Tuesday, 07 05 2024
Պարեկները ապրիլի 29-ից մայիսի 6-ը Երևանում հայտնաբերել են 4 123, մարզերում՝ 12 068 խախտում
00:58
Հռոմը հավաստիացրել է, որ Ուկրաինային հեռահար սպառազինություն չի մատակարարում
Սևան-Գավառ ավտոճանապարհին երեք ավտոմեքենա է բախվել, 5 տուժած տեղափոխվել է հիվանդանոց
00:30
Գերմանիան և Ճապոնիան առաջին անգամ ցամաքային համատեղ զորավարժություններ կիրականացնեն
00:15
Նիդեռլանդները F-35 կործանիչներ կուղարկի Էստոնիա մերձբալթյան օդային տարածքում պարեկության համար
Նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով գտնվելու է ԱՄՆ-ում
Ինչ փոխվեց մի քանի օրում. ԱՄՆ դեսպանի անակնկալ այցը Շուշի
Ալմաթիի հանդիպման «սեղանին» փաստաթո՞ւղթ է դրվել
Քրիստոնեապետությո՞ւն. Եկեղեցին իշխանություն է ուզում
ՌԴ դեսպանատան կտերը մի հոգի չի, որ կերել ա․ կտավաճառությամբ են զբաղվել
Գիտեք՝ ես չե՞մ ուզում լրագրող ծեծեմ, բայց դրա իրավունքը չունեմ, արգելված է
15 տարվա ընդմիջումից հետո, առաջին անգամ է Հայաստանի դրոշը տեղադրվում մեր նախրարությունում
Սահմանադրական պահանջ իշխանությանը՝ պաշտապանել ՀՀ քաղաքացու արժանապատվությունը
Մեր երթը անձի մասին չի, սա մեր ինքնաճանաչման և ինքնագնահատականի մասին է
Կիրիլի անունով երդվող նեխած, բոտուլիզմը մեջը կոնսերվաները թափվել են Հայաստանի փողոցներ
Ի սկզբանե՞ էր բանը «քրիստոնեապետության»
Ժիրայր Ոսկանյանի դեմ Միկա Բադալյանի բռնարարքը տիրաժավորվում է և ոչ՝ դատապարտվում
Դավադիր կերպով իշխանափոխություն են ուզում․ դրսից ուղղորդված շարժում է
Կրեմլի ներկայացուցիչը հայտնել է, որ մայիսի 8-ին նախատեսվում է Փաշինյան- Պուտին երկկողմ հանդիպումը
Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
21:30
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հերքել է Ուկրաինա զորք ուղարկելու մասին տեղեկությունները
21:20
Սի Ծինփինը կոչ է արել պայմաններ ստեղծել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների համար
21:10
Չինաստանն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը ՄԱԿ-ին
Արարատ Միրզոյանի հայտարարությունը. թուղթ կա՞ Ալմաթիի սեղանին
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 40 սյուն
Միրզոյանը զգուշավոր լավատեսություն է հայտնել առաջիկայում Ալմաթիում սպասվող հայ-ադրբեջանական բանակցությունների վերաբերյալ
20:20
Իրկուտսկում տասնյակ շենքեր ու շինություններ են այրվել անտառային հրդեհներից
20:10
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Ռաֆահում Իսրայելի ռազմական գործողությունը վտանգի տակ կդնի բանակցությունները
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Նարե և Դավիթ անուններն ամենատարածվածն են եղել Հայաստանում 2023 թվականին

Օտարերկրյա միգրացիոն կենտրոնների գործունեությունը սպառնալիք է ազգային անվտանգությանը

Ռուսական միգրացիոն կենտրոնների դեմ պայքարի և ՀՀ միգրացիոն քաղաքականության մասին «Առաջին լրատվականը» զրուցել է ՀԻՄԱ caերիտասարդական նախաձեռնության անդամ Անահիտ Սարգսյանի հետ:


– Անահիտ, երկու շաբաթ առաջ ՀԻՄԱ երիտասարդական նախաձեռնությունը, որին դուք անդամակցում եք, ՀՀ կառավարության դիմաց անցկացրեց ակցիա, որով բողոք էր արտահայտում Հայաստանում Ռուսաստանի միգրացիոն ծառայության գրասենյակների գոյության և ՀՀ կառավարության անգործության կապակցությամբ: Կներկայացնե՞ք այդ ակցիան:


– Ճիշտն ասած՝ հենց սկզբից ակցիայի միջոցով փորձեցինք մեր մտահոգությունը և բողոքը հայտնել ձեր նշած միգրացիոն կենտրոնների գոյության վերաբերյալ, քանի որ դրանց առկայությունը և, դրան գումարած, կուտակված հերթերը վկայում են այն մասին, որ այդպիսի կազմակերպված ու համակարգվող գործողությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ Հայաստանի հայաթափում: Որպեսզի պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը, նշեմ, որ այս կենտրոնների գործառույթն այն է, որ նրանք ռուսերենին տիրապետող և այս կամ այն ոլորտում լավ մասնագիտություն ունեցող մարդկանց առաջարկում են իրենց հաշվին, հաճախ՝ ամբողջ ընտանիքով, տեղափոխվել ՌԴ որոշակի երկրամասեր՝ աշխատելու:


Այնուհետև 6 ամիս անց պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն են շնորհում՝ թույլ չտալով պահպանել ՀՀ քաղաքացիությունը, այսինքն՝ թույլ չտալով դառնալ երկքաղաքացի: Ի դեպ, եթե ՌԴ այս ծրագրով, որը, չգիտես ինչու, կոչվել է «Համերկրացիներ», ներգաղթյալը ստանում է նաև այսպես կոչված «պադյոմնիներ», ապա պայմաններից է նաև 2 տարվա պարտադիր բնակությունը և աշխատելը տվյալ տարածքում: Վերջին պայմանի խախտման դեպքում տվյալ ընտանիքը տուգանվում է, այսինքն ստիպված է լինում վերադարձնել ստացված 1500-2000 ԱՄՆ դոլարը:


– Ի՞նչ արձագանք եղավ Ձեր ակցիայից հետո:       


– Ինչպես և սպասվում էր, մեր ակցիան բավական մեծ արձագանք գտավ իշխանական և ոչ իշխանական շրջանակներում, քանի որ բոլորն էլ գիտակցում են հարցի սրությունը, սակայն այլ հարց է, թե ինչ քայլեր են ձեռնարկվում այդ ծրագրի գործողությունը դադարեցնելու համար: Ի դեպ, հետխորհրդային մի շարք երկրներ, ինչպիսիք են Ուկրաինան, Մոլդովան, Ուզբեկստանը և Ղազախստանը, խոչնդոտել են իրենց տարածքում այդպիսի կենտրոնների տեղակայմանը:


– Հայտնի է, որ լրատվական կայքերից մեկի միջոցով ՀՀ միգրացիոն պետական ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանը ձեզ հրավիրել էր հանդիպման` ձեր կողմից բարձրացված հարցերը քննարկելու համար: Արդյոք տեղի՞ է ունեցել այդ հանդիպումը, և ի՞նչ արդյունքներ կան:


– Հանդիպումը տեղի ունեցավ երկու օր առաջ, սակայն, ինչպես և ակնկալում էինք, պատճառաբանելով, որ դա իրենց չի վերաբերում, Գագիկ Եգանյանը տեղեկացրեց, որ իր ղեկավարած մարմինը որևէ կապ չունի Ռուսաստանի միգրացիոն կենտրոնների հետ՝ մատնանշելով իրենց կանոնադրությունը, որի 6-րդ կետում, ի դեպ, նշված է, որ Եգանյանի գլխավորած ծառայությունը պետք է մշակի միգրացիոն գործընթացների պետական կարգավորման քաղաքականություն և իրականացնի դա իր իրավասությունների շրջանակներում, համակարգի միգրացիոն գործառույթներ ունեցող մարմիններին: Այսինքն՝ եթե մենք` համակարգից քիչ հասկացող մարդիկ, հստակ նկատում ենք այս խնդիրը, ապա Միգրացիոն ծառայությունն անմիջապես պետք է միջոցներ ձեռնարկի միգրացիային նպաստող այդ հիմնարկների աշխատանքն անհապաղ դադարեցնելու համար:


Չնայած այն փաստին, որ Գագիկ Եգանյանն ու նրա պաշտոնյաները հայտարարում էին, թե կապ չունեն այդ կենտրոնների հետ, այդուհանդերձ, նրանք գիտեին դրանց գտնվելու վայրի մասին, իսկ այնտեղ գոյացող հերթերի պատճառը, ըստ Գագիկ Եգանյանի, լրատվամիջոցների բարձրացրած անտեղի աղմուկն է, քանի որ, եթե չլիներ այդ աղմուկը, ոչ ոք էլ չէր իմանա այդ կենտրոնների գոյության մասին:


Ամեն դեպքում, մենք նրան տեղեկացրինք, որ այդ ծրագրի ղեկավար Սվետլանա Ստեպանովան հարցազրույցներից մեկում նշել է, որ նրանք ակտիվորեն համագործակցում են մարզպետարանների, քաղաքապետարանների, գյուղապետարանների հետ, և այդ մարմինները ակտիվորեն տեղեկատվություն են տրամադրում բնակչությանը ծառայության գործունեության վերաբերյալ:


– Ինչպե՞ս կարող է Միգրացիոն ծառայության ղեկավարը վատ պատկերացում ունենալ Հայաստանում գործող այլ երկրի միգրացիոն ծառայության գոյության վերաբերյալ, որը փաստացի նպաստում է երկրից միգարցիոն հոսքերին:


– Չեմ կարծում, թե պատկերացումը չուներ, ուղղակի նա միանգամայն վստահորեն մեզ համար անընդունելի փաստարկ էր բերում, թե 528 ընտանիքը շատ փոքր թիվ է, և չի կարող լուրջ անհանգստության առիթ հանդիսանալ մի ծառայության համար, որի առաջ կանգնած են էլ ավելի լուրջ խնդիրներ: Փաստարկը ինքնին արժանի է միայն ժպիտի, քանի որ նման ծառայությանը պիտի անհանգստացնեն ժողովրդագրական աղետին նպաստող բոլոր աղբյուրները, և երկրորդ` հենց այսպիսի խնդիրների անտեսման արդյունքում են առաջանում շատ ավելի մեծ խնդիրներ` հետագայում դառնալով ավելի դժվար հաղթահարելի:


Այստեղ պետք է հաշվի առնել, որ այդ պաշտոնական թիվը՝ 528 ընտանիք, որը տրամադրել է ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայությունը, 2007 թվականից մինչ օրս ծառայությունից օգտված ընտանիքների թիվն է: Պետք է նշել սակայն, որ շատ հավանական է՝ սա միայն վերջին մի քանի ամիսների ընթացքում արձանագրված ցուցանիշն է, քանի որ մինչ այդ Երևանում գոյություն ուներ ընդամենը մեկ գրասենյակ, և նրա գործառույթն այլ էր:


Գագիկ Եգանյանին ուղղված մեր հարցին՝ արդյո՞ք կատարվել է ուսումնասիրություն, թե ինչպիսի զարգացում կարող է ունենալ այս գործընթացը, արդյո՞ք վաղը այս ծրագրից օգտվողների թիվը չի տասնապատկվի, նա պատասխանեց, որ իրենք դեռևս ֆինանսավորում չունեն այդպիսի ուսումնասիրություն սկսելու համար, գուցե այն տրամադրվի մյուս տարի:


– Ելնելով ՀՀ Միգրացիոն ծառայությունում տեղի ունեցած հանդիպման տպավորությունից և փաստացի արդյունքի բացակայությունից, ի՞նչ քայլեր եք նախատեսել մոտ ապագայում:


– Մեր նախաձեռնությունը փորձելու է հարցին հաղորդել հնարավորինս մեծ հնչեղություն ձեռքի տակ եղած բոլոր հնարավոր միջոցներով, որպեսզի օր առաջ կասեցնի այդ կենտրոնի գործունեությունը ՀՀ տարածքում: Կցանկանայի տեղեկացնել նաև, որ եթե նույնիսկ այդ կենտրոնները փակվեն, ապա վտանգն այդպիսով կասեցված համարել չի կարելի, քանի որ, ըստ էլեկտրոնային լրատվամիջոցների տարածած տեղեկատվության, միգրացիոն կենտրոններ են հիմնվելու նաև ՌԴ տարածքում, որոնց գործառույթը պետք է լինի այնտեղ ժամանակավոր աշխատանքի մեկնած մարդկանց քաղաքացիություն առաջարկելը, որի դիմաց նրանք պետք է ՌԴ տեղափոխեն իրենց ընտանիքը, այսինքն՝ նույն վերոհիշյալ պայմաններով:


Օգտվելով նաև ձեր լրատվամիջոցի ընձեռած հնարավորությունից և հետևելով պրն Եգանյանի խորհրդին՝ ցանկանում ենք բաց նամակով դիմել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը՝ մեզ տրամադրելու ՌԴ Դաշնային միգրացիոն կենտրոնի գործունեության իրավական հիմք հանդիսացող փաստաթղթի պատճենը և վերջապես նշել այն մարմինը, որը պատասխանատվություն է կրում այդպիսի գործառույթներ իրականացնող կառույցների գործունեության համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում