Tuesday, 30 04 2024
18:40
ԱՄՆ–ն դիտարկում է ռուսական ուրանի ներկրման արգելքը
18:30
ԱՄՆ կոնգրեսականները ՄՔԴ-ին սպառնում են պատասխան միջոցներով Իսրայելի նկատմամբ հետաքննության պատճառով. Axios
Սասուն Խաչատրյանը հյուրընկալել է Հայաստանում Իրանի դեսպանին
18:20
Աֆղանստանում 6 մարդ է զոհվել մզկիթի վրա հարձակման հետևանքով
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը Ռաֆահում ռազմական գործողություն կանցկացնի՝ անկախ հնարավոր գործարքից
18:10
ՖԱԹՀ-ը և ՀԱՄԱՍ-ը Պեկինում հանդիպման ընթացքում հաշտության հասնելու ձգտում են արտահայտել
Միրզոյանն ընդգծել է տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման կարևորությունը
«Պորշը» թաղել էին հանքում. մանրամասներ ոսկու ձուլակտորների գողության դեպքից
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից. վիճակը ծայրահեղ ծանր է
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը
Ադրբեջանը խախտել է Ալմաթիի հռչակագիրը
17:50
Չինաստանում բեռնատար ԱԹՍ-ն առաջին անգամ գրեթե կես տոննա բեռ է տեղափոխել երկու նահանգների միջև
17:44
Շվեյցարական ոսկու ձուլակտորների ձեռքբերման առաջարկ Հայէկոնոմբանկից
17:40
Լոնդոնում թրով զինված տղամարդու հարձակումից 5 մարդ է վիրավորվել
Օրենքի հարցում ճաշակը գործոն չէ. ԱԺ-ում խուլիգանական բանդաներ են շրջում
Կարևոր փաստաթղթերը, քարտեզները կամ ոչնչացվել են, կամ թաքցնում են
17:30
Բանգլադեշում շոգի պատճառով առնվազն 10 մարդ է մահացել
Կիրանցի բնակիչները չեն հեռանա, չեն ուզում կորցնել իրենց օրինական տարածքը
17:27
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
17:20
Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ հետ ճանապարհ չկա․ ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար
«Պատրաստ ենք ապաշրջափակել տրանսպորտային ենթակառուցվածքները, հիմնականում Ադրբեջանի, բայց նաև Թուրքիայի հետ». նախարար
113․287 տուգանք արդեն իսկ վճարվել է 30 և 50 տոկոսով պակաս․ ՆԳՆ խոսնակը՝ բոնուսային նոր համակարգի մասին
17:13
Չարլզ 3-րդը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
17:10
Բայդենը Եգիպտոսի նախագահի և Կատարի էմիրի հետ քննարկել է Գազայում հրադադարի հարցը
Սոլովյովի հաղորդման մասին կարող ենք մոռանալ, շուտով դրա փոխարեն այլ ռուսական ծրագիր կլինի
Քոչարյանների ընտանիքը թող ԱԺ-ն չխառնի «Պապլավոկի» հետ. արարքը դատապարտելի է
Այս 4 գյուղերը վերջին լեգիտիմ փաստարկներն են Ադրբեջանի համար ՀՀ-ի վրա հարձակվելու
Դոլարի արժեզրկում կա․ դա պայմանավորված է ներհոսքի ավելացմամբ․ ԿԲ նախագահ
Չենք հանձնում, մենք տալիս ենք այն, ինչը մերը չէ. ՔՊ պատգամավոր

Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Beeline-ը կաջակցի Միրզոյանի անվան քառյակի համերգային շրջագայությանը Ռուսաստանում և Ֆրանսիայում

Beeline-ը կաջակցի Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված Էդուարդ Միրզոյանի անվան լարային քառյակի լայնածավալ համերգային ծրագրին:

Այսօր` 2015 թ. ապրիլի 18-ին, Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում քառյակը ելույթ կունենա հայազգի հանրահայտ դիրիժոր և ջութակահար Ջորջ Փեհլևանյանի հետ, իսկ ապրիլի 21-ին կմեկնարկի քառյակի համերգային շրջագայությունը Ռուսաստանի, այնուհետև` Ֆրանսիայի քաղաքներում:

«Մշակույթը և արվեստն այն երկու հզոր գործիքներ են, որոնց միջոցով պատմական իրադարձությունները հնարավոր է առավելագույնս մատչելի կերպով ներկայացնել լայն հասարակայնությանը, այդ թվում` միջազգային հանրությանը: Որպես հեռահաղորդակցության առաջատար օպերատոր` Beeline-ը հատկապես կարևորում է աջակցությունն այն միջոցառումներին, որոնք նվիրված են Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին: Կարևոր է, որ նմանատիպ մշակութային միջոցառումները նպաստեն Հայոց ցեղասպանության վերաբերյալ երիտասարդների և օտարերկրացիների իրազեկմանը, ինչպես նաև միջազգային ճանաչմանն ու հետագայում նման ողբերգությունների կանխարգելմանը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Ռուսաստանում Միրզոյանի անվան քառյակի համերգային շրջագայությունը տեղի կունենա ռուս-գերմանացի հայտնի դաշնակահար Միխայիլ Մորդվինովի մասնակցությամբ: Երաժիշտները համերգներով հանդես կգան. ապրիլի 21-ին` Յարոսլավլում, ապրիլի 22-ին` Մոսկվայում, ապրիլի 23-ին` Դուբնում: Համերգային ծրագրում ներառված են Ռոբերտ Շումանի «Կվինտետ» և Էդուարդ Միրզոյանի «Թեմա վարիացիաներով» ստեղծագործությունները: Քառյակը համերգով հանդես կգա նաև Կալուգայում:

«Ռուսաստանում և Ֆրանսիայում տեղի ունենալիք համերգային շրջագայությունը չափազանց կարևոր է մեզ համար, և մենք գիտակցում ենք պատասխանատվության խորին զգացումը ռուս և ֆրանսիացի հանդիսատեսի, ինչպես նաև այդ երկրներում բնակվող մեր հայրենակիցների առջև: Մենք շնորհակալ ենք Beeline-ին հետևողական ու երկարաժամկետ հովանավորության համար, ինչպես նաև շնորհակալություն ենք հայտնում «Տաշիր» ընկերությունների խմբին մեր երաժշտական անձնակազմին աջակցելու համար, մասնավորապես, 2014 թ. հոկտեմբերին երաժշտական մրցույթում, որտեղ մենք նվաճեցինք առաջին մրցանակը մեր երկրի համար», – նշեցին Էդուարդ Միրզոյանի անվան լարային քառյակի երաժիշտները:

Ռուսաստանյան համերգային շրջագայությունը կավարտվի ապրիլի 28-ին Մոսկվայում` Ստաս Նամինի Երաժշտության և դրամայի թատրոնում: Հանդիսատեսին կներկայացվի Միրզոյանի անվան քառյակի, ասմունքող Աննա Միքայելյանի և «Գրականության դասեր» մոսկովյան գրական ակումբի համատեղ ծրագիրը:

Ռուսաստանյան համերգներից հետո քառյակը շրջագայության կմեկնի Ֆրանսիա: Քառյակի երաժիշտները հայազգի հանրահայտ դիրիժոր և ջութակահար Ջորջ Փեհլևանյանի հետ հանդես կգան Փարիզ, Տուկե և Բապոմ քաղաքներում: Բոլոր երեք համերգները նվիրվում են Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում