Wednesday, 15 05 2024
Այս պահին զորքերը տեղում են. ժողովո՛րդ, դուք այլևս գործոն եք. Գալստանյան
Չարագուշակ հայտարարություն Մոսկվայից. պատերազմի սպառնալիքն ուժի մեջ է
Վովա Գասպարյանին և Լևոն Երանոսյանին սպառնում է 11 և 8 տարվա ազատազրկում
ՌԴ ՊՆ կադրերի վարչության պետին կաշառելու գործով ձերբակալվել է Լյովա Մարտիրոսյանը
Այդ տարածքները ՀՀ-ում են, փոփոխությունը պետք է տեղի ունենա հանրաքվեով. Գալստանյան
Մոսկվան հրավիրում է Թեհրանին «Զանգեզուրի միջանցք»
Ծանոթ կնոջը բռնաբարել է տունը պայթեցնելու սպառնալիքով
Կաշառքով ցուցարար հավաքագրող է ձերբակալվել
ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ ոչ թե նոր սահման է ստեղծվում, այլ վերարտադրվում է ԽՍՀՄ փլուզման պահին դե յուրե գոյություն ունեցած սահմանը. Վարչապետի աշխատակազմ
Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը հրաժարական է տվել
ՀՀ ԶՈւ-ում նման գեներալ-լեյտենանտ երբևէ չի եղել․ ՊՆ
«Մայրաքաղաքի համար առանձնակի կարևորություն ունեցող իրադարձություն է»․ Տիգրան Ավինյան
«Հունիսի 1-ի ժամկետ հաստատված չէ»․ ԱԳՆ-ն՝ Վրաստան այցելողների առողջության պարտադիր ապահովագրության ներդրման մասին
Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Աղավնավանք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Էրդողանի «նոր բեմադրությունը»
Երիտասարդները դեմ են «Վրացական երազանքին». ընդդիմությունը իշխանությունից շանս է ստացել
Ինչու երեք սահմանաքար չի դրվել․ կամուրջը տրվում է Ադրբեջանին, իսկ այլընտրանք չի կառուցվել
21:50
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա օրինագիծը գործադիրին փոխանցելու օգտին
Ռուսաստանը, ի տարբերություն Զախարովայի, առաջվանը չէ
ՀՀ և Վրաստանի ԱԳՆ-ները համատեղ մամուլի հաղորդագրություն են հրապարակել անցկացրած քաղխորհրդակցությունների վերաբերյալ
Շնորհակալ եմ ոստիկաններին, որ իմ կոչով փակել են բոլոր փողոցները․ Գալստանյանը հեգնեց
ՀՀ-ն ու Ադրբեջանը խաղաղ համակեցության փորձ և գիտելիք չունեն՝ խաղաղ ապրելու գործիքների կարիք ունենք
Մոսկվայի շարունակվող երեսպաշտ ինքնարդարացումները
20:50
ԵՄ-ն Իսրայելին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ռաֆահում
Դեռևս պարզ չէ՝ կհաջողվի՞ փրկել վարչապետ Ֆիցոյի կյանքը. վարկածներ՝ մահափորձի պատճառների վերաբերյալ
Փողոցները փակ կմնան մինչև 22։00-ն․ ՀՀ ՆԳՆ
Դիաբետի բարդությունների դեմ պայքարի ծրագիր` բոլոր մարզերում
Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել, վարորդը հոսպիտալացվել է
20:00
Հայտնի է Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի բանավեճի հավանական ժամկետը
ՎԶԵԲ նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը բանկի համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար

«Ամեն ինչից հրաժարվեցի, որ պաշտպանեմ ջավախահայության ոտնահարված իրավունքները». Չախալյան

«Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի առաջնորդ՝ Վահագն Չախալյանը հարցազրույց է տվել  «Հարավային Դարպաս»-ին:

 

 Ինչո՞վ եք զբաղվելու առաջիկայում:

Առաջիկայում ուզում եմ ընտանիքիս հետ լինել, կարոտել եմ, 4,5 տարին՝ քիչ ժամանակ չէ, որդիս առանց հոր է մեծացել: Հետո առողջական խնդիրներ ունեմ, ուզում եմ հետազոտվել, գուցե լուրջ բուժման կամ վիրահատական միջամտության կարիք կա: Հիմա հույս ունեմ արդար դատավարության, հոգեբանորեն շատ կարևոր է մեզ համար, որ արդարությունը վերականգնվի, որ նման սև կետեր մեր 2 ժողովուրդների միջև չլինեն: 

Ի՞նչ հոգեվիճակի մեջ էիք կալանավայրում, սպասում էիք իրադարձությունների նման զարգացմանը:

Հույսս ոչ մի օր, ոչ մի վայրկյան չեմ կորցրել: Չեմ մտածել այսօր դուրս կգամ, թե 10 տարի հետո: Միշտ մտածել եմ Աստված ինքը լավ գիտե: Աստծո գործերը անքննելի են: Հավատս, սերս ընտանիքիս և մեր ժողովրդի հանդեպ պահել է: Ամեն ինչ լավ կլինի:

Խոշտանգումների, ծեծի, ճնշման ենթարկվել եք:

Խոշտանգումներ կար, բայց ավելի շատ հոգեբանական ճնշումներ էին: Երբեք մենակ չեմ եղել: Ավելի լավ է խփեին, քան թե ամբողջ օրը, փաստորեն քեզ մատով չեն կպնում, բայց այնպիսի մի վատ իրավիճակ են ստեղծում, որ քեզ համար անտանելի է դառնում: Ճաշիս մեջ երևի դեղ էին լցնում, չգիտեմ ահավոր մի զգացմունք կար մոտս, հիշողությունս էի կորցրել, կարճ ասած սարսափելի մի բան: Մի բան ասեմ մենակ, երբ գիտես քո խցում թաքուն տեսախցիկ կա ձայնագրում են, քո ամեն շարժմանը հետևում են, անգամ զուգարանում: Երբ դու ինչ որ մի աչքի 24 ժամյա հսկողության տակ ես, միայն սա սպանիչ է:

Ճնշում է, երբ քեզ չեն թողնում քո որդու հետ հանդիպել, 4,5 տարվա մեջ գրկել, տեսել եմ միայն ապակու հետևից, երբ կարոտում ես հարազատներիդ քեզ չեն թողնում, իսկ ուրիշներին կարելի է: Նույն պարապունքը (մարմնավարժություն), որ բոլորին կարելի էր, ինձ չէ: Գանտելները, որ սարքում էի պարապելու համար, ներս էին լցվում, տանում ամեն ինչ և մի հատ էլ բանտային կարգի խախտում համարում, ասենք մի շաբաթ զրկում էին հեռախոսից կամ խանութից օգտվելուց: Հարվածը հեշտ է, այդ պահին կա, իսկ հետո արդեն չէ:

Ձեզ համարում են անջատողական, ինչի՞ էիք դուք ձգտում:

Ես ասել եմ, անջատողականը երբեք ընտրությունների չի մասնակցում, ցույց տվեք մի օրինակ պատմության մեջ, երբ անջատողականը մասնակցում է ընտրությունների, նման հասկացություն չկա: Անջատողականը ոնց կարող է ցանկություն հայտնել դառնալ խորհրդարանի պատգամավոր: Այսինքն անջատողականության մասին խոսք գնալ չի կարող: Մենք մեր առջև խնդիր էինք դրել Վրաստանի սահմանադրության սահմաններում հասնել մեր խնդիրների լուծմանը:

Մեր նպատակն էր մտնել ազգային ժողով և այնտեղից բարձրացնել մեզ հուզող հարցերը, դա չի նշանակում, որ մենք անջատողական ենք: Անջատողականը կբարձրանար սար, սարից լեռ և այնտեղից կասեր, որ մեր պահանջը դա է: Վրաստանի նախորդ իշխանությունների մեթոդներից մեկն էր դա: Նրանք չտեսնելու էին տալիս այստեղի խնդիրները, իսկ ցանկացած, նույնիսկ փոքր բողոքի ակցիա մեկնաբանում որպես անջատողականություն՝ սեփական ժողովրդին և միջազգային հանրությանը խաբելու համար: Նրանց դա շատ լավ հաջողվում էր մինչև իմ ձերբակալությունը:

Իսկ ձերբակալությունից հետո՞…

Հետո մենք կարողացանք լուրջ աշխատանք տանել և շատ լուրջ միջազգային կազմակերպություններ հասկանում էին, որ իրենք խաբված են եղել տարիներ շարունակ և անջատողականության մասին խոսք լինել չի կարող: Ցավոք մենք Վրաստանում չկարողացանք աշխատանք տանել, որովհետև «բլակիրովկա» էր արված «ազգայինների» կողմից, որ ոչ մի լրատվամիջոց, կոռեկտ ասեմ, չէր հետաքրքրվում մեր թեմայով, ոնց որ մի անտես ձեռք թույլ չէր տալիս անդրադառնալ մեզ, միայն վերջին 2 ամիսների ընթացքում սկսեցին հետաքրքրվել:

Ձեր ազատ արձակումից հետո, բուռն արձագանք տեղի ունեցավ, Ձեզ մեղադրում են տարբեր հանցանքների մեջ…

Ես նորից եմ ասում, իմ գործնեությունը լրիվ եղել է Վրաստանի սահմանադրությանը համապատասխան: Գիտեք ինչ, նույնիսկ ես լրտես եմ, թշնամի … և իրենք ինձ այդ հոդվածներով չեն դատել, փաստորեն հանցագործությունը պահել են, դա էլ է օրենքի խախտում: Երկրի նախագահն իմացել է, որ ես նման հանցագործ եմ ու լռել է: Ամսի 29-ին իմ փաստաբանները հայց են ներկայացրել դատարան:

Մի կողմից ձեզ ներկայացնում են ազգային հերոս, մյուս կողմից «վրաստանի պետականության գլխավոր թշնամի»…

Անկեղծ ասած վրացիների կողմից ես ոչ մի թշնամանք չեմ զգացել: Ես 4,5 տարի նստել եմ վրացիների շրջապատում, ունեմ շատ վրացի ընկերներ:

Հերոս, չեմ կարող ասել, ժողովուրդն ու պատմությունն ամեն ինչ իր տեղը կդնի:

Բայց, երբ ես կարող էի դուրս գալ, պաշտոն ստանալ, մեծ գումարներ վերցնել, ինչ առաջարկում էին, ես հրաժարվեցի, անգամ իմ ազատությունից, որ կարող էի օր առաջ դուրս գալ: Ամեն ինչից հրաժարվեցի, որ պաշտպանեմ ջավախահայության ոտնահարված իրավունքները: Սահակաշվիլու կոչը, որ ժողովուրդը պանիկայի մեջ ընկնի, որ Վահագն է դուրս եկել ծիծաղելի է, ինչքան տեսնում եմ ինձնից ոչ ոք չի վախենում, այլ հակառակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում