Tuesday, 07 05 2024
20:00
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
21-րդ դարում ստով և կեղծիքով քաղաքականություն կառուցելն անհնար է
19:50
Ղրղզստանի սահմանապահների և Տաջիկստանի բնակիչների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել
Ալեն Սիմոնյանն ու Իվանա Ժիվկովիչը ստորագրել են փաստաթուղթ
19:30
ՄԱԿ-ը Իսրայելին մեղադրել է միջազգային իրավունքի բոլոր նորմերը խախտելու մեջ
19:20
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնել է Զելենսկիի սպանությունը պլանավորող գործակալական ցանցի բացահայտման մասին
ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է դպրոցների ավարտական քննությունների օրերը
Պուտինը նոր նախագահական ժամկետում առաջին այցը կկատարի Չինաստան
18:50
Բրազիլիայի ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 83-ի
Իսրայելը փորձում է հարկադրել ՀԱՄԱՍ-ին գնալ գործարքի
Տապալված ծառեր և ջրածածկ տներ. անբարենպաստ եղանակը խնդիրներ է ստեղծել Թբիլիսիում
Փաշինյանի հիմնական մեսիջը
18:20
Համաշխարհային աստղերն իրենց յուրօրինակ զգեստներով փայլել են «Met Gala 2024» միջոցառմանը
Պուտինի երդմնակալությանը մասնակցելու հրավեր չեմ ստացել, Էրդողանից՝ ստացել էի. Փաշինյան
18:10
Կոլումբիայի համալսարանում 108-րդ անգամ հայտարարել են Պուլիցերյան մրցանակի դափնեկիրներին
Ալիեւի արեւելաեվրոպական «ձգտումներն» ու Հայաստանի դիվանագիտական առաջադրանքը
17:50
ԱՄՆ դեսպանը մեկնել է Ռուսաստանից
17:40
Չինաստանի հետ կապված հաքերները կոտրել են ՄԹ ՊՆ տվյալների բազան
Մեհրաբյան online
17:30
Լիտվայում սկսվել է նախագահական ընտրությունների և հանրաքվեի վաղաժամկետ քվեարկությունը
Մենք գիտենք ՀՀ-ում գործակալական ցանցերի մասին. Փաշինյան
17:20
Չինաստանում հիվանդանոցի վրա հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև համաձայնագրի նախագիծը ենթադրում է բոլոր պատանդների ազատ արձակում
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ի՞նչ, տաճարը հաղթելու է փողոցին, սրճարանները փակելու ենք մոմի վաճառքի կետ ենք բացելո՞ւ
16:50
Նոր օրենքը կվտանգի Վրաստանի եվրոատլանտյան ուղին. Միլլեր
Կառավարության նիստը տեղի կունենա վաղը
16:40
Լեհաստանում գաղտնալսման սարքեր են հայտնաբերել շենքում, որտեղ տեղի է ունենալու կառավարության նիստ
Գործընթացը «բեկեցինք». հետո՞
Այս պահի դրությամբ լրիվ դրական է՝ ի շահ մեզ. Կիրանցի վարչական ղեկավար

Երկու մահակ Հայաստանի գլխին

Քննադատելով Վատիկանի պատարագն ու Հռոմի պապի հայտարարությունը հայերի ցեղասպանության մասին` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հիշեցրել է Թուրքիայում ապրող ու աշխատող Հայաստանի քաղաքացիներին` ասելով, որ նրանց Թուրքիան վերաբերվում է մարդկայնորեն, մարդասիրաբար, չի վտարում Թուրքիայից, թեև կարող է անել դա:

Թուրքիայում ապրող ու աշխատող հայաստանցիների թեման Էրդողանն առաջին անգամ չէ, որ օգտագործում է հայկական հարցում Թուրքիայի, այսպես ասած, բարի կամքի, հանդուրժողության դրսևորման օրինակի համար: Սա մի կողմից ներկայացվում է որպես օրինակ, իսկ մյուս կողմից էլ, ինչը պետք չէ անուշադրության մատնել, Թուրքիան հարցը ներկայացնում է նախազգուշացման ակնարկի տեսքով, որ եթե հայկական հարցով Անկարային շարունակեն անկյուն քշել, ապա այլ բան չի մնա, քան գործել ատամն ընդ ատաման սկզբունքով: Այդ սկզբունքի հարցում կա բավական հետաքրքրական նմանություն: Նմանություն մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ:

Ռուսաստանն է բավական հաճախ օգտագործում աշխատանքային միգրանտների խնդիրը՝ քաղաքական հարցեր լուծելու համար: Երբ Ռուսաստանը որևէ հարց է ունենում, օրինակ, հետխորհրդային երկրների հետ, ապա շանտաժի առաջին գործիքներից մեկը դառնում են այդ երկրի Ռուսաստանում ապրող ու աշխատող կամ խոպան գնացող քաղաքացիները: Եղել են այդպիսի բազում օրինակներ, այդ թվում և` Հայաստանի հանդեպ, երբ հարցն օգտագործվել է քաղաքական ճնշումների համար: Ռուսաստանն այդ դեպքում կամ առաջ է քաշում վարչական արգելքներ, կամ պարզապես դիմում է «սքինհեդների»՝ սափրագլուխ ազգայնամոլների, իսկ իրականում պարզապես հատուկ ծառայությունների միջոցով կառավարվող կամ համակարգվող քրեական տարրերի օգնությանը, որոնք ազգայնամոլության կամ ազգայնականության դրոշի ներքո իրականացնում են այս կամ այն անցանկալի ազգության հետապնդումը:

Բարեբախտաբար, Թուրքիայում այդօրինակ քաղաքականության դեռ ականատես չենք եղել, նույնիսկ թեթև նշմարումների տեսքով: Եղել են միայն պաշտոնական Անկարայի հայտարարություններն առ այն, որ Հայաստանից եկած հայերի հանդեպ մեղմ են վարվում, հանդուրժող են և չեն վտարում կամ վերադարձնում Հայաստան: Բայց ռուս-թուրքական բարեկամության ինտենսիվացման գործընթացը չի բացառում, որ Անկարան շատ շուտով նաև մեթոդաբանության իմաստով կսկսի ընդօրինակել Ռուսաստանի փորձն ու այդպես փորձել կանխել հայկական հարցով միջազգային ճնշումն իր վրա: Առավել ևս, որ Վատիկանի պատարագից հետո պարզ դարձավ, որ այս իրադարձության քաղաքական հետևանքները և ընդհանրապես միջազգային մթնոլորտային ճնշումը չեզոքացնելու հարցում Թուրքիան ու Ռուսաստանը ներկայումս հանդիսանում են սերտ դաշնակիցներ, և Անկարան ապավինում է Մոսկվայի աջակցությանը: Իսկ աջակցությունը կարող է լինել և՛ Հայաստանի վրա ազդեցությունն օգտագործելու, և՛ Թուրքիային նաև մեթոդաբանական խորհրդատվություն տրամադրելու տեսքով:

Թուրքիայում, ըստ ոչ պաշտոնական տարբեր տեղեկությունների, ապրում և աշխատում է Հայաստանից տեղափոխված մի քանի տասնյակ՝ մոտ 50 հազար հայաստանցի: Այդ թվերը, իհարկե, ճշտված չեն, մոտավոր են, տարբեր աղբյուրների հիման վրա: Միաժամանակ շատ դժվար է չափել իրական պատկերը, քանի որ շատ հայաստանցիներ մշտական կապի մեջ են, սակայն չեն բնակվում Թուրքիայում: Նրանց մի մասը ուղղակի սեփական ապրուստն է հոգում այնտեղ, տեղափոխված լինելով ընտանիքով, իսկ մի մասն էլ Հայաստանում ընտանիք է պահում թուրքական աշխատանքով: Ռուսաստանում ապրող և աշխատող հայերի թվի համեմատությամբ Թուրքիայում ապրող հայերի թիվն, իհարկե, փոքր է, սակայն Հայաստանի համար այն բավական մեծ է զգալի խնդիր լինելու համար: Առավել ևս, որ նույնիսկ մեկ քաղաքացուն սպառնացող նույնիսկ սոցիալ-տնտեսական վտանգը պետք է լինի Հայաստանի պետական հոգածության ներքո: Այս իրողությունը ստեղծում է բավական երկիմաստ մի վիճակ:

Հայաստանը փորձում է 100-րդ տարելիցն օգտագործել հայկական հարցով միջազգային ճնշումը մեծացնելու համար, հայկական հարցը փորձում են տարբեր նպատակներով օգտագործել համաշխարհային տերությունները, միևնույն ժամանակ մի քանի տասնյակ հազար հայաստանցիներ ապրում են թուրքական ապրուստի շնորհիվ: Սա, մեղմ ասած, աբսուրդ, իսկ ընդհանրապես խայտառակ վիճակ է, որը տարիներ շարունակ մատնվել է անուշադրության: Խոսքը զուտ հայ-թուրքական հարաբերության, հայկական հարցի կոնտեքստի մասին չէ, այլ ընդհանրապես արտագնա աշխատանք երևույթի և Հայաստանի պետական կյանքում այդ իրողության ճակատագրական նշանակության մասին:

Ամբողջ աշխարհում կա արտագնա աշխատանք երևույթը, ու միգրացիոն այդ հոսքերը միանգամայն բնական են, օրինաչափ, դրանք բնորոշ են ժամանակակից աշխարհին՝ հաղորդակցական տեխնոլոգիաների զարգացվածության ներկայիս դարում: Սակայն ընդհանրական այդ պատկերով հանդերձ, ամեն մի պետության և հասարակության պարագայում երևույթն ունի տարբեր նրբերանգներ ու բաղադրիչներ, որոնք էլ որոշ պետությունների համար սովորական, բնականոն երևույթները որոշակի պետությունների համար դարձնում են ճակատագրական խնդիրներ:

Հայաստանը հենց այդպիսի պետություններից մեկն է, քանի որ հայաստանյան սոցիալ-տնտեսական կայունությունն ապահովվում է արտագնա աշխատանքի միջոցով, որի հիմնական ուղղություններից են Ռուսաստանն ու Թուրքիան: Պետություններ, որոնց հետ Հայաստանն ունի մի շարք առանցքային խնդիրներ` կապված անվտանգության և ինքնիշխանության հետ: Եվ միաժամանակ երկու պետություններ, որոնց կառավարման գործընթացում, որոնցում իշխող էլիտաների մտապատկերում մարդու իրավունքները բոլորովին առաջնային արժեքներ չեն, ինչով էլ պայմանավորվում է այն, որ այդ պետությունները չեն խորշում մարդկային միգրացիան օգտագործել որպես քաղաքական մահակ: Բայց Հայաստանում այդ խնդիրներն անտեսված են, որովհետև դրանց քննարկումը, բնականաբար, հանգեցնելու է Հայաստանի կառավարման որակներին, արդյունավետությանը վերաբերող հարցերի:

Չէ՞ որ տասնյակ և հարյուրավոր հազարներով Հայաստանից դուրս աշխատանք փնտրող քաղաքացիները հետևանքն են այն բանի, որ Հայաստանը կառավարում են խմբեր, որոնց համար էլ մարդու իրավունքները առաջնային արժեք չեն, պետական և հասարակական շահն էլ առաջնային արժեքներ չեն, և գերական անձնական կամ խմբակային շահերն են, որոնք էլ անուշադրության են մատնում պետության համար կարևոր աշխատանքային միգրացիայի կամ այլ կերպ ասած՝ արտագաղթի խնդիրը:

Մինչդեռ ակնհայտ է, որ այն Հայաստանի համար ոչ միայն հանդիսանում է դեմոգրաֆիական վտանգ, այլ նաև երկու կողմից Հայաստանի գլխին կախված մահակ՝ Ռուսաստանից ու Թուրքիայից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում