապրիլի 22-24-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին Երևան կմեկնի նաև վրացական պատվիրակություն: Բայց առայժմ հայտնի չէ՝ ով կղեկավարի պաշտոնական պատվիրակությունը: Հայտնի է միայն, որ ո՛չ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, ո՛չ խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլին չեն մեկնի Հայաստան, գրում է վրացական «Ռեզոնանսի» թերթը:

Վրաստանի համար այս այցը կրկնակի նուրբ հարց է: Առաջին, բարձր մակարդակով պատվիրակությունը կարող է վիրավորել Վրաստանի ռազմավարական դաշնակիցներին՝ Թուրքիային ու Ադրբեջանին: Բացի այդ, կա ևս մեկ կարևոր դետալ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար ապրիլի 22-24-ին Երևան կժամանի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, և, մեծ հավանականությամբ, նա ստիպված կլինի հանդիպել վրացական պատվիրակության ղեկավարության հետ: Վրաստանի դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր Սոսո Ցինցաձեն կարծում է, որ նման նուրբ հարցում Վրաստանը պետք է շատ զգույշ լինի: Պատվիրակություն պե՛տք է գնա, բայց եթե վարչապետը չմեկնի Երևան, Հայաստանում չպետք է դրան քննադատաբար մոտենան: Նա նաև նշում է, որ եթե դիվանագիտական մակարդակով նախնական աշխատանք է տարվել Պուտինի և վրացական պատվիրակության ղեկավարի հնարավոր հանդիպման շուրջ, ապա Երևան կարող է մեկնել հենց վարչապետը, և դա կլինի «բացառիկ հնարավորություն»:

«Այն, ինչ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունում տեղի է ունեցել հայերի հետ, իսկապես հսկայական ողբերգություն էր: Գործնականում ամբողջ քաղաքակիրթ աշխարհը այդ փաստը գնահատում է որպես ցեղասպանություն: Բայց բացի բարոյական պարտավորություններից՝ պետությունների համար գոյություն ունեն նաև ազգային շահեր: Եթե մենք ըմբռնումով ենք մոտենում այն բանին, որ Հայաստանը, իր ազգային շահերից ելնելով, փորձում է լավ հարաբերություններ ունենալ և՛ Վրաստանի, և՛ Ռուսաստանի հետ, միանում է Եվրասիական միությանը, ապա հայ ղեկավարներն էլ պետք է հասկանան այն փաստը, որ Վրաստանը չի կարող բացահայտ զորակցությամբ նյարդայնացնել այնպիսի կարևոր հարևանների, ինչպիսիք են Թուրքիան և Ադրբեջանը: Հաշվի առնելով ազգային շահերը և նյութական գործոնը, հաշվի առնելով ներդրումները՝ մեզ համար Հայաստանն առավել համեստ տեղ է զբաղեցնում: Երևան պատվիրակություն ուղարկելը պարտադիր է, բայց պարտադիր չէ լինել ավելի կաթոլիկ, քան Հռոմի պապը: Ցեղասպանության տարիներին մենք առաջինն ենք մեր բարոյական պարտքը կատարել հայ ժողովրդի առջև և Վրաստանում ապաստան ենք տվել տասնյակ հազար հայ փախստականների: Այդ ժամանակ ժողովրդավարական Վրաստանն աջակցում էր հայ ժողովրդին»,- պարբերականի հետ զրույցում ասել է Սոսո Ցինցաձեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում