Wednesday, 01 05 2024
Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը. «Հրապարակ»
Քոչարյանի թիկնապահի արարքը քրեորեն պատժելի է, ենթակա է 3-5 տարվա ազատազրկման
Պայքարողները չեն տրվել սադրանքներին. «Հրապարակ»
«Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի. «Հրապարակ»
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության. «Հրապարակ»
Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել. «Ժողովուրդ»
Քարաթափում. ռազմավարական նշանակության թերությունը
01:00
Ուկրաինան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ
Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը
Փորձել է գողին ու գողոնը գտնել իր ուժերով, պարզվել է գողը 17-ամյա իր որդին է
«Թևներիս տակ մի կանգնեք». ոստիկանները հրելով հեռացրին լրագրողներին
Կարմիր բերետավորները բերման ենթարկեցին ԱԺԲ կողմնակիցներին
«Աղջկա՞ վրա ա ուժներդ պատում». ոստիկանը ցուցարար կնոջը ուժով բերման ենթարկեց
00:30
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կանխել ռազմական գործողությունները Ռաֆահում
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից ու ողջ մնացել
00:15
Պենտագոնը հայտարարել է, որ ոչ մի երկիր չպետք է շահագրգռված լինի տիեզերքում զենք տեղակայելու հարցում
00:00
Ուկրաինայի նախարարների կաբինետը ևս 392 մլն դոլար է հատկացրել անօդաչու սարքերի գնման համար
23:45
Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այլ համաձայնագրից
Պետք է կարողանալ վտանգները ժամանակին չեզոքացնել. ՀՀ նախագահը՝ Տավուշում սահմանազատման գործընթացի մասին
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է արտադրական ընկերություններ
Հայաստանը մղում են ոչ լեգիտիմ դաշտ. ուզում են մեզ վրա ռուս բերել
Հայաստանին ուղղված ԵՄ աջակցության ծրագիրը՝ հարցականի տակ. Հունգարիան պահանջ է դրել
Իսա Գամբարը վերադառնում է. Ալիեւն այլընտրա՞նք է ստեղծում
Ադրբեջանի ամենամեծ վախը Հայաստանի հաղթանակն է Հաագայում. դա է մեր ամենազորավոր զենքը
Հոգևորական չեն՝ քաղաքական գործիչ են. չեն հաջողելու, որովհետև դա հայրենիքի համար պայքար չէ
Տղամարդը դպրոցից վերադառնալիս հետապնդել է 13-ամյա աղջնային․ նա ձերբակալվել է
Հայաստանի «թուրք-ադրբեջանական» իշխանությունը և «ռուսական» ընդդիմությունը
Խորհրդարանում վտանգավոր մտքեր են հնչում
«Քյոխը» կանչվել է դատարան՝ ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի դեմ հարուցված քրգործով
Հայաստանի եվրոպական ուղին

Պետք է ճիշտ հասկանալ՝ Սամվել Կարապետյանը եկել էր Ծառուկյանի դե՞մ, թե՞ նրան պաշտպանելու

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մոսկվայում գործող «Միաբանություն» կենտրոնի ղեկավար Սմբատ Կարախանյանը:

-Պարոն Կարախանյան, պաշտոնապես հայտարարվեց, որ Գագիկ Ծառուկյանը հեռանում է քաղաքականությունից: Կուսակցության նոր նախագահ ընտրված Նաիրա Զոհրաբյանն էլ իր հերթին հայտնեց, որ ԲՀԿ-ն ընդդիմություն է հռչակվում: Ի՞նչ կարծիք ունեք ներքաղաքական այս դասավորությունների մասին , արդյո՞ք հիմա էլ ընդդիմադիր դաշտում պայքարը լիդերության համար չի գնա:

Նախևառաջ ուզում եմ ասել, որ ոչինչ դեռ չի հայտարարվել պայքարի չլինելու, արտահերթ ընտրություններ չպահանջելու մասին: Սպասելի էր իհարկե, որ ԲՀԿ-ն պետք է որպես ընդդիմադիր կուսակցություն հանդես գա: Իհարկե, հետագայում կճշտվեն դրա ավելի քաղաքական քայլերը, քաղաքական ծրագրերը: Նոր, արտառոց քայլեր չեմ կարծում, թե լինեն: Մի մարդու գնալով ոչինչ չի փոխվելու, բնական է, որ կուսակցությունից կգնան մարդիկ, որոնք այլ սպասումներ ունեին: Պետք է ֆիքսել, որ ֆորմալ առումով ընդդիմադիր կուսակցությունների շարքը համալրվեց ևս մեկով:Սա, իհարկե, շատ ավելի արդար, ճիշտ ու մաքուր մոտեցում էր, քան այլ ֆորմատների տակ հանդես գալը: Կճշտեն իրենց հետագա անելիքները, ըստ դրա էլ՝ եռյակի հետ համագործակցության ձևաչափը կճշտեն:

Քրեաօլիգարխիկ իշխանական կառույցը, տեռորի ենթարկելով քաղաքական գործիչներին ու կուսակցություններին, ստիպում է, որ ենթարկվեն ու լինեն վերահսկելի: Այսինքն՝ քրեաօլիգարխիկ բուրգի մեջ ուզում են խցկել նաև ընդդիմադիր ուժերին, քաղաքացիական ու քաղաքական կազմակերպություններին:

Հիմա դրա շուրջ քաղաքական պայքարը շարունակվում է, կուսակցությունները դեռ շատ անելիք ունեն, օրակարգից չի հանվել իշխանափոխոթյան հարցը, պարզապես քաղաքական պայքարի ձևերն են փոխվում:

Բայց չէ՞ որ եռյակի համագործակցությունն արդեն կասկածի տակ է, Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարում է, որ եռյակ գոյություն չունի, Լևոն Տեր-Պետրոսյանի «սրտի պարտքից» հետո ԲՀԿ-ականները, մասնավորապես պատգամավոր Վահան Բաբայանը, հայտարարում են, որ ՀԱԿ-ի հետ այլևս չեն համագործակցի: Տեր-Պետրոսյանն էլ մատնանշում է ԲՀԿ-ի սխալները։ Ի՞նչ պայքարի մասին է խոսքը: ԲՀԿ-ն հսկայական ռեսուրս ուներ, առանց այդ ռեսուրսի հնարավո՞ր է պայքար շարունակել:

Քաղաքական կուսակցություններից ամեն մեկն ունի իր գիծը, բայց դա չի նշանակում, որ այդ երեք կուսակցություննեերը, նրանց միացած ուժերն իրար չպետք է քննադատեն: Նույնիսկ շատ լավ է , որ քննադատում են: Ե՛վ ՀԱԿ-ը պետք է քննադատի, և՛ ՀԱԿ-ին պետք է քննադատեն. ես ընդհանրապես խնդիր չեմ տեսնում: Այս առումով Տեր-Պետրոսյանը դասական քաղաքական գործիչի հատկանիշ ցուցադրեց: Ոչ մի նեղանալու բան չկա, ոչ մի տղայական ջահելություն պետք չէ անել: Պետք է քննադատեն, ասեն՝ մենք սրա հետ համաձայն ենք, նրա հետ՝ ոչ:

Ինչ վերաբերում է ռեսուրսային հարցին՝ բնական է, որ Հայաստանի պայմաններում հարցը շատ սուր է: Երբ դիմացդ կանգնած է քրեաօլիգարխիկ ուժային կառույց, որն ընդհանրապես բոլոր ռեսուրսները վերցրել է օլիգարխիկ բուրգի տակ, բնական է, որ ռեսուրսի հարցում խնդիրներ կան: Օրինակ՝ ՀԱԿ-ը ունի մարդկային ռեսուրսներ, իտելեկտուալ ռեսուրսներ: Այդ ամենն է ընդունված միջազգային ասպարեզում, այդ թվում՝ Ռուսաստանում ու եվրոպական երկրներում: Շատ հանգիստ ձևով այդ ամենը կարող է վերածվել այն ռեսուրսի, որը կօգտագործվի: Ուղղակի Հայաստանի քրեաօլիգարխիկ բուրգի կողմից շատ գռեհկացված է. ռեսուրս ասելով՝ մենակ փող ենք հասկանում: Այսինքն՝ եթե փող ունես, ուրեմն կարող ես քաղաքական կուսակցություն դնես, փող չունես, ուրեմն ոչինչ ես:

Մտածեցին՝ վերցնենք բոլորին փողից կտրենք, բոլորը սոված կմեռնեն ու միանգամից դուրս կգան քաղաքական դաշտից։ Բայց դա չի լինելու:

Հայաստանը վաակումի մեջ չէ, այդ ամեն ինչը տեսականորեն հնարավոր է, բայց միայն մի դեպքում՝ եթե Հայաստանի հայտնվի լուսնի վրա, ու կողքը երկիր մոլորակ չլինի: Բայց սա ծիծաղելի է, ու այս հարցում շատ մեծ սխալներ է թույլ տալիս հենց քրեաօլիգախիկ կառույցը:

-Բայց ԲՀԿ-ի դեպքում հենց այդպես էլ եղավ: Ծառուկյանը հայտարարեց, որ իր կյանքի նպատակն է չարիքի իշխանությունից ազատվելը , բայց Սարգսյանի հետ հանդիպումից հետո կորուստների վտանգի առաջ կանգնեց, և փաստն այն է, որ նահանջեց:

Բնական է, որ եղավ շանտաժ: Շանտաժ, ահաբեկչություն անձի նկատմամբ: Հարցն այդ էր, բայց եթե ավելի խորանանք, դա ոչ միայն ֆինանսական ակտիվների կարողության հարցն էր, այլ հարցը արյունահեղությունն էր: Եթե դասական քաղաքական պայքար է գնում, և ստեղծվում է դասական քաղաքական կառույց և այդ կառույցը վճռական պայքար է տանում ու ժողովրդին պայքարի հանում՝ դա դառնում է գործոն: Հայաստանը լուսնի վրա կղզի չէ, Հայաստանը գտնվում է շատ ընդհատակյա, շատ խոր գործընթացների խաչմերուկում: Պետք է ճիշտ հասկանալ. Հայաստանն իրենից շատ մեծ բան չի ներկայացնում, բայց այս խորքային գործընթացները տեղի են ունենում: Եթե ավելի լայն նայենք իրավիճակին, ավելի ուշադիր նայենք գործընթացներին, ապա կհասկանանք, որ հնարավոր չէ մինիտոտալիզմ տանել:Ժամանակը տրված է, ժամանակը գալիս է, ժամանակը գնում, ավազակներն էլ են վերջ ունենում: Ուղղակի ժողովրդին Հայաստանից վռնդելու ծրագիրը՝ դեռ Տիգրան Սարգսյանի ժամանակով որ խոսում էինք, հիմա կատարելագործվել է, մի քիչ հիմա չափուսահմանն անցել են: Այստեղ իրենք եկել հասել են մի իրավիճակի, որ կպնում են պետականության հիմքերին: Սրա համար շատ դաժան ձևի կարող է Հայաստանը պատժվել:

Եթե հիմա քաղաքական կուսակցությունները նստեն ասեն՝ փող չկա ու պայքար չտանեն՝ կդառնա ողբերգություն: Մենք կկանգնենք մեր պետականությունը կորցնելու վտանգի առաջ, եթե քաղաքական ուժերը չպայքարեն, սա թույլ տալ չի կարելի:

Սարգսյան-Ծառուկյան հաշտեցման մեջ էական դեր խաղաց Մոսկվայում բնակվող հայ օլիգարխ Սամվել Կարապետյանը: Այս ամենի արտաքին քաղաքական ենթատեքստը ո՞րն է, Կարապետյանն այս քայլը կարո՞ղ էր առանց Մոսկվայի մանդատի անել:

-Ես հասկանում եմ , որ Հայաստանին այս հարցը շատ է հետաքրքրում: Բայց միջնորդի դեր ընտրելով՝ պարզապես բիզնես գործընկերոջ խնդիր է եղել: Բացարձակապես նման բան չկա: Կարող է՝ տարբեր մարդիկ կապեր ունենան իշխանական կառույցներում, բայց այդպես կոնսոլիդացված որոշում չի եղել, թե Սամվել Կարապետյանը Մոսկվայի ղեկավարության անունից եկել ու բարիշացրել է: Չկա նման բան։ Սա ուղղակի ներընտանեկան լավ հարաբերություններով պայմանավորված ֆորմատ էր: Եվ, ընդհանրապես, պետք է ճիշտ հասկանալ՝ Սամվել Կարապետյանը եկել էր Գագիկ Ծառուկյանի դե՞մ, թե՞ նրան պաշտպանելու:

Հարցն ուղղակի ընկերությունն էր. Այնքանով, ինչքանով ընկերներ են, այնքանով, ինչքանով լավ ծանոթներ են՝ եկել է, ու քննարկումներ են արել: Եթե ճիշտ նայենք՝ ցանկացած մարդ, որ քիչ թե շատ տեղյակ է քաղաքականությունից՝ պարզ գիտեն, որ Սամվել Կարապետյանը չէր կարող լինել նման բանագնաց, սա ուղղակի այլ ձևաչափ էր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում