Բրիտանացի քրիստոնյաները աշխատավայրում վախենում են խոսել իրենց կրոնական համոզմունքների մասին՝ գրում է The Daily Mail-ը՝ վկայակոչելով նոր հարցումը: Ուսումնասիրությունը կատարել է Հավասարության և մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովը:
Փորձագետների հարցերին պատասխանել է մոտ 2.500 բրիտանացի: 1.03 հազար հարցվածներն ասել են, որ քրիստոնյա են, 188-ը՝ աթեիստ, մնացածներն այլ կրոնների ներկայացուցիչ են եղել՝ նշում է թերթը:
Պարզվել է, որ երբ քրիստոնյաները գրասենյակում կամ արտադրամասում հայտնում են իրենց հավատքի մասին, նրանց հաճախ ծաղրում են կամ վերաբերվում ֆանատիկոսների նման, իսկ քրիստոնյաների երեխաներին դպրոցում են ծաղրում՝ գրում է պարբերականը: Բացի դրանից՝ հարցման համաձայն՝ քրիստոնյաները կարծում են, որ իրենց կրոնը հանում են Մեծ Բրիտանիայի կյանքի «հիմնարար հիմքերի» դիրքերից:
Հանձնաժողովի ղեկավար Մարկ Հեմոնդի խոսքով՝ ծրագրվում է նոր առաջարկներ թողարկել՝ կոչված օգնելու լուծել բարձրացված խնդիրներից որոշները:









































