Thursday, 16 07 2026
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր
Շիրակի մարզպետը մարզում գործող պոլիկլինիկաների տնօրենների հետ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
Ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության Գեղարքունիքի մարզի ստորաբաժանումների կիսամյակային արդյունքները․ մեկնարկել են ՆԳ նախարարի մարզային այցերը
Կասեցվել է Ստեփանավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները
Սևանա լճի հանրային լողափի տարածքում հեծանվանավակ է շրջվել. ջրափրկարարները 3 քաղաքացու է ափ դուրս բերել
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է
Տիգրան Ավինյանը վաղը կլինի Արաբկիրում
Թեստավորումը հաղթահարած բազմաբնակարան շենքերի կառավարիչների առաջին խումբը վկայականներ է ստացել
21:30
ԵՄ-ն և Ուկրաինան համատեղ ԱԹՍ-ներ կարտադրեն
21:08
Ուկրաինայում ռուսական հարձակումներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Թրամփը կարտոնի՞, որ Ադրբեջանը Ռուսաստան-Իրան առանցքի կապող օղակ դառնա
20:50
Ուկրաինան տարեկան արտադրում է 10 միլիոն ԱԹՍ և առաջիկայում ցուցանիշը կհասցնի 20 միլիոնի. Զելենսկի
Անցկացվել է շախմատի հուշամրցաշար
Պեսկովը հերքել է Լիտվայի պնդումները, թե Մոսկվան հարձակումներ է պլանավորում Բալթյան երկրների վրա
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները

100 տարի անց հայերի սրտերում վերքերը շարունակում են բաց մնալ. Zaman

Թուրքական «Զաման» թերթի սյունակագիր Յավուզ Բայդարն իր «Անկարան ապրիլի 24-ին կզարմացնի՞ աշխարհին» վերտառությամբ հոդվածում անդրադառնում է Հայոց ցեղասպանության, Թուրքիայի ժխտողականության, ապրիլի 24-ի սպասումների թեմաներին:

«Լավ, մարդիկ, ապրիլը եկավ: G-word-ի («ցեղասպանություն» բառի-խմբ.) սեզոնն է, սակայն այս անգամ ավելի ուժեղ զանգով է այն հնչում: Ամոթի մեծագույն հատորներից մեկն այս հողերի ղեկավարների կողմից գրվեց 100 տարի առաջ, իսկ 100 տարի անց հայերի սրտերում և մտքերում վերքերը շարունակում են բաց մնալ: Շատերն են հետաքրքրությամբ սպասում, թե արդյոք պաշտոնական Անկարան կցուցաբերի՞ որոշակի ափսոսանք, զղջում հայերի հիշատակի միջոցառումների նկատմամբ»,- նշում է հեղինակն ու հավելում. «Հետաքրքիր է տեսնել օսմանյան բանակի և նրան աջակցող ավազակախմբերի, թուրքերի, քրդերի, այլոց կողմից մի շարք ցեղասպանական գործողությունների հետևանքով հայերի ողբերգության նկատմամբ Անկարայի վերաբերմունքը»:

«Արդյոք թուրքական կառավարությունը որոշակի պատասխանատվություն կկրի՞ համակարգված, ագրեսիվ ժխտողականության և խոշոր կեղծիքի համար, որը վերաբերում է 1915-18թթ. մարդկության դեմ հանցագործություններին»,- գրում է Յավուզն ու հավելում. «Թուրքիայի ճնշող մեծամասնությունը, կարծես, անտարբեր է այս տարելիցի նկատմամբ: Սակայն Անկարայի համար ապրիլի 24-ը շարունակում է գերիշխել օրակարգում՝ արդյոք ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կարտասանի՞ Ցեղասպանություն բառը: (Անկարայի համար) ուրիշ ոչինչ կարևոր չէ»,- գրում է հեղինակը:

Այնուհետև Յավուզ Բայդարը կանգ է առնում Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակն ապրիլի 24-ին նշելու Թուրքիայի որոշման վրա:

«Էրդողանի որոշումը՝ Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակը նշել ապրիլի 24-ին, այլ ոչ մարտի 18-ին, ինչպես ավելի վաղ է, մեծ հաճույքով ընդունվեց Թուրքիայի բոլոր ժխտողական շերտերի, ազգայնական խմբերի կողմից»,- գրում է հեղինակը և եզրահանգում, որ Հայկական հարցի տեսանկյունից Թուրքիան լուրջ փոփոխությունների չի ենթարկվել և շարունակում է նախկին ժխտողական քաղաքականությունը:

«Ինչպես նշում է Թուրքիայում հայ լրագրող Արիս Նալջըն՝ «պաշտոնական Թուրքիան կրկին գործարանային կարգավորումներին է վերադարձել», այսինքն՝ կրկին շարունակում է Ցեղասպանության ժխտումը»,- գրում է թուրք հեղինակն ու հավելում. «Վերջին շրջանում թուրքական լրատվական աղբյուրներում միանման լուրեր էին տարածվում այն մասին, թե ԱՍԱԼԱ ահաբեկչական կազմակերպությունը (Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը-խմբ.) վերածնվել է և սպառնում է խանգարել Գալիպոլիի միջոցառումները: Ինչևէ, այս տեղեկությունը ևս ավելի նման է կեղծիքի…»:

Հավելենք, որ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հունվարի 18-ին Անկարա այցելած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ասուլիսում հայտարարել էր, թե թուրքական կողմը պատրաստվում է Դարդանելի ճակատամարտի (հայտնի է նաև Չանաքքալեի, Գալիպոլիի պատերազմ) 100-րդ տարելիցը նշել ապրիլի 24-ին, ինչի կապակցությամբ 102 երկրների ղեկավարների պաշտոնական հրավերներ են ուղարկվել՝ Թուրքիայում նշելու այդ իրադարձությունը: Էրդողանի կողմից հրավիրվածների թվում է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, որը պատասխան նամակով արդեն հրաժարվել է Դարդանելի ճակատամարտին նվիրված միջոցառումներին մասնակցությունից, ինչպես նաև նշել հրաժարվելու պատճառները:

Այսպիսով՝ Էրդողանն իր այս հրավերով նախևառաջ մերժել է ՀՀ նախագահի՝ ավելի վաղ իրեն ուղարկված հրավերը՝ ապրիլի 24-ին այցելելու Ծիծեռնակաբերդ և միասին հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակը:

Դարդանելի ճակատամարտի 100-ամյակն ապրիլի 24-ին նշելու Էրդողանի որոշումը միմիայն կապված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա հետ, քանի որ ապրիլի 24-ը Դարդանելի գործողության տեսանկյունից առանձնացող և նշանավոր օր չէ: Նախկին տարիներին Թուրքիայում Դարդանելի գործողության տարելիցը նշել են մարտի 18-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում