Wednesday, 08 05 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Ռուբեն Հակոբյան. Լևոն Տեր-Պետրոսյանը պետք է հրապարակայնորեն ներողություն խնդրի Արթուր Բաղդասարյանից

«Քաղաքական դաշտը լուրջ վերադասավորումների շեմին է, որի սկիզբը դրվեց մարտի 17-ի հանրահավաքում: Արդյունքում պարզվեց, որ ԵԱՀԿ ներկայացուցիչ Պրեսկոտի միջամտությամբ երկխոսություն է սկսվել Լևոն Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի միջև:

Իսկ պայմանավորվածությունը Լևոն Տեր-Պետրոսյանի առաջ քաշած երեք պայմաններն են` Ազատության հրապարակի ազատում, քաղբանտարկյալների ազատարձակում և Մարտի 1-ի զոհերի սպանությունների բացահայտում»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը:

Նրա խոսքերով, այդ պահանջները մասամբ կատարվել են: Րաֆֆի Հովհաննիսյանը ցույց տվեց, որ անկաշկանդ հնարավոր է մտնել Ազատության հրապարակ: Քաղբանտարկյալները ազատ են արձակվում, և, Աստված տա, բոլորն էլ ազատվեն։ Իսկ Մարտի 1-ի դեպքերի բացահայտման հետ կապված՝ Ռ. Հակոբյանը նշեց, որ իշխանությունները երբեք էլ չեն ասել, թե չեն բացահայտի, հետևաբար, «Ժառանգության» փոխնախագահի կարծիքով, Մարտի 1-ի զարգացումները մասամբ կբացահայտվեն, և պատասխանատվության կենթարկվեն ներքին գործերի միջին խավի պաշտոնյաներ ու գործարարներ, ուժայիններ, ինչի արդյունքում պատասխանատվությունից որոշ չափով կխուսափեն թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանը:

Ի դեպ, Ռուբեն Հակոբյանը առաջարկեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակայնորեն ներողություն խնդրի Արթուր Բաղդասարյանից՝ պարզաբանելով, որ եթե Արթուր Բաղդասարյանը հենց սկզբից գնաց իշխանության հետ համագործակցության, ապա Լևոն Տեր-Պետրոսյանը գնաց այդ քայլին 3 տարի անց և 10 զոհերից հետո: Հակոբյանը մեկ անգամ էլ հիշեցրեց այն նշաձողը, որ վերցրել էր Տեր-Պետրոսյանը՝ իշխանությանը տականք և սրիկա չհամարելու համար մյուս ընդդիմադիր ուժերին անվանելով աղբ և դհոլ, ու նշեց, որ այսօր հենց ինքն է հետ կանգնում իր նշաձողից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում