Sunday, 19 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

Չընտրությունների բոլոր մասնակիցներն իրենց գինն են բարձրացնում. Հարություն Մեսրոպյան

Ներկայիս չընտրությունների մասնակիցները բոլորը մտել են այս գործընթացի մեջ իրենց գինը և նշանակությունը բարձրացնելու համար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանը:

Փորձագետը բերեց երկու գործոն, որոնք ի ցույց են դնում այս չընտրությունների անլրջությունը. մասնակիցներից ոչ մեկը թիմով հանդես չի գալիս՝ թե ովքեր են լինելու վարչապետը, նախարարները, ԿԲ նախագահը: Այսինքն՝ չնայած որևէ այլ թեկնածուի հաղթանակը զրոյական է, բայց եթե ընտրվի այլ թեկնածու, ապա ովքե՞ր են լինելու առանցքային դերակատարները: Երկրորդ՝ որոշ կուսակցություններ հրաժարվեցին մասնակցել ընտրություններին, այսինքն՝ կատարել իրենց հիմնական գործառույթը:

«Եթե հայտարարում են, որ այս ընտրություններում չեն կարող հաղթել, դա նույնպես խոսում է իրենց թուլության մասին: Իսկ եթե կարող են, բայց չեն մասնակցում, ուրեմն իրականում նրանք կուսակցություններ չեն: Եվ այս քարոզարշավին շատ լուրջ վերաբերվել պետք չէ»,- ասաց Հ. Մեսրոպյանը:

Հայրիկյանի հետ կապված՝ փորձագետը նշեց, որ մեզ մոտ դեռ վաղուց են գնում ներքին խաղեր, և սրա նպատակը առնվազն ինտրիգ մտցնելն է, որ այս անհետաքրքիր ընտրությունները հետաքրքիր դառնան և դրսին էլ ցույց տան, թե ընտրությունները մրցակցային են:

Հ. Մեսրոպյանի խոսքով՝ անկախ Հայաստանի օրոք մենք չենք ունեցել գոնե կիսով չափ արդար ընտրություններ. 1991 թ.-ի ընտրություններն անկախ Հայաստանի Հանրապետության ընտրությունները չէին, քանի որ դրանք դեռ սովետական կարգերի օրոք էին:

Մեսրոպյանը նշեց, որ դեռ 2011-ից ՀՀ կառավարման համակարգը սկսել է փլուզվել, և չպետք է դրան խանգարել, պետք է թողնել, որ այդ համակարգը փլուզվի, բայց պետք է զուգահեռ ստեղծել նորը: Ըստ փորձագետի՝ 2015թ.-ին ՝ ±0.5 տարի, կառավարման համակարգի կորի գագաթնակետն է լինելու, որից հետո ՀՀ-ն մտնելու է համակարգային ցնցումների մեջ: Խոր և անդառնալի անկումից խուսափելու համար անհրաժեշտ է, որ «առաջիկա մեկուկես տարում մարդիկ խելքները գլուխները հավաքեն»:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտնի արտահայտություններին՝ Հ. Մեսրոպյանը նշեց, որ համակարգը ավելի շատ է տատանվում, և այդ նոր բառերի, նոր բառապաշարի կիրառումը այդ «տատանումները սվաղելու» համար է:

ՀԱԿ-ում ընթացող գործընթացներին և նոր կուսակցության ստեղծմանը անդրադառնալով՝ փորձագետը նշեց. «Երբ փլուզողները և փրկողները նույն մարդիկ են, արդյունք չի լինի: Օրինակ՝ մարդիկ մնացել են փլատակի տակ, նրանց փրկում են փրկարարները, ոչ թե հենց իրենք: Ոչ միայն քաղաքական համակարգն է փլուզվում, այլ նաև կուսակցությունները, այդ թվում՝ ՀՀԿ-ն»:

«Առաջին լրատվական»-ի հարցին՝ ո՞վ է փրկելու Հայաստանը փլատակների տակից, Հ. Մեսրոպյանը պատասխանեց, որ երիտասարդների մեջ փայլուն կերպարներ կան, ինչը հուսադրող է, և եթե ուզում ենք քանդվող պրոցեսից փրկվել, պետք է սեփական գործընթաց սկսել, ինչպես, օրինակ, դա անում է «Սարդարապատը»՝ իր նախախորհրդարանի օրինակով: «Իրենք չեն խառնվում ընտրություններին ու գնում են իրենց ճանապարհով»,- ասաց փորձագետը:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում